Ապրիլ 14, 2021 12:41 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ԵՄ-ի նոր հակաիրանական պատժամիջոցները համահունչ են Վաշինգտոնի ու Թել Ավիվի քաղաքականությանը

Ապրիլի 12-ին, մարդու իրավունքների խախտման պատրվակով, ԵՄ խորհուրդը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի 8 քաղաքացիների և 3 կառույցների նկատամբ: Նույն պատճառաբանությամբ, խորհուրդը որոշում է կայացրել նաև Իրանի դեմ իր գործողությունների ժամկետը երկարաձգել մինչև 2022 թվականի ապրիլի 13-ը:

ԻՀՊԿ գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին  և կորպուսի  ոստիկանության մի քանի բարձրաստիճան հրամանատարներ, ներառվել են Եվրամիության կողմից մարդու իրավունքների խախտումների պատրվակով սահմանված պատժամիջոցների ցուցակում:

 ԵՄ նոր պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Էվին, Ֆաշաֆոյե և Ռաջայե Շահր բանտերը:

ԵՄ -ն այս կապակցությամբ տարածած հայտարարության մեջ նշել է. «Այս պատժամիջոցները ներառում են Եվրամիություն մուտքի արգելք և ֆիզիկական անձանց ակտիվների սառեցում»:

Իրանի դեմ Եմ պատժամիջոցները սահմանվել են 2011-ին և ամեն տարի թարմացվում են:  Ներկայումս 89 անձ և իրանական 4 կառույց ներառված են  ԵՄ պատժամիջոցների ցանկում:

Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցները համահունչ են Թեհրանի  նկատմամբ Արևմուտքի համակարգված քաղաքականությանը: 2021-ի հունվարին ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից և անդրատլանտյան հարաբերությունների վերսկսման մասին նրա պնդումից հետո, եվրոպացիները բացահայտորեն փորձում են Իրանի հրթռիային կարողության, տարածաշրջանային քաղաքականության և ՀԳՀԾ-ի վերաբերյալ իրենց դիրքորոշումներում համահունչ լինել ԱՄՆ-ի հետ:  

Վերջին զարգացումների հետ կապված նույնպես, ԵՄ-ն և Եվրոեռյակը  փորձել են խաղալ միաժամանակ լավ  և վատ ոստիկանի դեր: Նրանք մի կողմից պնդում են, որ ցանկանում են  պահպանել ՀԳՀԾ-ն, իսկ մյուս կողմից հանդես են գալիս սպառնալիքներով և մեծ հավակնություններով:

Հատկանշական է, որ ԵՄ հակաիրանական նոր պատժամիջոցների մասին հայտարարվում է այն ժամանակ, երբ ՀԳՀԾ-ն գտնվում է ծայրահեղ վատ վիճակում: ՀԳՀԾ-ի անդամները պայմանավորվել են, որ  համատեղ հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա հաջորդ շաբաթ, Վիեննայում ՝ տեղակալների մակարդակով, և  կշարունակվեն փորձագիտական ​​խմբերի շրջանակներում տեխնիկական և փորձագիտական ​​խորհրդատվությունները՝ պատժամիջոցների վերացման և ՀԳՀԾ-ն վերականգնելու նպատակով միջուկային քայլերի վերաբերյալ

Կիրակի օրը, Նաթանզի միջուկային համալիրի ցենտրիֆուգների աշխատանքը խոչընդոտելու նպատակով էլեկտրամատակարարման բաժնի դեմ  Սիոնիստական ​​ռեժիմի դիվերսիոն գործողությանը զուգահեռ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի այցը գրավված Պաղեստին և նրա հակաիրանական հայտարարություններն ինչպես նաև երկուշաբթի օրը Եվրամիության կողմից Իրանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները, վկայում են համատեղ ծրագրի մասին:

Այս գործողությունները, որոնք ուղեկցվում են Թեհրանի դեմ ԱՄՆ-ի քաղաքական ճնշման ավելացմամբ և   հոգեբանական պատերազմով՝ նպատակ ունենալով Իրանին ստիպել ընդունել ՀԳՀԾ վերադառնալու վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը վկայում են Բրյուսելի, Վաշինգտոնի և Թել Ավիվի միջև համաձայնեցված ծրագրի մասին: Ծրագրի նպատակն է ուժեղացնել Իրանի վրա ճնշումը և Թեհրանին ճնշման լծակներից զրկելը: Ի պատասխան այս զարգացումների ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է. «Ամերիկացիները պետք է իմանան, որ ոչ պատժամիջոցները, ոչ էլ դիվերսիաները նրանց բանակցություններով ճնշման լծակ չեն ապահովելու և միայն ավելի են բարդացնելու իրավիճակւ»: 

Պիտակ