Ապրիլ 24, 2020 17:46 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. «Նուռ» արբանյակը կապահովի Իրանի շահերը տիեզերքում

Իրանի առաջին ռազմական արբանյակի՝ «Նուռ»-ի հաջող գործարկումն արժանացել է ԱՄՆ-ի ու մի շարք եվրոպական երկրների բացասական արձագանքին:

«Նուռ» արբանյակը, որպես ԻԻՀ առաջին ռազմական արբանյակ, արձակվել է չորեքշաբթի առավոտյան՝ «Ղասեդ» երկփուլ արբանյակակրի միջոցով, Իրանի կենտրոնական անապատից: Այն  տեղակայվել է  425 կմ հեռավորության վրա, երկրի ուղեծրում:

Այս հաջողությունն իրանցի գիտնականների երկար տարիների ջանքերի արդյունքն է, ինչը շատ կարևոր գործոն է եղել ԻԻՀ հզորացման հարցում:

Իրանի հրթռիային կարողությունները խիստ կարևոր են այս տեսանկյունից: Նման ուժի կիրառումը այլ  ռազմավարական ոլորտների զարգացման համար, տրամաբանական է և օրինական: Տիեզերքում ներկայությունը  տեղեկությունների հավաքագրումն առավել քան երբևէ կարևորվում է տիեզերական արդյունաբերության մեջ:

Այս կապակցությամբ, ԻՀՊԿ օդուժի հրամանատար Ալի Ջաֆարաբադին  հինգշաբթի օրն ասել է. «Նուռ» արբանյակ գործառույթը տեղեկությունների հավաքագրումն է և աջակցությունն ԻՀԿՊ հետախուզական ուժերին, ինչպես նաև կապի և նավիգացիոն գործողություններ»:

Ւրանն այսօր խիստ կարևորում է տեիզերական արդյունաբերությունը, հատկապես ցամաքում ու ջրում հեռակառավարման համակարգերի գործարկումը, էկոլոգիկան ճգնաժամերի կառավարումը և նավավարության ոլորտում արբանյակային արդյունաբերության  զարգացումը, որի համար անհրաժեշտ է տեղյակ լինել շրջակա իրադարձություններից: Այս գործառույթների մի մասն իրականացնելու է «Նուռ» արբանյակը: Արբանյակի գործառույթի մեջ է մտնում նաև Իրանի մերձակա տարածքներում  տեղի ունեցող իրադարձությունների մասին տվյալների հավաքագրումը:

«Նուռ» արբանյակի գործարկումը, որի կապակցությամբ  ԱՄՆ-ը հայտարարել է,  թե Իրանը խախտել է  ԱԽ 2231 բանաձևը, միայն  ու միայն պաշտպանական ու կանխարգելիչ բնույթ ունի: Այս արբանյակը ռազմական գործառույթ չունի: Ընդհանրապես պետք է ասել, որ Իրանը չի արտադրում միջուկային գլխիկներ կրելու հնարավորություն  ունեցող հրթիռներ: Դա արգելված է ոչ միայն երկրի օրենքով, այլ կրոնական օրենքներով: Զանգվածային ոչնչացման զենքի արտադրությունն Իրանում արգելված է նաև ԻԻՀ առաջնորդի հրամանով և որևէ տեղ չունի երկրի պաշտպանական դոկտրինայում:

Նման պայմաններում, ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևը, որը քաղաքական ու իրավական հիմք է ծառայում ՀԳՀԾ-ի համար, Իրանին չի արգելում խաղաղ նպատակով գործողություններ իրականացնել:

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին այս կապակցությամբ հայտարարել է. «Որևէ բանաձև Իրանին չի արգելում արբանյակ ուղարկել տեիզերք: Իսկ ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևին ԱՄՆ-ի կողմից հղում անելն անհիմն է»:

Իրանի գիտական զարգացումը բոլոր բնագավառներում, հատկապես ավիատիեզերական ոլորտում, երկրի օրինական իրավունքն է և քաղաքական ճնշումները, պատժամիջոցներն  ու սպառնալիքները չեն կարող որևէ կերպ խանգարել այս ուղությամբ Իրանի զարգացմանը: «Նուռ» արբանյակը տեղակայվել է ուղեծրում խաղաղ նպատակով և Իրանի պաշտպանական քաղաքականության շրջանակում:

Պիտակ