Ապրիլ 15, 2022 14:28 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ռուսաստանի նախազգուշացումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու և Բալթյան ավազանի միջուկայնացման կապակցությամբ

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հինգշաբթի օրը հրապարակված հոդվածում նշել է, որ եթե Ֆինլանդիան և Շվեդիան միանան ՆԱՏՕ-ին, ապա Ռուսաստանը կունենա ևս երկու «պաշտոնապես արձանագրված» թշնամիներ, և որ ՆԱՏՕ-ի ցամաքային սահմանը Ռուսաստանի հետ կկրկնապատկվի։

Մեդվեդևի խոսքով՝ եթե երկու երկրներն անդամակցեն ՆԱՏՕ-ին, ապա այլևս հնարավոր չի լինելու խոսել Բալթիկ ծովի ավազանում միջուկային զենքերից զերծ պայմանների մասին։ Նա նշել է  որ մինչ օրս Ռուսաստանը որևէ քայլ չի ձեռնարկել այս կապակցությամբ և չի էլ ցանկացել դա, սակայն կարող է մենք ստիպված լինել, և որ պետք է հավասարակշռություն լինի այդ հարցում։

Նշված երկու հյուսիսային Եվրոպայի երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետևանքների մասին Մոսկվայի նախազգուշացումը հնչել է այն բանից հետո,  երբ չորեքշաբթի օրը Ֆինլանդիան հայտարարեց, որ  առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում   ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին որոշում կկայացնի։

Շվեդիան նույնպես դիտարկում է իր անվտանգության քաղաքականությունը այդ կապակցությամբ և հավանաբար հաջորդ ամիս կհայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին։

Անցյալ շաբաթ ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին նաև Շվեդիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարները, հյուսիսային Եվրոպայի այդ երկու երկրների` ՆԱՏՕ-ին անդամակցությունը  «երկխոսության  և մի քանի հանդիպումների քննարկման առարկա էր»։ Այսպիսով թվում է,  թե Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացը իրականում սկսվել է և շուտով այն իրականություն կդառնա: Այս հանգամանքը խիստ զայրացրել է  ռուսներին: Ռուսաստանը, որն այժմ ներքաշված է Ուկրաինայում լայնածավալ պատերազմի մեջ, հիմնականում  արևմտյան ռազմական դաշինքին Ուկրաինայի անդամակցության համար, ՆԱՏՕ-ի և Կիևի արևմտամետ կառավարության համառության պատճառով, կտրականապես դեմ է Շվեդիայի և Ֆինլանդիայի  ՆԱՏՕ-ին անդամակցությանը:

Մոսկվայի տեսանկյունից դա նշանակում է ՆԱՏՕ-ի կողմից ռուսական շրջափակման ընդլայնում, որը  Ռուսաստանի արևմտյան սահմաններից բացի, այժմ մտադիր է ուժեղ ներկայություն ունենալ նաև Դաշնության հյուսիսային սահմանների մոտ: Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը վերջերս զգուշացրել էր, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է ունենալ քաղաքական և ռազմական հետևանքներ։

Ռուսաստանը միշտ էլ զգայուն է եղել Ֆինլանդիայի նկատմամբ Եվրոպայի հյուսիսում Ռուսաստանի հետ հարևան լինելու և այդ եկիրի յուրահատուկ աշխարհագրական դիրքի կապակցությամբ։ Ֆինլանդիան միշտ շատ զգայուն է եղել հյուսիսային Եվրոպայի ռուսների նկատմամբ՝ Ռուսաստանին մոտ լինելու և իր հատուկ աշխարհագրական դիրքի առումով: Սառը պատերազմի ժամանակ Ֆինլանդիան չեզոք դիրք էր ընդունել՝ Խորհրդային Միության հետ սահմանակից լինելու և աշխարհագրական դիրքի, ինչպես նաև նրա ռազմական հզորության ու ունեցած քաղաքական  ազդեցության պատճառով: Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ղեկավարներն այժմ պնդում են, որ Եվրոպայում խաղի կանոնները հիմնովին փոխվել են, և որ չեզոքության հին կոնցոպտները  որպես Ֆինլանդիայի և Շվեդիայի քաղաքական գործընթացի մաս, այլևս տեղին չեն, ուստի նշված երկու երկրները ցանկանում են միանալ ՆԱՏՕ-ին։

Փաստորեն, ՆԱՏՕ-ի հետ Ֆինլանդիայի և Շվեդիայի սերտ համագործակցության ուղին ի վերջո կհանգեցնի այս երկու երկրների անդամակցությանը այս դաշինքին։

Այս հանգամանքը էլ ավելի է մեծացրել ռուսների մտահոգությունն ու Մոսկվայի փոխադարձ հակազդեցությունը այդ երկու երկրների նկատմամբ։ Այսօր Մոսկվան բացահայտորեն ընդգծել է Բալթիկ ծովի միջուկայնացումը,  Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում: Այս հարցը ոչ միայն չի նշանակի այդ երկրի ազգային անվտանգության բարձրացում, այլև իրականում աննախադեպ կերպով կմեծացնի նրանց դեմ ուղղված սպառնալիքները։

 

Պիտակ