Մայիս 01, 2021 18:18 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Մոսկվայի և Եվրամիության միջև լարվածությունն աճել է

Ռուսաստանի և Եվրամիության հարաբերություններում քաղաքական լարվածությունւ սրվել է: Հիմնական մարտավարություններից մեկը երկու կողմերի քաղաքական պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներն են:

Պատասխանելով Ռուսաստանի քաղաքացիների դեմ պատժամիջոցներին, ՌԴ ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի նախագահ Դեյվիդ Սասուլիին և ԵՄ յոթ անդամների ու պաշտոնական միք անի կառույցների ներկայացուցիչներին ներառել է սև ցուցակում:

Չնայած Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածությունն 2014 թվականից ի վեր աճել է, սակայն վերջին ամիսներին Միացյալ Նահանգներում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով , Ռուսաստանի և Եվրամիության միջև լարվածությունը հասել է աննախադեպ մակարդակի:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելն ասել է. «Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները հասել են ամենացածր մակարդակի, և մենք կպատասխանենք ցանկացած սպառնալիքի»:

Վլադիմիր Պուտինի և ՌԴ ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին Եվրամիության կողմից ցուցաբերած  աջակցությունը և ուկրաինական ճգնաժամը հանգեցրել են Ռուսաստանում եվրոպական միջամտության ավելացմանը և Արևմուտքի ու Ռուսաստանի հարաբերությունների լարվածության ընդլայնմանը: Արևմուտքը պատժամիջոցները և Ուկրաինային ռազմական և քաղաքական աջակցությունը որպես ճնշման լծակ  է օգտագործել Ռուսաստանի դեմ: Մի շարք երկրներ, ներառյալ՝ Լեհաստանը և Չեխիան, նույնպես վտարել են մի շարք ռուս դիվանագետների, իսկ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն ընդլայնել են պատժամիջոցները Ռուսաստանի պաշտոնատար անձանց նկատմամբ: Այս քայլերն արժանացել են Ռուսաստանի խիստ արձագանքին:

Ռուսաստանը նույնպես վտարել է եվրոպացի շատ դիվանագետների,   Եվրախորհրդարանի խոսնակին,  ԵՄ յոթ այլ անդամների և ԵՄ պաշտոնական կառույցների ներկայացուցիչների ներառել սև ցուցակում: Այդ կապակցությամբ Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով կոչ է անում նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ և արտաքսել այդ երկրին Swift ֆինանսական ցանցից: Սա կարող է խոչընդոտել North  Stream 2 գազատարի գործարկման ճանապարհին: Նախագիծ, որը եվրոպական տնտեսության գազի կարիքներն ավելի էժան ճանապարհով  կբավարարի:

Ռուսաստանի և եվրոպական երկրների միջև լարվածությունը  հասել է գագաթնակետին:  Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև քաղաքական տարաձայնությունները շարունակվում են և ԱՄՆ-ը լայն պատժամիջոցներ է սահմանել  այդ երկրի դեմ: Եթե ​​ճգնաժամը շարունակվի, Եվրոպան մեծապես կտուժի, քանի որ ճգնաժամի պայմաններում Վաշինգտոնը սովորաբար երես է թեքում իր դաշնակիցներից և գործում իր շահերից ելնելով: 

Մյուս կողմից, Եվրոպան և Ռուսաստանը ունեն սերտ և ընդհանուր սահմաններ և ցանկացած վեճ սրելու պատերազմի կրակն այս տարածաշրջանում: Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների խրախուսմամբ  եվրոպական պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստանին զսպելուն, քանի որ ԱՄՆ-ը չի թաքցնում իր շահագրգռվածությունը՝ Եվրոպային առճակատման դաշտ ներքաշելու հարցում:

Լարվածության աճը կարող է լուրջ վտանգ ներկայացնել Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների և ռուս-եվրոպական սահմանի խաղաղության ու անվտանգության համար: Մի հարց, որից կօգտվի  միայն ԱՄՆ-ըն, իսկ  Եվրոպան կտուժի տարբեր քաղաքական և տնտեսական հարթություններում: Այս կետն աննկատ չի մնացել եվրոպական իշխանությունների կողմից և որոշ եվրոպացի պաշտոնյաներ նախազգուշացրել են այդ կապակցությամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պիտակ