Նոյեմբեր 02, 2021 17:08 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Երևանում բանակցություններ  են ընթանում ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի շուրջ

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո տարածաշրջանում և աշխարհում ստեղծվել են բազմաթիվ տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններ և միություններ՝ տնտեսական, քաղաքական և ռազմական նպատակներով:

Տարածաշրջանային  միություններից մեկը Եվրասիական տնտեսական միությունն է։ Միությունը առաջին անգամ ստեղծվել է 2000 թվականին: Միության հիմնական նպատակներն են՝ անդամ պետությունների տնտեսության կայուն զարգացման համար պայմանների ստեղծումը, Միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի միասնական շուկա ձևավորելու ձգտումը, համաշխարհային տնտեսության պայմաններում բազմակողմանի արդիականացումը, համագործակցությունը և ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացումը: ԵԱՏՄ-ի հիմնական անդամներն են՝ Հայաստանը, Ռուսաստանը Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:

Չնայած տարածաշրջանում տարբեր երկրների ներկայությանը, ԵԱՏՄ-ն ունի սահմանափակություններ արտաքին աշխարհի հետ շփվելու համար։ Ուստի միությանն   Իրանի միանալը կարող է վերացնել տնտեսական միության սահմանափակումերը: Հետևաբար, վերջին տարիներին Իրանի ղեկավարների օրակարգում է Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության ընդլայնումը։

Միևնույն ժամանակ, Եվրասիական տնտեսական միությանը Իրանի միանալը կբավարարի անդամ երկրների տարբեր կարիքները: ԵԱՏՄ-ի  հետ համագործակցելու և նույնիսկ այս միությանը միանալու Իրանի կարևորագույն նպատակներից մեկը հասանելիությունն է Ռուսաստանի 150 միլիոնանոց շուկային և միևնույն ժամանակ Ռուսաստանի  հասանելիությունն  Իրանի մոտ 90 միլիոնանոց շուկային։ 

ԵԱՏՄ-ի հետ Իրանի համագործակցության  և նույնիսկ այս միությանն Իրանի ինտեգրման արդյունքում կշահեն նաև միության անդամ մյուս երկրները։ Ստեղծված իրավիճակում, երբ արևմտյան պետությունները, ԱՄՆ-ի գլխավորությամբ, անընդհատ պատժամիջոցներ են կիրառում անկախ երկրների դեմ, Իրանի և տնտեսական  միության անդամների, հատկապես Ռուսաստանի փոխադարձ համագործակցությունը կրկնակի կարևոր է։

Անշուշտ  Իրանի համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության հետ շատ կարևոր է նաև Ռուսաստանի կառավարության և այս կազմակերպության անդամ մյուս երկրների համար։

Տարբեր մակարդակներում բազմաթիվ բանակցություններ են տեղի ունեցել Թեհրանի և  ԵԱՏՄ-ի ներկայացուցիչների միջև։

Նոյեմբերի 1-ից Երևանում բանակցություններ են սկսվել Իրանի և ԵԱՏՄ-ի  անդամ երկրների ներկայացուցիչների միջև՝ արտոնյալ պայմաններով առևտրի մասին ժամանակավոր համաձայնագիրը ազատ առևտրի մասին համաձայնագրի վերածելու վերաբերյալ: 

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության միջազգային հարցերով և առևտրային համաձայնագրերի գծով խորհրդական  Միրհադի Սեյեդին ասել է.«Քննարկումներն անցկացվում են Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության գլխավորած պատվիրակության և ԵԱՏՄ հինգ անդամ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի ներկայացուցիչների միջև»:

Երևանում ընթացող երկօրյա հանդիպմանը կողմերի հիմնական մոտեցումը կենտրոնացած է համաձայնագրի տեքստի վերաբերյալ որոշում կայացնելու վրա, և նախատեսվում է բանակցությունների այս փուլում քննարկել Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի տեքստը։

Վերջին մի քանի տարիներին, երբ օրակարգում է Եվրասիական տնտեսական միության անդամների հետ Իրանի փոխադարձ համագործակցության հարցը, միության անդամ երկրներ Իրանի արտահանումն  աճել է ավելի քան 80 տոկոսով։ Սա ցույց է տալիս, որ Թեհրանի և Եվրասիական տնտեսական միության անդամների միջև փոխադարձ առևտրի ոլորտներ կան։ Միաժամանակ, եվրասիական երկրներն Իրանի օգնությամբ կարող են փոխադարձ հարաբերություններ հաստատել Պարսից ծոցի, Օմանի ծովի  ու Հնդկական օվկիանոսի առափնյա երկրների և  Ասիայի հսկայական մայրցամաքի հարավային, արևմտյան ու  արևելյան երկրների հետ:

Պիտակ