Օգոստոս 21, 2020 18:12 Asia/Tehran
  • Ձգանի մեխանիզմը ակտիվացնելու  ԱՄՆ-ի  պաշտոնական դիմումը և 4+1 խմբի միասնական հակառակությունը

ԱՄՆ-ի բացահայտ ձախողումը Անվտանգության խորհրդում Իրանի զենքի էմբարգոյի երկարաձգման բանաձևի հաստատման հարցում, այժմ Թրամփի կառավարությունը օգտագործում է իր վերջին մարտավարությունը՝ «ձգանի մեխանիզմն» ակտիվացնելու ուղղությամբ, որին սակայն, դեմ են գնացել 4+1 խմբի անդամները:

ԱՄՆ-ի  կառավարությունը հինգշաբթի օրը այդ երկրի պետքարտուղար Մայք Պոմպեոյի միջոցով  Անվտանգության խորհրդի գործող նախագահին ուղարկված նամակով, ՄԱԿ-ին  պաշտոնապես տեղեկացրեց ՝ Իրանի դեմ բոլոր միջազգային պատժամիջոցները վերականգնելու ցանկության մասին:

ԱՄՆ-ի այդ քայլից հետո, 4 + 1 խմբի  արևմտյան սպեկտրի անդամներ ՝ Գերմանիան, Ֆրանսիան և Բրիտանիան, մի հաղորդագրությամբ  դեմ են արտահայտվել այդ քայլին:

Եվրոպական  այս երեք երկրները նաև շեշտեել են, որ չնայած այն  մարտահրավերներին, որոնք ծագել են ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հեռացումից հետո, նրանք հավատարիմ են մնալու համաձայնագրին: Եվրոմիությունը ևս նման դիրքորոշում է ընդունել : Եվրոմիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեֆ Բորելը մի հաղորդագրությամբ անդրադառնալով Ձգանի մեխանիզմի ակտիվացման համար ՄԱԿ-ին ներկայացրած ԱՄՆ-ի դիմումին, շեշտել է,որ ԱՄՆ-ը չի կարող օգտագործել այս մեխանիզմը:

Թրամփի կառավարության ձախողությունների նոր փուլը կարելի է համարել Եվրոպայի հստակ հակառակությունը ԱՄՆ-ի կողմից Ձգանի մեխանիզմի  օգտագործման հետ: Վաշինգտոնի Եվրոպացի գործընկերներնը չեն ընդունում ԱՄՆ-ի հայտարարությունը կապված մեխանիզմի գործադրման  իրավունքի հետ և բացարձակապես դեմ են դրան: Եվրոպական եռյակի հաղորդագրությունը մեկ անգամ ևս ապացուցեց ԱՄՆ,ի մեկուսացումը միջազգային բեմում, ննույնիսկ իր ևրոպացի գործընկերների մոտ: 

Մյու կողմից 4+1-ի արևելյան սպեկտրը՝ Ռուսաստանը և Չինաստանը, դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի անօրինական հայտարարությանը:

ԱՄՆի հեգեմոնիայի և միահեծանության  դեմ Ռուսաստանի և Չինաստանի հակառակությունըԱՄՆ-ի հայտարարության հետ ապացուցում է, որ միջազգային համակարգում ձևավորվել է հզոր գործընթաց, որը խիստ դեմ է ԱՄՆ-ի անտրամաբանական ու անօրինական քայլերին և դիմակայում է դրանց: 

Իրանի իսլամական հանրապետությունը ևս այս մասին իր հստակ դիրքորոշումն է հայտարարել: Իրանի ԱԳՆ Մուհամմադ Ջավադ Զարիֆը, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչի միջոցով Անվտանգության խորհրդի նախագահությանը հանձնած գրությամբ հստակեցրել է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցները վերականգնելու որևե իրավունք չունի և Վաշինգտոնի այդ քայլը պիտի մերժվի Անվտանգության խորհրդի և միջազգային հանրության կողմից: Նրա խոսքերով, ԱՄՆ-ը փորձելով գործադրել  «ձգանի մեխանիզմը», անտեսում է  դարերի ընթացքում ձևավորված  միջազգային իրավունքի և ընթացակարգերի սահմանված կանոնները:

Հաշվի առնելով 4 + 1 խմբի արևմտյան և արևելյան սպեկտրների կոնսենսուսը, որոնք բացարձակապես դեմ են ԱՄՆ-ի կողմից այս մեխանիզմի օգտագործմանը, ինչպես նաև Իրանի կտրուկ  դիրքորոշումը ՝ կապված ԱՄՆ-ի անօրինական այս քայլի նկատմամբ Անվտանգության խորհրդի մոտեցման անհրաժեշտությանը ,Վաշինգտոնը լուրջ մարտահրավերների դիմաց է կանգնած Իրանի դեմ ՄԱԿ-ի բոյկոտները, այդ թվում զենքի էմբարգոն վերականգնելու հարցով իր նպատակների իրականացման համար:

Պիտակ