Հոկտեմբեր 13, 2022 12:18 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ամերիկյան ընկերությունների չարաշահումները Եվրոպային գազ վաճառելու հարցում

Եվրոպա ռուսական գազի արտահանման դադարեցումից հետո վառելիքի գինը շարունակում է աճել: Մայրցամաքի երկրները փորձում են փոխարինել ռուսական ագզն այդ թվում դիմելով ԱՄՆ-ին: Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լեմուրը զգուշացրել է.«ԱՄՆ-ն փորձում է չարաշահել էներգետիկ շուկայում ստեղծված ճգնաժամային իրավիճակը: Ուկրաինայի հակամարտությունը չպետք է հանգեցնի ամերիկյան տնտեսական գերակայությանը»։

Ընդգծելով, որ Վաշինգտոնը չպետք է իր հեղուկ գազը վաճառի եվրոպական երկրներին իր արդյունաբերողների համար սահմանված գնից չորս անգամ ավելի թանկ՝ Լոմերն ասել է. «Եվրոպայի տնտեսական թուլացումը ոչ մեկին ձեռնտու չէ»։

Ավելի վաղ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հեբեկը նույնպես մեղադրել էր ԱՄՆ-ին աստղաբաշխական գներով գազ մատակարարելու մեջ։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմից ութ ամիս անց, Մոսկվայի դեմ Վաշինգտոնի քաղաքականությանը համահունչ Կիևին աջակցելու արդյունքում, ԵՄ-ի անդամ երկրները գտնվում են տնտեսական ծանր վիճակում։ Այս երկրները, որոնք իրենց գազի կարիքների մեծ մասը բավարարում էին Ռուսաստանից, աջակցեցին Կիևին ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր: Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար և ԱՄՆ-ի հետ միասին նրանք հաստատեցին ՌԴ-ի դեմ պատժամիջոցների փաթեթները։ Ռուսական նավթի և գազի գնման էմբարգոն Ռուսաստանի տնտեսությունը ոչնչացնելուց ավելի լուրջ վնաս է պատճառել Եվրոպային։

Այժմ բոլոր եվրոպական երկրներն անհանգստացած են առաջիկա ցուրտ ձմռան կապակցությամբ և վառելիքի մատակարարման խնդրով,  որն անհրաժեշտ է տներն ու ձեռնարկությունները տաքացնելու համար։ Էլեկտրաէներգիայի ծախսերը կտրուկ աճել են եվրոպական բոլոր երկրներում, և շատ քաղաքացիներ չեն կարողանում վճարել կոմունալ ծախսերը: Միևնույն ժամանակ, տնտեսական աճը  նվազել է, և արդյունաբերության շատ ճյուղեր սնանկանում են: Այս իրավիճակը Եվրոպայում սոցիալական ճգնաժամերի սաստկացման պատճառ է դարձել, ինչի արդյուքնում էներգակիրների թանկացման ու եվրոպական կառավարությունների գործունեության դեմ բողոքի ցույցերն օրեցօր ավելի են սրվում։

Այս իրավիճակում եվրոպական երկրները դիմել են այլ երկրների՝ իրենց էներգետիկ կարիքները ապահովելու համար։ ԱՄՆ-ն, որպես գազի հիմնական արտահանողներից մեկը և Եվրոպայի դաշնակիցը ուկրաինական պատերազմում, հնարավոր տարբերակներից է։  Եվ Եվրոպան ահռելի գումարներ է վճարում ամերիկյան գազի համար: Ամերիկյան էներգետիկ տեղեկատվական կազմակերպության վիճակագրությունը ցույց է տալիս, որ ասիական երկրներից առաջ անցնելով Եվրոպան այժմ դարձել է ամերիկյան գազի ամենախոշոր գնորդը:

Ոռաջին անգամ, դեպի Եվրոպա ռուսական գազի արտահանման կրճատման ստվերում,  ԱՄՆ-ն դարձել է Եվրոպա գազի ամենամեծ մատակարարը։ Այս կապակցությամբ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է այն բանի մեջ որ Եվրոպային ստիպել է դադարեցնել Ռուսաստանի հետ տնտեսական և էներգետիկ համագործակցությունը ինչի հետևանքով էլ  մայրցամաքում գազամատակարարման ճգնաժամ է աչաջացել։

Փաստորեն, Եվրոպայի մուտքն ուկրաինական պատերազմին և էներգետիկ ոլորտում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը բումերանգի պես թիրախավորել է հենց Կանաչ մայրցամաքը։ Ըստ կանխատեսումների՝ Եվրոպան տարիներ շարունակ գազ ներկրելու կարիք կունենա, քանի որ եվրոպացիների համար շատ դժվար է Ռուսաստանին համապատասխան այլընտրանք գտնել։ Ուստի Եվրոպան այլ ելք չունի, քան ցանկացած գնով գազ գնել ԱՄՆ-ից։

Այժմ, քննադատելով ԱՄՆ-ի քաղաքականությունը գազի վաճառքի հարցում, եվրոպացի պաշտոնյաները խոսում են Եվրոպայում տնտեսապես գերիշխելու Վաշինգտոնի  փորձի մասին: Հարց, որը երկարաժամկետ հեռանկարում շատ ավելի կբարդացնի իրավիճակը Եվրոպայի համար։

 

Պիտակ