Փետրվար 26, 2021 11:14 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Հայաստանի բանակը ենթարկվո՞ւմ է վարչապետին, թե՝ փորձում է հեղաշրջում իրականացնել

Երեկ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթում, ՀՀ վարչապետը հայտարարել է, որ բանակը ենթարկվում է ժողովրդին:

Փաշինյանն իր համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Բռնության ռիսկը միշտ կա, սակայն կողմերը պետք է պայմանավորվեն, որ երկրում նման բան տեղի չի ունենա»:

Նա նշել է, որ հեղաշրջման սպառնալիքը վերահսկվում է, իսկ ԳՇ հայտարարությունը «հուզական արձագանք» է եղել իր որոշմանը:

Հինգշաբթի առավոտյան ԶՈՒ ԳՇ տարածած հայտարարությունից հետո, որում բանակի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ պահանջել էին վարչապետի հրաժարականը, Նիկոլ Փաշինմյանը հայտարարեց, որ դա ռազմական հեղաշրջման փորձ է և իր կողմնակիցներին հրավիրեց Հանրապետության հրապարակ՝ բողոքելու ԳՇ պահանջի դեմ:

Գլխավոր շտաբի տարածած հայտարարությունից հետո, Նիկոլ Փաշիյանը ստորագրեց նաև ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազտաելու հրամանագիրը: Վերջինս նույնպես այն բարձրաստիճան ռոզմական պաշտոնյաների թվում էր, ովքեր պահանջել էին վարչապետի հրաժարականը:

Նույն օրն առավոտյան, ԶՈՒ Գլխավոր շտաբը տարածել էր հայտարարություն, որում ասված էր . «Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարությամբ է հանդես եկել, որում իր վճռական բողոքն է արտահայտում «անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման առնչությամբ, որն իրականացվել է առանց Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Զինված ուժերը «պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը»:

Դրանից եկ օր առաջ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսհյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առջարկով, ստորագրել էր ԳՇ պետի  առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին աշխատանքից ազատելու որոշումը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այս կապակցությամբ հայտարարել է, որ Ռուսաստանը մտահոգությամբ է  հետևում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, միևնույն ժամանակ այդ խնդիրը համարելով Հայաստանի ներքին հարցը:

Ընդդիմությունը Փաշինյանին մեղավոր է համարում 2020թ Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմում կրած պարտության համար և պահանջում է վերջինիս հրաժարականը:

Հակակառավարական բողոքի ցույցերը Հայաստանում սկսվեցին 2020թ նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի միջնորդությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև  ղարաբաղյան պատերազմում զինադադարի մասին փաստաթղթի ստորագրումից հետո: Ընդդիմադիրները ղարաբաղյան պատերազմում Հայաստանի պարտության մեղավոր են համարում նիկոլ Փաշինյանին և պահանջում են նրա հրաժարականը: Ընդդիմությունը որպես վարպաետի մաիսնական թեկնածու է ներկայացրլել Վազգեն մանուկյանին:

Ավելի վաղ, Փաշինյանը խորհրդարանական և ոչ խորհրդարանական բոլոր ուժերին  հրավիրել էր խորհրդակցություններ անցկացնել 2021թ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ, սակայն ընդդիմությունը մերժել էր վարչապետի առաջարկը:

 

 

 

Պիտակ