Մայիս 12, 2022 18:40 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.Չինաստանը դեմ է Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի բանաձևի նախագծին

ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ​​դեսպանը դեմ է արտահայտվել Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ-ի բանաձեւի նախագծին։

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստում  Չժան Ցզյունն ասել է.«Թեև ամերիկյան կողմը բանավոր պնդում էր, որ ցանկանում է առանց նախապայմանի երկխոսություն վարել Փխենյանի հետ, բայց փաստորեն շարունակում է խստացնել պատժամիջոցները և ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա, ինչն ապարդյուն քայլ է»։

Վերջին տարիներին Միացյալ Նահանգները ձախողման մատնելով Կորեական թերակղզու միջուկային ճգնաժամի կարգավորմանն ուղղված «Վեցակողմ բանակցությունները» անվամբ ամենակարևոր քաղաքական բանակցությունները,   և օգտագործելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հնարավորությունները,  ընդունել է մի քանի հակահյուսիսկորեական բանաձևեր, որոնք ոչ միայն չեն նպաստել  ճգնաժամի կարգավորմանը, այլև Հյուսիսային Կորեային ավելի ու ավելի են մտահոգել իր անվտանգության համար:

Միջազգային հարցերով փորձագետ Նոզար Շաֆիին ասում է.
«Միացյալ Նահանգները ցանկություն չունի քաղաքական ճանապարհով լուծել Կորեական թերակղզու միջուկային ճգնաժամը, քանի որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը որպես կարևոր հնարավորություն օգտագործում է Հարավային Կորեայում և Ճապոնիայում իր ռազմական ներկայությունը շարունակելու համար»:

Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների խստացման ԱՄՆ-ի նպատակներից մեկն է Չինաստանին ավելի ու ավելի շատ ներքաշել Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային հարցի մեջ:

ԱՄՆ-ն պնդում է, որ Հյուսիսային Կորեան, Պեկինի կառավարության աջակցությամբ, կարող է շարունակել իր միջուկային և հրթիռային ծրագրերը, և միաժամանակ Չինաստանին մեղադրում է  Հյուսիսային Կորեայի պատժամիջոցները շրջանցելու  մեջ։

Չինաստանը և Ռուսաստանը Հյուսիսային Կորեայի դաշնակիցներն են, Վաշինգտոնը ձգտում է նաև միջազգային ճնշում գործադրել Պեկինի և Մոսկվայի վրա:

Միջազգային հարցերով փորձագետ Աբոլֆազլ Զոհրեհվանդն ասում է.«Փաստորեն, Կորեական թերակղզու հարցում ԱՄՆ-ի համար գլխավոր դերակատարը Չինաստանն է։ Վերջին տարիներին երկու երկրների միջև քաղաքական և առևտրային վեճերի սրումն ուղղակիորեն ազդել է Հյուսիսային Կորեայի միջուկային հիմնախնդրի վրա և խոչընդոտում է դրա լուծմանը։ Պեկինը նույնպես շատ հաշվենկատորեն այդ հարցն օգտագործում է որոշ հաշվիներ մաքրելու և Վաշինգտոնից արտոնություններ կորզելու համար»:

Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումները, որոնք, ըստ Փխենյանի, ուղղված են ԱՄՆ-ի և  նրա տարածաշրջանային դաշնակիցների սպառնալիքների դիմաց կանխարգելիչ ուժի հզորացմանը, պատճառ են դարձել, որ ԱՄՆ-ն այն որպես կարևոր հնարավորություն օգտագործի Փխենյանի  դեմ նոր բանաձևեր ընդունելու համար:

Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի կողմից նոր բանաձեւի նախագծի ներկայացումն իրականում Հյուսիսային Կորեայի հրթիռային եւ միջուկային ծրագրերի նկատմամբ Չինաստանի դիրքորոշման ստուգումն է:Թեև Չինաստանի կառավարությունը  իր շահերից ելնելով կողմ է քվեարկել ԱՄՆ բանաձեւերի նախագծին: Սա նշանակում է, որ Կորեական թերակղզու ճգնաժամը նույնպես փոխզիջում է Վաշինգտոնի և Պեկինի միջև։ Որովհետեւ Չինաստանը ԱՄՆ-ի ամենամեծ և ամենակարեւոր առևտրային գործընկերն է, որը չի ցանկանում որեւէ կերպ խաթարել այդ հարաբերությունները։

Պիտակ