Դեկտեմբեր 11, 2020 17:50 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Եվրոպան համաձայն է Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառմանը. Լարվածություն Բրյուսելի ու Անկարայի միջեւ

Դեկտեմբերի 10-ին Բրյուսելում մեկնարկել է ԵՄ ղեկավարների երկօրյա գագաթնաժողովը: Հինգշաբթի երեկոյան առաջնորդները պայմանավորվեցին ավելի շատ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ:

ԵՄ նոր պատժամիջոցներ Անկարայի դեմ վերաբերում են Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի կողմից իրականացվող հորատման աշխատանքներին: 

2020 թվականի հոկտեմբերին ԵՄ առաջնորդները Թուրքիային  հորդորեցին Միջերկրական ծովի արևելյան վիճելի ջրերում դադարեցնել նավթի հայտնաբերման  աշխատանքները: Չնայած հետախուզական նավը վերադարձնելու Անկարայի քայլը թուլացրեց լարվածությունը, սակայն նավի վերադարձը նախորդ առաքելությանը ավելի բորբոքեց վեճը:

ԵՄ-Թուրքիա հարաբերությունները սրվել են 2016-ի հունիսյան հեղաշրջումից հետո, ինչը հանգեցրեց Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության դադարեցմանը: Բրյուսելը քննադատական ​​մոտեցում է ցուցաբերել ներքին քաղաքականությանը և Թուրքիայի քաղաքական համակարգը խորհրդարանականից նախագահականի փոխելու հետ կապված զարգացումներին: Վերջին տարիներին վեճերը, ինչպիսիք են Թուրքիայի ռազմական միջամտությունը Սիրիայի հյուսիսում և Անկարայի ռազմական միջամտությունը Լիբիայի քաղաքացիական պատերազմին, հանգեցրել են ԵՄ-ի և Թուրքիայի միջև  նոր տարաձայնությունների: Եվրամիության երկու անդամ երկրներ Կիպրոսի և Հունաստանի տնտեսական գոտիներում, Արևելյան Միջերկրական ծովում և Էգեյան ծովում գազի որոնողական աշխատանքների ընդլայնմանն ուղղված Անկարայի վերջին երկու տարիների ջանքերը, առթել են այդ երկրների բողոքը: Եվրամիությունը վճռական դիրքորոշում է որդեգրել հօգուտ Հունաստանի և Կիպրոսի և սպառնացել է, որ լայն պատժամիջոցներ կսահմանի Անկարայի նկատմամբ: 2019-ին Եվրամիությունը Թուրքիայի հետախուզական գործունեությունն անվանեց «անօրինական» և նախազգուշացրեց Անկարային, որ պատրաստ է պատշաճ պատասխանել Անկարային, եթե վերջինս չդադարեցնի իր հետախուզական գործողությունները: Եվրամիությունը, հատկապես Ֆրանսիան, ցանկանում են խիստ  պատիժ սահմանել Անկարայի նկատմամբ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի օրը ԵՄ երկրներին կոչ արեց պաշտպանել իրենց ինքնիշխանությունը թուրքական գործողություններից: 

Մակրոնը հայտարարել է, որ Եվրամիությունը չի հանդուրժի անդամ պետությունների ինքնիշխանության դեմ հարձակումները: Նման դիրքորոշում ունի նաև Եվրախորհրդարանը: Նոյեմբերի 21-ին  Եվրախորհրդարանն ընդունեց Կիպրոսին աջակցող բանաձևեր՝ ԵՄ առաջնորդներին կոչ անելով  ի պատասխան Անկարայի անօրինական գործողությունների, կոշտ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ:

Այժմ այս ցանկությունը կատարվել է: Այնուամենայնիվ, ԵՄ դիրքորոշումը մեծ անհանգստություն է առաջացրել ՆԱՏՕ-ի առաջնորդների մոտ, ովքեր անհանգստացած են ռազմական դաշինքի փլուզմամբ: Եվրոպական գագաթնաժողովին ընդառաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մասնակիցներին  հորդորեց չմոռանալ ՆԱՏՕ-ի և Արևմուտքի համար Թուրքիայի կարևորությունը և դրական մոտեցում ցուցաբերել Անկարայի նկատմամբ:

Թուրքիայի նկատմամբ Եվրամության դիրքորոշումը  և պատժամիջոցների ընդունումը վկայում են, որ ներքին և տարածաշրջանային մակարդակներում Անկարայի քաղաքականության և գործողությունների նկատմամբ եվրոպացիների համբերությունն ավարտված է, և նրանք ցանկանում են վճռական արձագանքել Անկարայի քայլերին ու ստիպել   փոխել իր ընթացքը:

Թուրք տնտեսագետ Սինան Օլեգի խոսքով ՝ Էրդողանի կառավարության սխալ արտաքին քաղաքականությունը հանգեցրել է Թուրքիայի աննախադեպ մեկուսացմանը Միջերկրական ծովում:

 

 

Պիտակ