Դեկտեմբեր 18, 2020 18:11 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Միջազգային քննադատություն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հասանելիության վրա միակողմանի պատժամիջոցների բացասական ազդեցության վերաբերյալ

2018թ. մայիսին, ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնությունից միակողմանի դուրս գալով, ԱՄՆ-ը առավելագույն ճնշման քաղաքականություն կիրառեց Իրանի դեմ, որը շարունակվեց անգամ կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում: Այդ քաղքականությունը քննադատության արժանացավ միջազգային կառույցների և որոշ երկրների ղեկավարների կողմից:

Չորեքշաբթի օրը, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի տնօրեն Մոնիր Աքրամը մտահոգություն է հայտնել Իրանի և որոշ երկրների դեմ ԱՄՆ-ի կամայական քայլերի և կորոնավիրուսի պատվաստանյութին հասանելիություն չունենալու հետևանքների կապակցությամբ, ասելով, որ այդ պատվաստանյութը պետք է հասանելի լինի բոլորին:

Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, ԱՄՆ-ի կամայական ու թշնամական քայլերի պատճառով, բարդացել է դեղորայքին ու բժշկական սարքավորումներին հասանելիությունը: Այդ հարցը վերաբերում է նաև կորոնավիրուսի պատվաստանյութի գնմանը:   Իրանի պաշտոնատարները հայտարարել են, որ անում են հնարավոր ամեն ինչ՝ տեղական պատվաստանյութ արտադրելու համար: Իրանում կորոնավիրուսի տարածման պայմաններում, Թեհրանը և շատ այլ երկրներ, այդ թվում Ռուսաստանը, Չինաստանն ու Վենեսուելան բազմիցս ՄԱԿ-ին կոչ են արել ԱՄՆ-ին պարտադրել մեղմել Իրանի դեմ պատժամիջոցները՝  կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ դեղորայքին և բժշկական սարքավորումներին Իրանի հասանելիությունը դյուրացնելու համար: 

Ամենամյա մամլո ասուլիսում, անդրադառնալով երկրների, այդ թվում Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է.«Պետք է չեղարկվեն կորոնավիրուսի դեմ պայքարող երկրների դեմ սահմանված պատժամիջոցները»:

Այդ պահանջին կողմ են նաև Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցները: 2020թ. ապրիլի վերջերին Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ջոզեֆ Բորելն ԱՄՆ-ից պահանջեց հաշվի առնելով կորոնավիրուսի պանդեմիան, մեղմել հակաիրանական պատժամիջոցները: Չորեքշաբթի օրը ևս, Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք արգելք են հանդիսանում երկրների, այդ թվում Իրանի հետ դեղորայքի ու բժշկական սարքավորումների ոլորտում եվրոպական ընկերությունների առևտրի ճանապարհին: 

Սակայն Վաշինգտոնն անտեսելով այդ պահանջները, ոչ միայն քայլեր չի ձեռնարկել այդ ուղղությամբ, այլև խոսում է հակաիրանական շրջափակումները խստացնելու մասին: Իրանի հարցերով ԱՄՆ-ի կառավարության հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամզը հայտարարել է, որ Իրանի դեմ կիրառվող ճնշումները երբեք այս մակարդակում չեն եղել և որ իրենք շարունակելու են խստացնել այդ ճնշումները:

Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում  ԱՄՆ-ի կոշտ պատժամիջոցների շարունակման և անհրաժեշտ դեղորայքին ու բժշկական իրերին հասանելիությունն արգելելու պատճառով, մինչ օրս խոսք է գնում Իրանի բուժման համակարգի դեմ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման մասին: 

Այսօր Թրամփի կառավարությունը տնտեսական ահաբեկչության հետ միաժամանակ, նաև բժշկական ահաբեկչություն է իրականացնում Իրանի ժողովրդի դեմ և այդ գործընթացը շարունակելով, ԱՄՆ-ն մարդկության դեմ ուղղված ոճրագործություն է կատարում: Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆի խոսքով, կորոնավիրուսի դեմ պայքարին խոչընդոտող քայլեր ձեռանրկելը տնտեսական ու բժշկական ահաբեկչություն է համարվում:

 

Պիտակ