Հունիս 11, 2021 18:43 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Եվրոպա կատարած Ջո Բայդենի առաջին այցը՝ ՌԴ-ին ուղղված նախազգուշացում

Չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր առաջին արտասահմանյան ուղևորության շրջանակներում մեկնց Եվրոպա: Բայդենի շրջայցերի առաջին կանգառը Բրիտանիան է: Բայդենը ջանքեր է գործադրում որպեսզի Եվրոպա կատարած ութօրյա այցի ընթացքում վերականգնի Թրամփի նախագահության շրջանում հյուծված անդրատլանտյան հարաբերություններ ու միաժամանկ վերասահմանի ՌԴ-ի հետ հարաբերությունները:

Ջո Բայդենն իր հայտարարություններում ու ելույթներում բազմիցս անդրադարձել էր Թրամփի քաղաքականությունների ու քայլերի պատճառով օվկիանոսի երկու կողմերի հարաբերություններ վատացմանն ու խոստրացել էր վերանայել իրավիճակն ու վերսկսել ԱՄՆ-ի ու Եվրոպայի մերձեցման գործընթացը:

Հետևաբար,  նախագահության օրոք Եվրոպա կատարած Բայդենի առաջին այցը մեծ քննություն է՝ ցույց տալու համար ԱՄՆ-ի դեմոկրատական նախագահի դիվանագիտական կարողությունները եվրոպական մեծ դաշնակիցների հետ հարաբերությունները վերահսկելու ոլորտում: Այն հարաբերությունները որոնք մեծապես վնասվել են Թրամփի քայլերի, այդ թվում՝ Եվրոպայի դեմ առևտրական ու սակագնային պատերազմ սանձազերծելու, միջազգային պայմանագրերից այդ թվում Փարիզի բնակլիմայական պայմանագրից, ՀԳՀԾ-ից, միջին հեռահարության միջուկային հրթիռների չտարածման պայմանագրից դուրս գալու և ՆԱՏՕ-ում ռազմական բյուջեի ավելացման հարցով եվրոպական երկրների հատկապես Գերմանիայի վրա ճնշումները մեծացնելու պատճառով: 

Բրիտանիայի պետայրերի հետ հանդիպումից հետո Բայդենը մեկնելու է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի ղեկավարների հետ բանակցելու համար: 

Ակնկալվում է, որ ՌԴ-ի ու Չինաստանի հետ հարաբերություններն ու մարտահրավերները ու նույնպես համատեղ պաշտպանության համար առավել բյուջե հատկացնելու հարցով ՆԱՏՕ-ի անդամներին խրախուսելը կազմեն Բայդենի ու Բրյուսելում համախմբված ղեկավարների խոսակցության կարևորագույն առանցքները:

Նախքան Բայդենի ուղևորության մեկնարկը, ամերիկացի պաշտանատարները խոսել են ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ նիստերից ԱՄՆ նախագահի ակնկալիքների մասին: Փաստորեն Բայդենն էլ Թրամփի նման ցանկանում է, որպեսզի ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները ավելացնեն իրենց բաժինը այս ռազմական կազմակերպության ծախսերում: 

Հաշվի առնելով այն փաստը, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը Բայդենի եվրոպական այցի վերջին ծրագիրն է, նա մտադիր է Մոսկվայի քայլերի վերաբերյալ կտրուկ նախազգուշացումներ ուղղել Պուտինին:

Հատկապես կիբեր հարձակումներն ու ԱՄՆ-ի կառավարական ու սեփական կառույցների դեմ հակերային քայլերը լրջորեն անհանգստացրել են Բայդենին:

ԱՄՆ-ի նոր կառավարության օրոք ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները վատացել են: Բայդենի կառավարությունը, որ բացահայտորեն հակառուսական մոտեցում ունի, իշխանությունն ստանձնելուց ի վեր, հատկապես կիբեր հարձակումների ու ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու պատրվակով, խստացրել է Մոսկվայի դեմ  իր դիրքորոշումներն ու քայլերը:

Փաստորեն, Բայդենի կառավարությունը որդեգրել է ՌԴ-ին ակտիվ դիմակայելու քաղաքականությունը և այս ուղղությամբ, ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելուց և Ուկրաինային քաղաքական ու ռազմական ակտիվ աջակցություն ցուցաբերելուց բացի, հոգեբանական պատերազմ սանձազերծել Վլադիմիր Պուտինի դեմ: 

Հետևաբար Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև լարվածությունը մտել է նոր փուլ և այդ  պատճառով երկու երկրների պաշտոնյաները Բայդենի ու Պուտինի հանդիպման արդյունքների հետ կապվան հույսեր չեն փայփայում և այս հանդիպումը համարում են առիթ՝ մտահոգություններն արծարծելու և նախազգուշացումներ հնչեցնելու համար:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Բայդենի նախագահության օրոք ԱՄՆ-Եվրոպա վերամերձեցման փաստը, ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահի եվրոպական այցը կհանգեցնի ՌԴ-ի դեմ նրանց համադրված քայլերի խստացմանը: 

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հույս է հայտնել, որ նախքան Բայդենի և Պուտինի հանդիպումը, G7-ի և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովները նախագահի համար կծառայեն որպես դաշնակցային միասնության հենարան:

Պիտակ