Սեպտեմբեր 04, 2020 13:11 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Նավալնիի ենթադրյալ թունավորումը, Արևմուտքի նոր պատրվակը՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար

Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները, միջամտելով Մոսկվայի ներքին գործերին, մասնավորապես՝ սատարելով ընդդիմությանըև մարդու իրավունքների պատրվակով, փորձել են ճնշում գործադրել Մոսկվայի վրա: Այժմ Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի ենթադրյալ թունավորումը դարձել է արևմտյան լրատվամիջոցների և Ռուսաստանի կառավարության դեմ քարոզչական պատերազմի միջոց:

Չորեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է Գերմանիայի կողմից հնչեցրած Ալեքսեյ Նավալնին  նովիչուկ թունավոր գազով թունավորելու մեղադրանքը: Նա նշել է, որ  նախքան Նավալնին Բեռլին տեղափոխվելը, նրա մարմնում ոչ մի տոքսին չէր հայտնաբերվել: Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է աշխատել Գերմանիայի հետ ՝ Նավալնիի հետ տեղիունեցածի մանրամասները պարզելու համար, սակայն Բեռլինը չի պատասխանել Ռուսաստանի պաշտոնական դիմումներին:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ևս ասել է, որ Նավալնիի հարցով հնաոճ մոդել է օգտագործվել ՝ մեղադրանքներն արդարացնելու համար:

Օգոստոսի 20-ին ընդդիմադիր գործչի առողջական վիճակը կտրուկ վատացել է Տոմսկից Մոսկվա թռչող օդանավում: Օմսկում արտակարգ վայրէջքից հետո Նավալնիին հոսպիտալացրել էին: Գերմանիայի կառավարության խնդրանքով նրան տեղափոխել են Բեռլին:

Ռուսաստանի կառավարության ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին միշտ էլ լայն աջակցություն է ունեցել Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից  և վերջին տարիներին ներգրավված է եղել հակակառավարական ցույցերի մեջ:

Արեւմուտքն ուղղակիորեն և բացահյտորեն միջամտել է Ռուսաստանի ներքին գործերին և խրախուսել ռուս ժողովրդին ցույցեր ու բողոքների ակցիաներ անցկացնել, հատկապես  ընտրություններից հետո: Եվրոպական երկրների և ԱՄՆ-ի  դեսպանատները կարևոր դեր են խաղացել այս գործում:

Ռուսաստանի կառավարությունը բազմիցս քննադատել է Արևմմուտքի միջամտությունն այդ  երկրի ներքին գործերին, նախազգուշացնելով դրա հետևանքների մասին:

Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի գործողություններն ուղղված են անկայունության ստեղծմանը, բողոքների ավելացմանը և Ռուսաստանում Արևմուտքի համար բարենպաստ զարգացումների ձևավորման նպատակներով: Վաշինգտոնը ցանկանում է, որ Ռուսաստանում իշխանության գա ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի պես արեւմտամետ  մի գործիչ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տեսակետից, այդ երկրում անցկացվող բողոքի ցույցերի հետևում կանգնած են արևմտյան երկրները, որոնք փորձում են գունավոր հեղափոխություն իրականացնել Ռուսաստանում:

Արևմուտքի տեսանկյունից Ռուսաստանում գունավոր հեղափոխության ձևավորումը այս երկրում իշխանության կբերի արևմտամետ կառավարություն:  ԱՄՆ-ը և եվրոպական որոշ երկրներ ժողովրդավարության հասարակական կազմակերպությունների գործողությունների ձևով  օգնում են խթանել անհատական ​​և սոցիալական ազատությունները և Ռուսաստանում ժողովրդավարության հաստատմանը: Նրանք փորձում են Ռուսաստանում ձևավորել  հակակառավարական բողոքի շարժումներ և այս կապակցությամբ ռադիոհեռուստատեսային հաղորդումներ հեռարձակելով, ուղղակիորեն խրախուսում են  միանալ հակակառավարական ցույցերին:

Ռուս ժողովրդի ազգայնականության և Արևմուտքի նկտմամբ հոռետեսական մոտեցման և ռուսաստանցիների մեծամասնության կողմից Պուտինի ժողովրդականության պատճառով, Արևուտքը ձախողվել է այդ հարցում:

 

 

 

 

Պիտակ