Հոկտեմբեր 31, 2021 11:57 Asia/Tehran
  • Արեւմտյան 4 երկրների ղեկավարների պրոյեկտիվ հայտարարությունը ՀԳՀԾ-ի վերաբերյալ

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները , շաբաթ օրը Իտալիայի Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումից հետո, համատեղ հայտարարություն են հրապարակել Իրանի ու ՀԳՀԾ-ի վերաբերյալ: Նրանք Իրանին կոչ են արել բարյացակամորեն վերսկսել միջուկային բանակցությունները, որպեսզի ճանապարհ հարթվի ԹՀԳՀԾ-ին եհրանի և Վաշինգտոնի վերադառնալու համար:

Քառակողմ հայտարարության մեջ, առանց նշելու ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի հեռանալը  և Եվրոպայի պասիվությունը՝ Թեհրանի նկատմամբ ստանձնած պարտավորությունների կապատրման հարցում, ասվում է.«Մենք հայտարարում ենք մեր վճռականության մասին՝ երաշխավորելու, որ Իրանը երբեք չկարողանա ընդլայնել միջուկային  ծրագիրը  կամ զենքին հասանելիություն ունենալ և կիսում ենք այս կապակցությամբ մտահոգությունը»:

ԱՄՆ-ի և եվրոպական եռյակի համատեղ հայտարարությունը հնչում է այն ժամանակ, երբ Իրանը և Եվրամիությունը բանակցություններ են վարում նոյեմբերին Վիեննայում  բանակցությունների յոթերորդ փուլն անցկացնելու շուրջ: Դա վկայում է Արևմուտքի մտադրության մասին՝ ստեղծելու հոգեբանական և քարոզչական մթնոլորտ, որպեսզի Իրանին մեղադրեն ռազմական նպատակներով միջուկային ծրագիր իրականացնելու մեջ: Նրանց նպատակն է ապագա բանակցություններում իրականացնել իրենց հավակնոտ պահանջները՝  միջուկային սահմանափակումների ընդլայնումն ու երկարաձգումը  և ՀԳՀԾ-ի շրջանակից դուրս հարցերի ներառումը, մասնավորապես՝ Իրանի հրթիռային կարողությունը և տարածաշրջանային քաղաքականությունը։ Արևմտյան չորս երկրների ղեկավարները, հատկապես ԱՄՆ -ի նախագահ Ջո Բայդենը, ըստ երևույթին, մոռացել են, որ ՀԳՀԾ-ի ներկայիս փակուղու մեղավորը Վաշինգտոնն է: ԱՄՆ-ի  նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, 2018 թվականի մայիսին հայտարարեց, որ ԱՄՆ-ը  միակողմանիորեն դուրս է եկել ՀԳՀԾ-ից, և որպեսզի Իրանին ստիպի ընդունելու    իր անօրինական պահանջները, Թեհրանի դեմ  առավելագույն ճնշման շրջանակում, սահմանեց նոր պատժամիջոցները, և հակառակեց ՀԳՀԾ-ի պահպանման համար որևէ նախագծի:

Ջո Բայդենը խոստովանել է, որ Թրամփը սխալ է թույլ տվել՝ դուրս գալով ՀԳՀԾ-ից և քայլեր է ձեռնարկել ԱՄՆ-ի ազգային շահերի դեմ՝   մեկուսացնելով Միացյալ Նահանգներին։ Այնուամենայնիվ, գործնականում Բայդենը 2021 թվականի հունվարին իր ղեկավարման սկզբից ի վեր, շարունակել է առավելագույն ճնշման քաղաքականություն վարել Իրանի դեմ և առանց նշելու, թե որ կառավարությունն է  խախտել գործարքը, ՀԳՀԾ-ին  ԱՄՆ-ի վերադարձը պայմանավորել է  Թեհրանի գործողություններով։ Բայդենի կառավարությունը նույնիսկ նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ։

2018 թվականի մայիսին, երբ ԱՄՆ-ը միակողմանիորեն դուսր եկավ ՀԳՀԾ-ից, Եվրոեռյակը ևս  գործնական որևէ քայլ չձեռնարկեց  ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունները կատարելու  և Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների ազդեցությունը նվազեցնելու համար: Եվրոպական երկրներն ԱՄՆ-ի ճնշման տակ և անհրաժեշտ կամքի բացակայության պատճառով, հրաժարվեցին կատարել համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, հատկապես Իրանի հետ ֆինանսական և առևտրային փոխգործակցության մեխանիզմի՝  INSTEX-ի արդյունավետ իրականացումը:

Ի պատասխան  եվրոպական երկրների անգործության, ՀԳՀԾ-ի դրույթների համապատասխան, Իրանը  հինգ փուլով կրճատեց ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունները և ձեռնարկեց համաձայնագրի շրջանակից դուրս  քայլեր, ներառյալ՝ ուրանի պաշարների ավելացումը, հարստացման մակարդակի բարձրացումը և նոր ցենտրիֆուգների շահագործումը։ Թեհրանը նաև կասեցրել է Լրացուցիչ արձանագրության կամավոր իրագործումը՝ Իսլամական խորհրդարանի որոշման հիմամբ: Սակայն այս բոլոր գործողությունները զուտ արձագանքն են ԱՄՆ-ի թշնամական գործողությունների և ՀԳՀԾ-ի շրջանակում  իրենց պարտավորությունների կատարման հարցում եվրոպացիների անգործության։

Քաղաքական հարցերի մասնագետ Հասան Բեհեշթիփուրն ասում է.«Եվրոպացիները չեն կարող անտեսել ՀԳՀԾ-ն: Նրանք ցանկանում են արդյունքի հասնել, մինչդեռ հիմնական խնդիրը ԱՄՆ-ն է»։

Այժմ գնդակը  Արևմուտքի դաշտում է, որպեսզի ժամանակ կորցնելու և իռացիոնալ ու ՀԳՀԾ-ին հակասող  պահանջներ ներկայացնելու փոխարեն, վերսկսի Վիեննայի բանակցությունները՝  և չեղարկի  պատժամիջոցները։ Անշուշտ, Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների չեղարկման դեպքում, Թեհրանը պատրաստ կլինի կրկին իրականացնել ՀԳՀԾ-ի շրջանակումս տանձնած իր պարտավորությունները։

Պիտակ