Մայիս 19, 2020 13:08 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Ժոզեֆ Բորելը Պաղեստինի տարածքների բռնագրաման կապակցությամբ զգուշացրել է Սիոնիստական ռեժիմին

Սիոնիստական ռեժիմը մտադիր է 1967թ. Հորդանան գետի արևմտյան ափում բռնագրավված տարածքների մեծ մասը կցել Իսրայելին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին հակասող անօրինական այդ քայլերի կապակցությամբ զգուշացրել են միջազգային շրջանակները, այդ թվում նաև Եվրամիությունը:

Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ժոզեֆ Բորելը երկուշաբթի օրը հայտարարել է. «Եվրամիությունը Իսրայելից պահանջում է խուսափել պաղեստինյան տարածքների բռնակցումից, քանի որ այդ քայլը հակասում է միջազգային օրենքներին»: Օրեր առաջ Բորելն ասել էր, որ Եվրամիությունն անելու է հնարավոր ամեն ինչ, Իսրայելին այդ քայլից հեռու պահելու համար: 

Իսրայելի այդ նախագիծը հովանավորվում է Վաշինգտոնի կողմից: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2019թ. հունվարի վերջին, Սպիտակ տանը Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց «դարի գործարք» նախագիծը: Այդ նախագծի համաձայն, Երուսաղեմը համարվում է Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաքը և այդ քաղաքի արվարձանում գտնվող որոշ հատվածներ  տրամադրվում են Պաղեստինի կառավարությանը:

Նախագիծը Իսրայելին կանաչ ազդանշան է ցույց տալիս Հորդանան գետի տարածքների շուրջ 30 տոկոսում սիոնիստական քաղաքատիպ ավաններ կառուցելու համար:

Այդ որոշման իրագործումը նախատեսված է 2020թ. ամռանը, Բենիամին Նեթանյահուի և Բենի Գանցի միջև կոալիցիոն կառավարություն ձևավորվելուց հետո: Միջազգային հանրության և պաղեստինցիների տեսակետից սա հակապաղեստինյան նախագիծ է և Թել Ավիվը ԱՄՆ-ի աջակցությամբ, ձգտում է Իսրայելին բռնակցել 1967թ. ճշտված բոլոր տարածքները: ՄԱԿ-ից և Ռուսաստանից բացի, այսօր Եվրամիությունը ևս դեմ է կանգնել Սիոնիստական ռեժիմի այդ որոշման: Որոշ ժամանակ առաջ, Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարը ևս ընդգծել էր, որ Եվրամիությունը պաշտոնապես չի ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունը Հորդանան գետի արևմտյան ափի բռնագրավված տարածքներում և այդ տարածքների բռնակցումը միջազգային օրենքների խախտում է համարում:

Եվրամիությունը և մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Բրիտանիան ու Գերմանիան խիստ ընդդիմացել են Սիոնիստական ռեժիմի ազգային միասնության կառավարության այդ նախագծին: Ավելի վաղ ևս Եվրամիությունը քննադատել էր «դարի գործարք» նախագիծը:

Սիոնիստական ռեժիմի անօրինական նախագծի հանդեպ միջազգային դիրքորոշումը, որը հիմնականում տեղի է ունեցել քառակողմ կոմիտեի երեք անդամների՝ ՄԱԿ-ի, Եվրամիության և Ռուսաստանի կողմից, վկայում է այդ կոմիտեի մյուս անդամ ԱՄՆ-ի մեկուսացված լինելու մասին: Այս դիրքորոշումը նաև վկայում է Պաղեստինի ժողովրդի հանդեպ  Իսրայելի անմարդկային ու անօրինական քայլերի դատապարտված լինելու մասին:

Պիտակ