Մեկնաբանություն. Արտադրությունը հզոր տնտեսության ձևավորման հիմքն է
Իրանում աշխատավորների շաբաթվա առիթով հղած ուղերձում, Իրանի մեծարգո առաջնորդը շեշտել է.«Ազգային և հզոր տնտեսության ձևաորման հիմնական գործոնն արտադրությունն է»:
Չորեքշաբթի օրը, 7 արտադրական ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ընթացքում, աշխատավորների շաբաթվա առիթով Իրանի մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասեել է. «Այնպես ինչպես մարմնի իմունային համակարգի դերը կարևոր է վիրուսների դեմ պայքարելու հարցում, այնպես էլ եթե երկրում արտադրությունը աճող ընթացք ունենա, կարող է երկրի տնտեսական կառուցվածքը պաշտպանել բնական ու արհեստական վիրուսներից ինչպես պատժամիջոցներից, նավթի գնի տատանումներից ու տարբեր ցնցումներից»:
Հաշվի առնելով այն փաստը, որ ներքին արտադրությունը համարվում է ուժի ստեղծման բազմակողմանի բաղադրիչներից մեկը, այն կրկնակի նշանակություն է ստանում երկրների համար: Որքանով որ ազգային տնտեսության գործոնը հզոր ու ծաղկուն լինի, այնքանով դաա ազդեցությունը մեծ կլինի ներքին ու արտաքին հարթակներում:
Արտադրությունը ուղղակի կապի մեջ է հզոր ու դինամիկ տնտեսության հետ և մշակութային, սոցիալական ու նույնիսկ քաղաքական առումով իր ազդեցությունն է թողնում երկրի հասարակության, ինչպես նաև հարևան երկրների վրա: Եթե ժողովրդի ու արդյունաբերության հիմական կարիքներն արտադրվեն Իրանում, կավելանա ժողովրդի ինքնավստահությունը և արժանապատվության ու հպարտության զգացողությունը, քանի որ մարդիկ գլոբալ ցնցումների ու պատժամիջոցների ու ճնշումների դեմ իրենց ապահով կզգան:
Դրանից բացի, որակյալ արտադրությունը, աճող ու դինամիկ տնտեսությունը կհանգեցնի սոցիալական ապահովության: Արտադրության ավելացման ու ներքին կարիքների վերացման արդյունքում մեծ նշանակություն կստանա նաև արտահանումների գործոնը, ինչը համարվում է այլ երկրներ արտհանվող Իրանի մշակույթի ու իրանական ապրանքների տեխնոլոգիայի խորհրդանիշը:
Որպես օրինակ, կորոնավիրուսի դեմ պայքարի գագաթնակետին Իրանի գիտալիքահենք ընկերությունները արտադրության թռիչքի տարում, կրկնակի ջանքերով արտադրեցին այս մահացու վիրուսին դիմակայելու համար անհրաժեշտ բժշկական պարագաները և այժմ արտադրության ծավալները այնքան են, որ արտադրանքն արտահանվում է այլ երկրներ: Այս շրջանակներում, կորոնավիրուսի ախտորոշման սերոլոգիական 40 հազար թեստերից կազմված առաջին բեռնվածքը երեքշաբթի օրը արտահանվեց Գերմանիա:
«Փիշթազ թեբ» իրանական գիտելիքահեն ընկերության առևտրական բաժնի տնօրեն «Փաշա Ֆառոխզադն» ասել է.«Իրանցի երիտասարդ գիտնականների ջանքերի շնորհիվ, արտադրվել են կորոնավիրեւսի ախտորոշման սերոլոգիական թեստերը և ներկա դրությամբ ավելի քան 60 երկրներ ունեն այդ ընկերության արտադրանքների պահաջարկը»:
Աշխարհի օրվա գիտության ու տեխոնոլգիային համապատասխան արտադրական աճը, ազգային ու հզոր տնտեսության շրաժիչ ուժը լինելուց բացի, կարևոր ցուցանիշ է ցանկացած այդ թվում պատժամիջոցների վիրուսի դեմ Իրանի տնտեսության ապահովության համար:
Հնեվելով ներքին արտադրության վրա ժողովրդի ու արդյունաբերության բաժնի կարևոր ու կենսական կարիքների հայթայթումը կհանգեցնի տնտեսական անվտանգության ու խաղաղության: Այս օրերին արտադրության մոբիլիզացումը կրկնապատկել է կորոնա վիրուսի դեմ պայքարի հիմնական բժշկական կարիքների այդ թվում դիմակների, հայտնաբերման թեստերի և արհեստական շնչառական ապարատի նշանակությունը՝ ավելացնելով Իրանի Իսլամական Հանրապետության ուժն ու հեղինակությունը: