Մարտ 13, 2021 11:47 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրան և ԱՄՆ. Բայդենը քայլում է Թրամփի առավելագույն ճնշման քաղաքականության ուղղությամբ

ԱՄՆ պետքարտուղարը վերջերս հայտարարել է, որ քանի դեռ Թեհրանը չի վերադարձել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների լիարժեք գործադրմանը, Հարավային Կորեայում Իրանի արգելափակված ակտիվները չեն ազատվելու:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, չորեքշաբթի օրը պատասխանելով Բլինքենի այդ հայտարարությանը, նշել է. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը շարունակելու որևէ նոր արդյունք չի ունենալու»:

Սպիտակ տուն մուտք գործելուց հետո,  Ջո Բյադենը բազմիցս հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի վարած առավելագույն ճնշման քաղաքականությունն անարդյունավետ է եղել և ինքը  դիվանագիտության կողմնակից է:

Բայդենի արտաքին քաղաքականության թիմը նույնպես բազմիցս հայտարարել է այդ մասին, սակայն գործնականում մինչ այս պահն ԱՄՆ-ն շարունակում է Թրամփի կողմից 4 տարի վարած քաղաքականությունը որը բացի պարտությունից, այլ արդյունք չի ունեցել:

Էնթոնի Բլինքենի հայտարարությունը՝ Հարավային Կորեայում Իրանի ֆինանսական միջոցների արգելանքից չազատվելու վերաբերյալ, որոնք նախատեսված էին անբուժելի հիվանդություն ունեցողների համար դեղորայքի գնման համար, վկայում են, որ Բայդենը շարունակում է Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը:

Սակայն Իրանը, վերջին 4 տարիների ընթացքում, խելացի ռազմավարության ու դիմադրության շնորհիվ, կարողացել է  դժվարությամբ, սակայն բավարարել հասարակության հիմնական կարիքները և այս գործընթացը շարունակվելու է: Այդ կապակցությամբ, Իրանի կենտրոնական բանկի նախագահ Աբդուլնասեր Հեմմաթին հայտարարել է, որ Հարավային Կորեան չունի քաղաքական անկախ կամք՝ լուծելու Իրանի արգելափակված ակտիվների հարցը: Նա հավելել է, որ Կենտրոնական բանկն ունի երկրին անհրաժեշտ արտարժույթի կարիքները բավարարելու այլ ծրագրեր:

Բայդենի վարկազամը, շարունակելով Թրամփի առավելագույն ճնշման քաղաքականությունը, հետևում է այն նպատակներին, որ այդ երկիրը հետապնդել է վերջին 42 տարիների ընթացքում: Սակայն Իրանը երբեք չի նահանջել իր սկզբունքներից ու շահերից:

Ներկայումս Իրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ն միայն պատժամիջոցների լիարժեք չեղարկման դեպքում կարող է վերադառնալ ՀԳՀԾ, քանի որ վերադարձ դիվանագիտությանն առանց միջուկային համաձայնագիր վերադառանու և պատժամիջոցների չեղարկման, անհնար է:

ԱՄՆ-ն դուրս է եկել ՀԳՀԾ-ից և հիմա Իրանի հետ հավասար դիրքերում չէ, որպեսզի քննարկի թե որ կողմն առաջինը պետք է վերադառնա ՀԳՀԾ:  ԱՄՆ-ին այս պահին այլ բան չի մնում, քան չեղարկել պատժամիջոցները՝ ՀԳՀԾ վերադառնալու և համաձայնության անդամների հետ հանդիպումներին մասնակցելու համար:

Այս կապակցությամ, Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին, Sputnik լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ասել է. «ՀԳՀԾ-ի անդամ երկրների հանդիպումներին մասնակցության համար, ԱՄՆ-ն պետք է չեղարկի հակաիրանական պատժամիջոցները, իսկ համաձայնագիր այդ երկրի վերադառնալու համար, որևէ հանդիպում անցկացնելու կարիք չկա»:

Իրանի միասնական ձայնը վկայում է, որ գոյություն ունի լուրջ կամք՝ իսլամական հանրապետության ազգային շահերի ու սկզբունքների պահպանման կապակցությամբ: Եվ Իրանը չի ենթարկվելու ամերիկյան պաշտոնյաների իրարամերժ հայտարարություններին ու նրանց քաղաքական ճնշումներին՝ պարտադրված դիվանագիտության ենթարկվելու կապակցությամբ:

Պիտակ