Մայիս 13, 2021 19:10 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.Եվրոպայի Արդարադատության դատարանի գլխավոր անդամն ԱՄՆ-ի պատժամիջոցներից պաշտպանել է իրանական ընկերություններին

Եվրամիության Արդարադատության դատարանի գերագույն խորհրդական Ջերարդ Հոգանը չորեքշաբթի օրը հայտարարել է,որ Իրանական ընկերությունները կարող են անդամ պետությունների դատարաններում վկայակոչել ԵՄ օրենսդրությունը, որն արգելում է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների կիրառումը:

2018-ի նոյեմբերի կեսերին «Telecom» ընկերությունը դադարեցրեց հեռախոսային և ինտերնետային ծառայություններ տրամադրել Գերմանիայում գտնվող իրանական բանկերին, այդ թվում՝ «Մելլի»(Ազգային) բանկին:

«Telecom» ընկերությունը հայտարարել է,որ իր այդ քայլի պատճառն այն մտահոգությունն է,որ ԱՄՆ-ն կարող է իր նկատմամբ տուգանքներ սահմանել  իրանական բանկերի նկատմամբ երկրորդական պատժամիջոցները խախտելու համար:

Համբուրգի նահանգային դատարանն այդ գործը քննելիս, Եվրամիության Արդարադատության դատարանին կոչ է արել մեկնաբանել Եվրամիությունում ԱՄՆ-ի արտերկրյա պատժամիջոցների ազդեցությունը չեզոքացնելու մասին օրենքի գործողության ոլորտը:

Հոգանն ընդգծել է.«ԱՄՆ-ի նախնական պատժամիջոցներին ենթարկված իրանական ընկերության հետ համագործակցության պայմանագրին վերջ դնելու Եվրամիության մի ընկերության որոշումը ,այն էլ միայն ԱՄՆ-ի օրենքին հետևելու և այդ երկրի երկրորդական պատժամիջոցների շրջանակում սահմանված պատիժներից խուսափելու համար,չի կարող ոչ մի արդարացում ունենալ,ուստի այդ որոշումն անընդունելի  է ու  ճանաչվում է անվավեր»: 

Այս իրավական տեսակետի հայտարարումը շրջադարձային կետ  է  եվրոպական ընկերությունների` պարզապես ԱՄՆ երկրորդական պատժամիջոցներից խուսափելու պատճառով Եվրոպայում տեղակայված իրանական ընկերություններին և հաստատություններին  ծառայություններ տրամադրելուց խուսափելու  ոլորտում:

ՀԳՀԾ-ի անդամ եվրոպական  երկրները խոստացան քայլեր ձեռնարկել Իրանի դեմ ԱՄՆ միակողմանի պատժամիջոցների բացասական հետևանքները չեզոքացնելու համար, որի դիմաց Թեհրանը պետք է շարունակեր կատարել ՀԳՀԾ-ի   շրջանակում ստանձնած իր պարտավորությունները:

2018 թ. հունիսի 6-ին սկսվեց ԵՄ-ի նորացված արգելափակող օրենքի գործընթացը,երբ Եվրահանձնաժողովն իր հանձնառությունների մեջ ավելացրեց ԱՄՆ-ի կողմից կիրառվող շարջափակումներին դիմակայելու  օրենքը:

ԵՄ-ի նորացված արգելափակող կանոնակարգը Եվրոպայի ընկերություններին, որոնք գործարարություն են վարում իրանական ընկերությունների և հաստատությունների հետ, պետք է պաշտպանի ամերիկյան արտերկրյա պատժամիջոցների ներգործությունից:

Եվրամիության կիրարկած արգելափակման եվրոպական կանոնակարգը, որն իր տարածքում անվավեր Էր հայտարարել ԱՄՆ-ի արտերկրյա պատժամիջոցներն Իրանի նկատմամբ, Եվրոպայի ընկերություններին արգելում Էր կատարել դրանք, ինչպես նաև արգելում Էր արտասահմանյան դատարանների բոլոր այն վճիռների կատարումը, որոնք ընդունվել են այդ պատժամիջոցների հիման վրա:

Այժմ, Եվրոպական դատարանի գլխավոր անդամի կայացրած որոշումը,որն անվավեր է ճանաչում ԱՄՆ-ի պատժամիջոցների  հիման վրա իրանական ընկերությունների հետ համագործակցությունից եվրոպական ընկերությունների  խուսափելը, ճանապարհ է հարթում    Իրանական ու եվրոպական  ընկերությունների համագործակցության վերսկսման համար:

Ակնկալվում է, որ առաջիկայում Եվրոպական դատարանի դատավորները վերջնական որոշում կկայացնեն Իրանի Մելլի (Ազգային) բանկի կողմից գերմանական Telecom ընկերության դեմ հարուցված հայցի վերաբերյալ: Չնայած դատավորների համար պարտադիր չէ որոշում կայացնել ավագ խորհրդականների կարծիքի վերաբերյալ,սակայն Եվրոպական դատարանն իր նորմերի համաձայն սովորաբար հետևում է ավագ խորհրդականների իրավաբանական եզրակացությանը, որոնք նաև դատարանի պաշտոնական անդամներ են: Այսպիսով, ակնկալվում է, որ Եվրամիության արդարադատության դատարանը որոշում կկայացնի հօգուտ Իրանի Մելլի(Ազգային) բանկի, և այդպիսով եվրոպական ընկերություններն ստիպված կլինեն ծառայություններ մատուցել իրանական ընկերություններին և հաստատություններին:

Պիտակ