Նոյեմբեր 07, 2020 11:35 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Մոսկվան զգուշացնում է գունավոր հեղափոխությունների միջոցով երկրներն ապակայունացնելու Արևմուտքի փորձերի մասին

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը ուրբաթ օրը հայտարարել է, որ Արևմուտքն ապակայունացման տեխնիկա է փորձարկում Բելառուսում, նախքան այն Ռուսաստանում կիրառելը: «Հասկանալի է, որ Արևմուտքում մեր ընդդիմությունը փորձում է կրկնել Բելառուսի իրավիճակը Ռուսաստանում», - ասել է նա:

Նարիշկինը հավելել է, որ Բելառուսի դեպքում արևմտյան երկրներն օգտագործում են «գունավոր հեղափոխության»  հայտնի տեխնիկան, որը վերջին երկու-երեք տասնամյակների ընթացքում կիրառվել է շատ երկրներում:

Ռուս բարձրաստիճան պաշտոնյայի նախազգուշացումը պայմանավորված է Արևմուտքի, հատկապես Միացյալ Նահանգների, իսկ ավելի ուշ Եվրամիության` Ռուսաստանի հետ հարևան երկրներում և, ի վերջո, հենց Ռուսաստանում գունավոր հեղափոխություններ իրականացնելու  մշտական ​​ջանքերով:

Նման տեխնիկա կիրառվել է Վրաստանում, Ուկրաինայում և Ղրղզստանում, և Բելառուսում վերջերս տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների ժամանակ Արևմուտքը փորձել է այդ մոդելը կիրառել նաև Արևելյան Եվրոպայի երկրներից մեկում, որը Ռուսաստանի գլխավոր դաշնակիցներից մեկն է:

Փաստորեն, ռուսների տեսանկյունից, ՆԱՏՕ-ի ընդլայնման աճող միտումը դեպի արևելք, որը դեռ շարունակվում է, ինչպես նաև հարևան երկրներում, մասնավորապես Վրաստանում և Ուկրաինայում տեղի ունեցած  գունավոր հեղափոխությունները,    իրականացվում են երկրների քաղաքական համակարգերը տապալելու արևմտյան   ծրագրի շրջանակներում, որ մշակվել են Եվրոպայի և Ռուսաստանի միջև գտնվող երկրների համար, որոնք չեն համապատասխանում կառույցի նպատակներին: Իսկ  վերջնական նպատակը Մոսկվան շրջափակելը կամ Ռուսաստանում ևս այդ ծրագիրն իրականացնելն է: 

Մոսկվան կարծում է, որ Արևմուտքը, հատկապես Եվրամիությունը և Միացյալ Նահանգները,  Բելառուսում նույնպես փորձում են իրագործել նմանատիպ ծրագիր ՝ ավելացնելով քաղաքական ճնշումը երկրի ղեկավարության վրա, բացահայտորեն աջակցելով ցուցարարներին և  պատժամիջոցներ կիրառելով  բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ:

Վերջին տարիներին Արևմուտքը, հատկապես Միացյալ Նահանգները, ակտիվացրել են Ռուսաստանում իրենց միջամտությունները` նպատակ ունենալով ստեղծել անկայունություն, բարձրացնել բողոքի ալիք և, ի վերջո, ճանապարհ հարթել Ռուսաստանում գունավոր հեղափոխության ձևավորման համար: Այս առումով ամենակարևոր միջոցառումներից մեկը ընդդիմության և ընդդիմադիր ԶԼՄ-ներին տրամադրվող  ֆինանսական օգնության ավելացումն է և բացասական մթնոլորտի ձևավորումը:

Ըստ ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մուխինի. «Միացյալ Նահանգներում հակառուսական նոր պատժամիջոցների պլանավորողները մեծ սխալ են թույլ տվել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տեսանկյունից, Վաշինգտոնը ցանկանում է Ռուսաստանի ղեկին ունենալ այնպիսի արևմտամետ գործչի, ինչպիսին է Ալեքսեյ Նավալնին»:

Ըստ նրա, Ռուսաստանում բողոքի ցույցերի հետևում կանգնած են արևմտյան երկրներ, որոնք փորձում են գունավոր հեղափոխություն սկսել այս երկրում, որպեսզի  իշխանության բերեն  արևմտամետ կառավարություն: Այդ նպատակով, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն,  հասարակական կազմակերպությունների աշխատանքի միջոցով և անհատական ու սոցիալական ազատությունների խթանմանը նպաստելու պատրվակով, փորձում են հիմքեր ստեղծել Ռուսաստանում գունավոր հեղափոխության անցկացման համար:

Հետևաբար, Ռուսաստանի ղեկավարները մտահոգված են իշխանության փափուկ տապալման հավանականության կապակցությամբ:

Պիտակ