Օգոստոս 29, 2022 19:31 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- առաջարկվել է ԵԱՏՄ անդամների միջև առևտրից հանել դոլարը

Տարբեր երկրների առեւտրային բորսաներում դոլարից հրաժարվելու միտումը շարունակվում է։ Այդ շրջանակում, ԵԱՏՄ-ն փորձում է ընդլայնել ազգային արժույթների կիրառումը անդամների միջև առևտրային հարաբերություններում։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի վերջերս կայացած նիստում, Ռուսաստանը բարձրացրել է Ղազախստանի, Հայաստանի և Ղրղզստանի ազգային արժույթները առևտրային փոխանակումներում ԱՄՆ դոլարի փոխարեն օգտագործելու հարցը։ Տարբեր երկրների հետ Ռուսաստանի առևտրափոխանակումներից դոլարը հանելու գործընթացը ակտիվացել է ուկրաինական պատերազմի մեկնարկի հետ և Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի գլխավորած արևմտյան կառավարությունների գործողությունների ակտիվացման ֆոնին: Առայժմ Իրանը, Թուրքիան, Հնդկաստանը, Չինաստանը, Հայաստանն ու Ղրղզստանը հայտարարել են, որ Ռուսաստանի հետ գործարքներն իրականացնելու են առանց դոլարի։

Ռուսաստանի հետ Եվրոպայի ու ԱՄՆ-ի տնտեսական առճակատմանը զուգահեռ, Մոսկվան օգտագործում է իր տարածաշրջանային և տնտեսական հնարավորությունները՝ դոլարի դիրքերը  թուլացնելու և Ռուսաստանի հետ տարբեր երկրների տնտեսական հարաբերություններում նրա գերիշխանությունը կանխելու համար։ Եվրասիական տնտեսական միության հիմնական անդամներն են Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը և Հայաստանը։ Այս միության պայմանագիրը ստորագրվել է Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի կողմից 2014 թվականի մայիսի 29-ին և ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ից։ Եվրասիական երկրների միջկառավարական խորհրդի վերջին նիստում Ռուսաստանը անդամ երկրներին առաջարկել է ավելի շատ օգտագործել ազգային արժույթները իրենց առևտրային փոխանակումներում, որպեսզի ուժեղացնեն ազգային արժույթների ներկայությունը իրենց տնտեսական գործունեության մեջ: ՌԴ կառավարության ներկայացրած փաստաթղթի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության երկրների միջև դոլարի փոխարեն պետք է ավելացվի Ղազախստանի տենգե, Հայաստանի դրամ  և Ղրղզստանի սոմ  ազգային արժույթների օգտագործումը։

Տարածաշրջանային այլ կազմակերպությունների փորձը, ինչպիսին Եվրոպական միությունն է, ցույց է տալիս, որ եթե տարածաշրջանային մի խումբը համաձայնության գա տնտեսական և առևտրային առանցքի շուրջ, ապա հնարավոր է մարգինալացնել ԱՄՆ դոլարը առևտրային փոխանակումներում: Հետեւաբար, ազգային արժույթների օգտագործումը որպես արդյունավետ մեթոդ, կարող է չեզոքացնել ԱՄՆ-ի ճնշումները տարբեր երկրների ազգային տնտեսությունների վրա։ Դոլարի գերիշխանությունը ֆինանսական և առևտրային բորսաներում, բացի ԱՄՆ-ի կողմից   դոլարը որպես ազգային արժույթ չարաշահելու հնարավորությունից, պայմաններ է պատրաստել նաև ԱՄՆ-ին ընդդիմացող երկրների փլուզման համար։ Քանի դեռ դոլարը վավեր միջազգային արժույթ է, Միացյալ Նահանգները դրամավարկային և ֆինանսական բարդ քաղաքականություն կիրառելով տնտեսական էրոզիա կառաջացնի շատ երկրների համար, որոնք հակադրվում են նրա քաղաքականությանը: Օրինակ, գնաճի և ԱՄՆ-ի տնտեսության խնդիրների տեղափոխումն այլ երկրներ այդ բացասական ազդեցություններից են։ Տարբեր երկրների առևտրային հարաբերություններում դոլարի գերակայությունից ազատվելը կարևոր և պատմական ռազմավարություն է։

Ավելի վաղ, Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս իր բանակցությունների և արտաքին հարաբերությունների օրակարգում է մտցրել ազգային արժույթի օգտագործմամբ տնտեսական գործարքների հարցը՝ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները չեզոքացնելու, ԱՄՆ-ի տնտեսական խնդիրների տարածումը կանխելու և Իրանի դեմ այդս երկրի դավադրությունները չեզոքացնելու նպատակով:

Հետևաբար, եթե ընդլայնվի ազգային արժույթով առևտրային փոխանակման ռազմավարությունը, հատկապես եվրասիական տարածաշրջանում, որտեղ ներկայումս նրանց միջև առևտրի 74%-ն իրականացվում է ազգային արժույթներով, ապա կարելի է ականատես լինել ԱՄՆ-ի տնտեսական ազդեցության նվազմանը և տնտեսական խոցելիությանը և վերջապես տարածաշրջանի երկրների քաղաքական դիմադրողականության բարձրացմանը: Միևնույն ժամանակ, իր առևտրային փոխանակումներում դոլարի գերակայությունը կանխելու ուղղությամբ Իրանի Իսլամական Հանրապետության փորձի օգտագործումն այլ երկրների, այդ թվում՝ Եվրասիական միության երկրների համար հնարավորություն է, որը կարող է կառուցվածքային ձև ստանալ, երբ Իրանը դառնա այդ միության դիտորդ անդամ:

Պիտակ