Հոկտեմբեր 02, 2022 12:00 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Քուվեյթը կրկնել է NPT-ին  Սիոնիստական ռեժիմի միանալու իր պահանջը

Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ի կազմակերպություններում Քուվեյթի մշտական ​​ներկայացուցիչը կրկին միջազգային հանրությունից պահանջել է ստիպել Սիոնիստական ​​ռեժիմին միանալ Միջուկային զենքի չտարածման պայմանագրին (NPT):

NPT-ն՝ Միջուկային զենքի չտարածման պայմանագրի անգլերեն «Nuclear Non-Proliferation Treaty» անվան հապավումն է։ NPT պայմանագիրը մշակվել է  1968 թվականի հուլիսի 1-ին: Նույն թվականին  ԱՄՆ-ը, Բրիտանիան և 59 այլ երկրներ ստորագրել են  այն: Պայմանագիրը գործադրման է հանձնվել 1970 թվականի մարտի 5-ին, երբ հաստատվել է ԱՄՆ Կոնգրեսում: Ներկայումս այս պայմանագրին անդամակցում են 186 երկրներ։ Պայմանագրի անդամ չեն միայն Կուբան, Իսրայելը, Հնդկաստանը և Պակիստանը։ Հյուսիսային Կորեան   մի քանի տարի առաջ դուրս եկավ այս պայմանագրից: Այս պայմանագիրը հաստատվել և իրականացվել է միջուկային զենքի տարածումը կանխելու նպատակով։

Սիոնիստական ​​ռեժիմն ունի միջուկային զենք և, ըստ բազմաթիվ տեղեկությունների, ունի 200-ից 400 միջուկային մարտագլխիկ, սակայն հրաժարվում է միանալ Միջուկային զենքի չտարածման պայմանագրին: Մինչ այժմ տարբեր երկրներ պահանջել են, որպեսզի Ղոդսն օկուպացրած ռեժիմը միանա  NPT-ին: Սակայն Թել Ավիվը դեռևս չի միացել պայմանագրին: Միևնույն ժամանակ, ռեժիմը դեմ է խաղաղ միջուկային էներգիայի օգտագործմանը այնպիսի երկրների կողմից, ինչպիսին է Իրանը և  համաշխարհային մակարդակով այդ ուղղությամբ քարողչություն է իրականացնում:

Մինչ այժմ Արևմտյան Ասիայի տարածաշրջանի շատ երկրներ, ներառյալ Իրանի Իսլամական Հանրապետությունը, Քուվեյթը և Կատարը, պահանջել են Թել Ավիվի միացումը NPT-ին, սակայն արևմտյան գերտերությունները, հատկապես ԱՄՆ-ը, ոչ միայն վճռակամ չեն  ճնշում գործադրելու այս ռեժիմի վրա՝ միանալու NPT-ին, այլ նաև աջակցում են Իսրայելի միջուկային ծրագիրը միջազգային կառույցների, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության վերահսկողությունից դուրս պահելուն:

Քուվեյթն Արևմտյան Ասիայի տարածաշրջանի այն երկրներից է, որը բազմիցս քննադատել է Սիոնիստական ​​ռեժիմին՝  NPT պայմանագրին չմիանալու համար: Քուվեյթի տեսանկյունից, պայմանագրին Սիոնիստական ​​ռեժիմի չմիանալը  և ՄԱԳԱՏԷ-ի կողմից ռեժիմի միջուկային օբյկտների չվերահսկվելը ոչ միայն անվտանգության վտանգ է, այլև սպառնում է միջուկային անվտանգությանը և մարդկանց առողջությունը:

Եվ հիմա, Քուվեյթի կառավարությունը կրկին բարձրացրել է այս  պահանջը: ՄԱԿ-ում  Քուվեյթի մշտական ​​ներկայացուցիչ Թալալ Ալ -ֆասամը, ՄԱԳԱՏԷ-ի  66-րդ նիստում ասել է.«Սիոնիստական ​​ռեժիմի միջուկային օբյեկտները պետք է ամբողջությամբ վերահսկվեն Ատոմայի էներգիայի միջազգային կազմակերպության կողմից»: Ալ- ֆասամը զարմանք է հայտնել, որ Իսրայելի միջուկային  սպառնալիքն անտեսվում է, հավելելով. «Իսրայելի միջուկային  ծրագիրը սպառնալիք է տարածաշրջանի անվտանգության ու ապահովության համար, սրում է  լարված իրավիճակը և հակասում է միջազգային  բանաձևերին»:

Հատկանշական է ,որ ՄԱԿ-ը և Ատոմային էնէրգիայի միջազգային կազմակերպությունը ոչ միայն որևե քայլ չեն ձեռնարկում Սիոնիստական ռեժիմին ճնշելու համար,որպեսզի միանա NPT-ին, այլ նույնիսկ Կազմակերպության գլխավոր տնօրենը մի շարք հատուկ հարցերի կապակցությամբ,  այդ թվում՝  Իրանի միջուկային հարցի դեպքում, ազդվում է   ռեժիմի քարոզչություններից և նկատի  առնում ռեժիմի շահերը:

Պիտակ