Սեպտեմբեր 08, 2022 17:27 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Տարաձայնություն ԵՄ-ում՝ ռուսական էներգակիրների գնային առաստաղը սահմանելու շուրջ

Սրվել են էներգակիրների շուրջ վեճերը: Եվրոպան անհանգստացած է  հատկապես ձմռանը իր էներգառեսուրսների ապահովման կապակցությամբ և փորձում է ճնշում գործադրել Մոսկվայի վրա՝ ռուսական գազի ներկրման համար գնային շեմ սահմանելու համար, սակայն այժմ այս հարցը պառակտում է առաջացրել  ԵՄ անդամների միջև։

Եվրամիության էներգետիկայի նախարարները պատրաստվում են վաղը կայանալիք արտահերթ նիստում  քննարկել, էներգետիկ ճգնաժամի հաղթահարկման ուղիները և խոսել գների առաստաղը սահմանելու մասին:  Չեխիայի արդյունաբերության նախարար Ժոզեֆ Ռեսիկլան որի երկիրը նախագահում է Եվրամիությունը, պահանջել  է հանել այս ծրագիրը ԵՄ-ի  էներգետիկայի նախարարների  բանակցությունների օրակարգից՝ ասելով. «Այս առաջարկը կառուցողական չէ և իրականում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ևս մեկ  տարբերակ է, այլ ոչ թե  իրական լուծում Եվրոպայի էներգետիկ ճգնաժամի համար»:

Եվրոպան այն դեպքում է փորձում  վերահսկել էներգետիկ շուկան, երբ նախկինում Ռուսաստանից էր  ստանում  իր գազի մոտ 40  և նավթի 30 տոկոսը, իսկ վերջին ամիսներին, Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածության սրման պայմաններում, ռուսական գազի հոսքը դեպի Եվրոպա կտրուկ նվազել է, ինչի պատճառով եվրոպական երկրները մտահոգված են գալիք ձմռանը վառելիքի ապահովման, վառելիքի գների աճի և դրա հետևանքով գնաճի, գործազրկության և տնտեսական լճացման կապակցությամբ: 

Այնուամենայնիվ, նրանք մտադիր են շարունակել իրենց թշնամական քաղաքականությունը՝ ճնշում գործադրելով Ռուսաստանի վրա։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասել է. «Եվրահանձնաժողովն առաջարկելու է  միություն ներկրվող ռուսական գազի առավելագույն գին սահմանել»:Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով, դա թույլ կտա սահմանափակել Ռուսաստանի՝ էներգակիրների վաճառքից ստացվող եկամուտները։

«Մենք պարտավոր ենք կրճատել Ռուսաստանի եկամուտները, որոնք Պուտինն օգտագործում է Ուկրաինայում դաժան պատերազմը վարելու համար», - հայտարարել է ֆոն դեր Լեյենը։

Նա նաև հայտարարել է, որ այս քայլը կկանխի Եվրոպայի էներգետիկ շուկան մանիպուլյացիայի ենթարկելու Պուտինի փորձերը։

Ֆոն դեր Լեյենն այն դեպքում է նման հայտարարությամբ հանդես եկել, երբ Մոսկվան ավելի վաղ զգուշացրել է, որ այն երկրները, որոնք պաշտպանում են Վաշինգտոնի առաջարկած գնային առաստաղը իրենց հում նավթի արտահանման համար, պատժամիջոցների կենթարկվեն:

Վերջին 12 ամսում բնական գազի գինը 400 տոկոսով բարձրացել է եվրոպայի  շուկայում։ Գազի գնի բարձրացումից խիստ տուժել են եվրոպական երկրները: Արդյունաբերության շատ ճյուղեր տատանվում են շարունակել աշխատանքը, և շատ փոքր ձեռնարկություններ սնանկացել են վառելիքի և էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով:

Այժմ եվրոպական երկրները պատրաստվում են  բանակցել այդ գործընթացի դեմ պայքարի եղանակների շուրջ և որոշում կայանցել:  Նրանք պատրաստվում են հսկայական ներդրումներ կատարել էներգիայի այլընտրանքային աղբյուրներում, նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը և օգտագործել այլընտրանքային վառելիք։ Դրանց թվում են ածխով աշխատող էլեկտրակայանների շահագործումը, ինչպես նաև ատոմակայանների օգտագործումը, վառելափայտի և փայտի օգտագործումը տները տաքացնելու համար։

Պիտակ