Հոկտեմբեր 05, 2020 12:27 Asia/Tehran
  • Լեռնային Ղարաբաղի պատերազմի  հետևանքները Եվրոպայի համար ու այդ կապակցությամբ մտահոգությունները

Կիրակի օրը ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելը կոչ է արել անհապաղ դադարեցնել Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և երկու երկրներին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանին:

Անդրադառնալով երկու երկրների արտաքին գործերի նախարարների հետ իր հեռախոսազրույցներին, նա Թվիթերի  իր իր միկրոբլոգում գրել է. «Քաղաքացիական բնակչության շրջանումզ ոհերի թվի աճն անընդունելի է: Հակամարտությունը պետք է անհապաղ դադարեցվի: Բանակցությունները պետք է սկսվեն հնարավորինս շուտ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների շրջանակներում»:

Բորելի մտահոգությունը կարելի է բացատրել այն հետևանքներով և վնասներով, որոնք Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող պատերազմը կարող է հղի լինել Եվրոպայի համար: Ներկայիս պատերազմը, որն աննախադեպ չափերի է հասել, անկասկած տարբեր հետևանքներ է ունենալու Կովկասի տարածաշրջանի  և նույնիսկ միջազգային շրջանակների  համար, ինչը անհանգստություն է առաջացրել եվրոպացիների շրջանում:

Հաշվի առնելով Եվրամիության՝  վիճելի տարածաշրջանին մոտ լինելը և Կովկասով եվրոպական էներգիայի տարանցումը, եվրոպական երկրները պետք է կանխեն հակամարտության սրումը Կովկասի տարածաշրջանում և քայլեր անեն, որպեսզի հնարավորինս շուտ հրադադար հաստատվի  Բաքվի և Երևանի միջև: 

Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ իր վերջին դիրքորոշման մեջ հայտարարել է, որ մտահոգված է Կովկասի տարածաշրջանում հակամարտության սրմամբ և լարվածությամբ: Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի անդամ,  Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին,  աշխատել է վերջին 30 տարիների ընթացքում Բաքվի և Երևանի միջև համաձայնություն ահստատելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ, ինչը  մինչ այս պահը անարդյունավետ է եղել:

Միևնույն ժամանակ, Կովկասի տարածաշրջանը տարբեր առումներով կարևոր է Եվրամիության համար, և այս տարածաշրջանի կայունությունը բխում է եվրոպացիների շահերից: Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև պատերազմի սրումը տնտեսական մտահոգություններ է առաջացնում ԵՄ անդամ երկրների համար, քանի որ Կովկասի տարածաշրջանում անապահովության տարածումը սպառնում է Եվրոպային էներգետիկ ռեսուրսների և էլեկտրահաղորդման գծերի կառուցման հարցում  ներդրումների անվտանգությանը: Այսպիսով, եթե Բաքվի և Երևանի պատերազմը սրվի, ապա տարածաշրջանից Եվրոպա նավթի և գազի տեղափոխումը, անկասկած, լրջորեն կխաթարվի, ինչը կվտանգի Եվրոպայի էներգիայի մատակարարումը:

Ըստ Կովկասի փորձագետ Վալի Կոզեգար Կալջիի. «Կովկասյան տարածաշրջանում հակամարտությունները լուրջ ռիսկեր են առաջացնում այս տարածաշրջանից դեպի Թուրքիա և Եվրոպա  էներգիայի փոխանցման  համար»:

Մյուս կողմից, հաշվի առնելով, որ ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերությունները, հատկապես 2016-ի հուլիսի ձախողված հեղաշրջումից հետո, լարված են,  և վերջերս նույնիսկ Բրյուսելը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ ՝ Միջերկրական ծովի արևելքում Թուրքիայի և Հունաստանի և Կիպրոսի միջև վեճի պատճառով, Լեռնային արաբաղի պատերազմում Ադրբեջանի Հանրապետությանը սատարելու գործում Թուրքիայի ակտիվ դերակատարության պատճառով, այս հարցը կարող է սրել   լարվածությունը:

Մինչ Բրյուսելը կոչ է անում հրադադար հաստատել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև, Անկարան պնդում է պատերազմը շարունակելու վրա,  մինչև Ադրբեջանի Հանրապետության գրավյալ տարածքների լիակատար ազատագրումը:

Կովկասի փորձագետ Մոհամմադ Ռեզա Դամավանդիի խոսքով. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ եվրոպացիները ավելի շատ մտահոգված են ճգնաժամում Թուրքիայի կողմից արտոնությունների կորզմամբ ու դրանք հենց Եվրոպայի դեմ կիրառելուց, քան նավթի ու գազի տարանցման հետ կապված խնդիրներով»:

Պիտակ