Հունվար 26, 2022 11:38 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Վիեննայի բանակցություններում ցանկացած համաձայնագրի բանալին Իրանի ժողովրդի դեմ ճնշող պատժամիջոցների վերացումն է

Մինչ որոշ ԶԼՄ-ներ տարբեր մեկնաբանություններ են հրապարակում ՀԳՀԾ-ի վերակենդանացման համաձայնագրի շուրջ Իրան-ԱՄՆ ուղիղ երկխոսության հնարավորության վերաբերյալ, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ ցանկացած համաձայնագրի համար անհրաժեշտ է, որպեսզի Իրանի ժողովրդի դեմ ճնշող պատժամիջոցները չեղարկվեն:

Վիեննայում մեկնարկել է ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցությունների հերթական շրջանը՝ Իրանի ժողովրդի դեմ ճնշող պատժամիջոցների չեղարկման օրակարգով: Բանակցությունների ընթացքի և տարբեր պատվիրակությունների ղեկավարների մակարդակով  հանդիպումների անցկացման վերաբերյալ հրապարակվել են դրական զեկույցներ: Բացի այդ, ԶԼՄ-ներն անդրադարձել են նաև  Վիեննայի բանակցություններին զուգահեռ ԱՄՆ-Իրան ուղիղ երկխոսության առաջարկին:

Երեքշաբթի երեկոյան, ուղիղ եթերում հեռարձակված հարցազրույցում, անդրադառնալով վիեննայի բանակցությունների ըթնացքին և Իրանի հետ ուղղակիորեն բանակցելու ԱՄՆ-ի  խնդրանքի վերաբերյալ Իրանի դիրքորոշմանն ասել է. «Այդ հարցը բարցրացվել է վաղուց, սակայն մինչ այժմ, ուղիղ բանակցություններ չեն եղել»:

ՀԳՀԾ-ի վերակենդանացմանն նպատակով համաձայնագրի ձեռքբերմանն ուղղված  ցանկացած քայլ պահանջում է  խոսքի և գործի մակարդակով հետևողականություն։ Վստահությունը ձեռք է բերվում ճիշտ, հետևողական խոսքերով և գործողություններով:

ՀԳՀԾ-ի փորձը ցույց տվեց, որ ամերիկացիների խոսքն ու գործը տարբերվում են իրարից:  2015 թվականին Օբաման ստորագրեց ՀԳՀԾ-ի  համաձայնագրի տեքստը, սակայն   2018 թվականին Թրամփը դուրս եկավ համաձայնագրից՝ անտեսելով ԱՄՆ կառավարության պարտավորությունները և նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանի ժողովրդի դեմ։

Վստահությունը կախված է ՀԳՀԾ-ի անդամների, հատկապես՝ ԱՄՆ-ի խոսքերի և գործողությունների համապատասխանության հետ։ Եթե Իրանը հաստատի վստահության այդ մակարդակը,  ​​հնարավոր կլինի կենտրոնանալ Վիեննայում համաձայնության հասնելուն ուղղված հաջորդ քայլերի վրա:

Սակայն ներկա դրությամբ, վիեննայում Իրանի և ԱՄՆ-ի միջև շփումը տեղի է ունենում  ինֆորմացիայի գրավոր փոխանակման միջոցով է, և քանի դեռ չկա վստահություն, որ ուղիղ հանդիպումը կարող է հաջող լինել և հանգեցնել լավ համաձայնության, Իրանը ուղղակի երկխոսության կարիք չի զգա:

Հետևաբար, Իրանը դեռևս որևէ որոշում չի կայացրել Վիեննայում  ուղիղ բանակցություններ վարելու ԱՄՆ առաջարկի վերաբերյալ։ Իրանը չի ձգտում ձևական  հանդիպման և երկխոսության, և Վիեննայի բանակցությունների ներկայիս ընթացքը չի փոխվի, քանի դեռ  ԻԻՀ ժողովրդի դեմ ճնշող պատժամիջոցները չեն չեղարկվել և ստուգվել Իրանի կողմից: 

Ինչպես ասել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, մինչ այժմ Վիեննայում ԱՄՆ պատվիրակության հետ շփումը եղել է ինֆորմացիայի ոչ պաշտոնական փոխանակումների տեսքով, և  շփման այս ձևը կարող է փոխարինվել այլ մեթոդներով միայն լավ համաձայնության առկայության դեպքում:

Պիտակ