Հուլիս 27, 2022 19:24 Asia/Tehran

Իսլամական հեղափոխությունից հետո առաջին ուրբաթօրյա աղոթքի անցկացման տարեդարձի կապակցությամբ, Իրանի ուրբաթօրյա աղոթքի իմամներն իմամ Խոմեյնիի Հոսեյնիեյում այսօր առավոտյան հանդիպել են ԻԻՀ առաջնորդ այաթոլլահ Խամենեիի հետ:

Հանդիպման ժամանակ այաթոլլահ Խամենեին անդրադարձել է մի քանի հարցերի, այդ թվում նշելով, որ  ԻԻՀ-ն ընդմիշտ մերժում է կրոնը քաղաքականությունից զատելու Արևմուտքի գաղափարը:

Հեղափոխության գերագույն առաջնորդը հավելել է. «ԻԻՀ կրոնի կոչով ոչ միայն իրեն պահպանեց, այլ զարգանալով ու առաջ գնաով, մարտահրավեր նետեց Արևմուտքի երկարատև ջանքերին՝ ապացուցելու, որ կրոնն ու քաղաքականությունը չեն կարող հաշտվել իրար հետ: Ուստի արևմտյան երկրների մաֆիան, Սիոնիստների ու դրամատերերի գլխավորությամբ, որն ԱՄն-ին որպես ցուցափեղկ են օգտագործում,  խսիտ զայրացած է այս ճշմարտությունից և մշտապես փորձում է հարվածել Իրանին:

Կրոնը քաղաքականությունից զատելու գաղափարի մերժման վերաբերյալ Իրանի առաջնորդի շեշտադրումը հիմնված է այն տեսության վրա, որ վերջին մի քանի հարյուր տարվա ընթացքում արևմտյան քաղաքակրթությունը փորձում է կրոնը զատել քաղաքականությունից, կամ սեկոլարիզմ տարածելու ջանքերին: Դա ըստ առաջնորդի, արևմտայն քաղաքականության սկզբունքն է: Հակառակ արևմտյան մտավորականության ու կառավարությունների ջանքերի,  վերջին մի քանի հարյուր տարիների ընթացքում, ԻԻՀ ներկայացնելով կրոնական ժողովրդավարությունը, կարողացել է ազդեցիկ կերպով կրոնը միավորել քաղաքականության հետ և լուրջ մարտահրավեր նետել արևմտյան ժողովրդավարությանը, որը փորձում է համոզել, որ կրոնն ու քաղաքականությունն անհաշտ են և դրանք պետք է իրարից զատել:

 

Կրոնական ժողովրդավարությունն իշխանության այն մոդելն է, երբ աստվածային օրինականության և ժողովրդականության վրա է հիմնված և իր դերակատարություն է ունենում աստվածային օրենքների, արդարության, մարդկանց ծառայելու և բարոյական ու նյութական զարգացման համար հարմար պայմաններ ստեղծելու վրա: Կրոնական ժողովրդավարությունը հիմնված է ազգային իմաստության վրա, հենվելով ենրքին և իսլամական կարողությունների վրա և նպատակ ունի ներկայացնել մի օրինակ՝ հասարակությունը կառավարելու համար մի ուսմունքի հիմամբ, որին Իրանի ժողովուրդը հավատում է: Կրոնական ժողովրդավարությունն իշխանության այն ձևն է, երբ հավատացյալ քաղաքացիներն իսլամական շարիաթի շրջանակում ակտիվ մասնակցություն ունեն երկրի քաղաքական կյանքում: Իշխանության աստվածային լինելը և ժողովրդի անքակտելի դերակատարությունն ըստ առաջնորդի, այս իշխանության երկու կարևոր տարրերն են: Ընդհանրապես, կրոնական ժողովրդավարությունն իսլամական հեղափոխությունից հետո, երբ հիմնադրվեց Իրանի իսլամական հանրապետությունը, համարվեց կարևոր հնարավորություն կրոնի և քաղաքականության հաշտեցման հարցում: Կրոնական ժողովրդավարությունը, որն իսլամական զարգացման կարևոր սկզբունքներից է, զուգակցվում է հասարակական ազատություններով, ինչը ձևավորովուէմ արդարության հիման վրա:

Այլ խոսքով, կրոնական ժողովրդավարությունը ներկայացվում է արևմտյան սեկոլարիզմի դեմ, ինչը խիստ զայրացնում է արևմտյան երկրներին, հատկապես՝ ԱՄՆ-ին:  Իրանի դեմ ուղղված արևմտյան երկրների ջանքերի և քայքայիչ գործողությունների նպատակն է ապացուցել, թե իբր իսլամական հանրապետության վարչակարգն անգործունյա է և այդպիսով հուսահատեցնել մարդկանց: Այդուհանդերձ, իսլամական Իրանի զարգացումները և ուշագրավ առաջխաղացումները, քաղաքական, տնետսական, սոցիալական, մշակութային ու ռազմական ոլորտում, այդ ավերիչ քաղաքականության պարտության մասին են վկայում, ապացուցելով այն  կարևոր փաստը, որ կրոնական ժողովրդավարությունն արևմտյան սեկոլարիզմի դեմ հաղթանակ է տարել:

Պիտակ