Հունիս 19, 2020 12:47 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Զարիֆը նախազգուշացրել է եվրոպացիներին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերջին զեկույցը ՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ՀԳՀԾ-ի եվրոպական անդամբերի համար հակաիրանական հայտարարությունների պատրվակ է դարձել:

Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ՀԳՀԾ-ով ստանձնած  իրենց պարտավորությունները կատարելու փոխարեն՝ հիմնվելով կեղծ պահանջների և լրտեսության վրա, օրակարգում են դրել «պարտադրող» դիվանագիտության ձախողված փորձը:

Վերջերս Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հրապարակեց զեկույց, որում ասվում է, որ Իրանը թույլ չի տա ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին այցելել երկու միջուկային օբյեկտներ: Մեղադրանքը հիմնված է Սիոնիստական ​​ռեժիմի հետախուզության վրա և անհիմն է:

Իրանի ԱԳՆ խոսնակ Աբբաս Մուսավին, ՄԱԳԱՏԷ-ի զեկույցի մասին ասել է. «Զեկույցը որևէ առնչություն չունի ՀԳՀԾ-ի հետ ևհիմնված է  Իսրայելի ռեժիմի և վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից տրամադրված լրտեսական անհիմն մեղադրանքների վրա»:

ՀԳՀԾ-ի ստորագրմամբ միաժամանկ փակվեց Իրանի միջուկային ծրագրի հարցը, սակայն այսօր ՀԳՀԾ-ից դուրս եկած երկիրը, ճնշում գործադրելով ՄԱԳԱՏԷ-ի վրա փորձում է ոչնչացնել համաձայնությունը: 

ԱՄՆ-ի քաղաքականությանը համահունչ, Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան մշակել և Կառավարիչների խորհրդին են ներկայացրել մի բանաձև, որում Իրանին կոչ են անում «լիարժեք համագործակցել» ՄԱԳԱՏԷ-ի հետ:

Նման պայմաններում,  գործակալությունն առանց ենթարկվելով քաղաքական ճնշումների, պետք է հաշվի առնի Իրանի համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ և պաշտպանի ՀԳՀԾ-ով նախատեսված Իրանի շահերը:

Թվիթերում արած գրառման մեջ, Իրանի արտգործնախարարը ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդին կոչ է արել ՀԳՀԾ-ի թշնամիներին թույլ չտալ վտանգել Իրանի շահերը, իսկ եվրոպական եռյակին՝ չդառնալ թշնամիների հանցակիցը:

Վերջին հինգ տարում Իրանում իրականացված ստուգումները ավելին են, քան  ՄԱԳԱՏԷ-ի պատմության մեջ իրականացված բոլոր ստուգումները միասին վերցված:

Հաշվի առնելով ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի լավ և բարձր մակարդակի  համագործակցությունը և ՀԳՀԾ-ի շրջանակում իրականացվող շարունակական ստուգումները, ակնկալվում է, որ եվրոպական երեք երկրները ԱՄՆ-ի կիսադաշտում խաղալու փոխարեն, կատարեն ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունները:

Եվրոպական երեք երկրների ցանկացած ապակառուցողական գործողությունը և Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը կփակի դիվանագիտության  դռները և Իրանի ակտիվ դիմադրությունը չի պարտվի եվրոպական պարտադիր դիվանագիտության դիմաց:

Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ խնդրի լուծումը հնարավոր է համաձայնության միջոցով, սակայն հակաիրանական բանաձևը կխոչընդոտի համաձայնության կայացմանը:

 

 

 

 

Պիտակ