Նոյեմբեր 15, 2022 17:18 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Եվրամության  և Բրիտանիայի նոր պատժամիջոցներն  Իրանի դեմ. Խոսքի և գործի հակադրություն

Եվրամիությունը և Բրիտանիան երկուշաբթի օրը համաձայնեցված քայլ կատարելով նոր պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ:

Խախտելով անկախ երկրների ներքին գործերին չմիջամտելու անհրաժեշտության մասին միջազգային օրենքները, Իրանում մարդու իրավունքների ոտնահարման պատրվակով և փաստորեն խռովարարներին աջակցելու շրջանակում,Լոնդոնը հայտարարեց, որ պատժամիջոցներ է սահմանել Իրանի 24 ֆիզիկական անձանց և կառույցների դեմ: Նոր պատժամիջոցների ցանկում է ներառված  Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար  Իսա Զարեփուրի անումը: 

Իրանի դեմ եվրոպական երկրների  նոր պատժամիջոցների հարցում ամենաշատ ուշադրությունը գրավում է անգլիալեզու  արբանյակային Press TV հեռուստաալիքի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Այս լրատվական ալիքը տարիներ շարունակ աշխատել է  արևմուտքի լրատվական մենաշնորհը կոտրելու կողմնորոշմամբ, քանի որ Արևմուտքը մշտապես իրադարձություններն արտացոլել է հատուկ կողմնորոշումներով և իր շահերի շրջանակում: 

Այս հարցը մշտապես զայրացրել է արևմտյան պետություններին, այդ իսկ պատճառով նրանք ժամանակ առ ժամանակ ձեռնարկել են այնպիսի գործողություններ, ինչպիսիք են «Press TV»-ի արգելափակումը վիրտուալ ցանցերում, այդ թվում YouTube-ում, Instagram-ում և այլն, և միևնույն ժամանակ  ճնշում գործադրելով՝ նրանք բազմիցս կանխել են  Press TV-ի արբանյակային հաղորդումների  հեռարձակումը: 

Այժմ եվրոպացիները, ԱՄՆ-ի հետ միասին, հակառակ խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության կարգախոսին,  Իրանի Իսլամական Հանրապետության տեսակետների տարածման շարունակումը, հատկապես  Իրանում անկարգությունների բնույթի և այս ոլորտում Արևմուտքի դերակատարության  լուսաբանումը կանխելու հույսով բոյկոտել են Press TV-ին, մինչդեռ բոլոր տեսակի պարսկական լրատվամիջոցները և արբանյակային ալիքները եվրոպական երկրներում, հատկապես Բրիտանիայում,գործում են Արևմուտքի և տարածաշրջանային հետադեմ երկրների, հատկապես Սաուդյան Արաբիայի փողերով: Որպես այդպիսին Iran International արբանյակային հեռուստաալիքը  սաուդցիների փողերով և Լոնդոնի ազդեցության ներքո տարատեսակ կեղծ լուրեր է տարածում և այլ ավերիչ ու դիվերսիոն գործունեություն իրականացնում:

Գործի  լիակատար ազատություն ունեցող այս լրատվամիջոցներն Իրանում աջակցում են անկարգություններին և խռովություններին և տարածում են կեղծ լուրեր՝նրանց հրահրելով  և խրախուսելով  շարունակել անկարգությունները, նույնիսկ սովորեցնելով բռնի գործողություններ, ինչպիսիք են Մոլոտովի կոկտեյլներ և այլ տեսակի կործանարար սարքեր պատրաստելը: 

Հարց է ծագում ,թե  եվրոպացիները, ովքեր մշտապես խոսում են մարդու իրավունքներից ու ազատություններից, ներառյալ խոսքի և լրատվամիջոցների ազատությունից, արդյոք եթե իրենց երկրներում որևէ լրատվամիջոց կամ արբանյակային ցանց զբաղվի բռնություններ տարածելով և իրենց քաղաքացիներին պատերազմական զենքեր պատրաստելու եղանակներ սովորեցնելով, նրանց թույլ կտա՞ն շարունակել նման սադրիչ քայլ կատարել:

Իհարկե, այս հարցի պատասխանը բացասական է, և մարդու իրավունքների հավակնող եվրոպացիները երբեք թույլ չեն տա լրատվամիջոցներին և արբանյակային ալիքներին նման գործունեություն իրականացնել։ Նրանք իրենց հակաիրանական քաղաքականության շրջանակում և ԻԻՀ-ի նկատմամբ տածած թշնամական կողմնորոշման պատճառով, Իրանի թշնամի լրատվամիջոցներին թույլ են տալիս նման գործունեություն ծավալել: Փաստորեն, սա արևմտյան երկրների, այդ թվում՝ եվրոպական երկրների երկակի մոտեցման ևս մեկ օրինակ է այնպիսի խնդիրների նկատմամբ, ինչպիսիք են ահաբեկչությունը և մարդու իրավունքները, ինչպես նաև խոսքի և լրատվամիջոցների ազատությունը: 

Պիտակ