Դեկտեմբեր 04, 2022 18:24 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Եվրոպան մտահոգված է Ուկրաինայի պատերազմի բացասական հետևանքներով

Ուկրաինական պատերազմից մոտ 10 ամիս անցնելով և դրա հետևանքներն ի հայտ գալով, Եվրախորհրդի ղեկավարը խոստովանեց, որ այս պատերազմում եվրոպական երկրներն ավելի շատ են տուժել քան ԱՄՆ-ն:

Խոստովանելով, որ Ուկրաինայի պատերազմը այլ կերպ է ազդել Եվրոպայի և ԱՄՆ-ի վրա, և որ Եվրոպան ավելի շատ է տուժել այդ պատերազմից, Եվրոպական խորհրդի ղեկավար՝ Շառլ Միշելն ասել է. «Արևմտյան երկրները շարունակում են զենք ուղարկել Ուկրաինա»:

Եվրոպական երկրները, որոնք հետևելով Ուկրաինային աջակցելու ԱՄՆ-ի քաղաքականությանը, ներքաշվել են պատերազմի մեջ և Ռուսաստանի դեմ կիրառել են տարբեր պատժիչ քաղաքականություններ, ներառյալ ծանր պատժամիջոցներ, այժմ  պատերազմն ընդլայնվելով, բախվում են լուրջ տնտեսական, քաղաքական և սոցիալական ճգնաժամերի:

Եվրոպացիները կանգնած են ուկրաինացի փախստականների ալիքի առաջ, որոնց բնակեցնելն ու նրանց կարիքները հոգալը շատ է դժվարացել ներկայիս խնդիրների պատճառով։ Սա այն դեպքում, երբ իրենք՝ եվրոպական երկրները, այժմ գտնվում են էներգակիրների, հատկապես վառելիքի և սննդի մատակարարման դժվարության մեջ՝ ռուսական գազից և նավթից կախվածության պատճառով։ Այս հարցն այդ երկրների բազմաթիվ քաղաքացիների տնտեսական վիճակի վատթարացման պատճառ է դարձել, և նրանք անհանգստացած են սպասվող ցուրտ օրերի համար: Խնդիր, որն առաջացրել է սոցիալական բողոքի ակցիաներ Եվրոպայում։

Ֆրանսիայի Հայրենասիրական կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպը կոչ է արել դուրս գալ Եվրամիությունից և ասել է.«Եվրամիությունը և այս միության հանձնաժողովի ղեկավարը որդեգրել են ամբողջատիրության քաղաքականություն, և այդ պատճառով Ֆրանսիան պետք է հեռանա այս միությունից»:

Մյուս կողմից, եվրոպական երկրները, որոնք ակնկալում էին Վաշինգտոնի օգնությունն ու աջակցությունը, բախվել են ԱՄՆ-ի անտարբերությանը։ Ֆինանսական և ոչ ֆինանսական օգնություն ստանալու նրանց կարիքներն ու ակնկալիքները ոչ միայն անարձագանք են մնացել ԱՄՆ-ի կողմից, այլև այս երկիրը նույնիսկ չի աջակցել նրանց վառելիք տրամադրելու հարցում և գազը բարձր գնով վաճառելով՝ հաշվի է առել միայն սեփական շահույթը, և այս մոտեցումն առաջացրել է որոշ եվրոպացի պաշտոնյաների, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բողոքը։ Այս առնչությամբ նա ասաց. «ԱՄՆ-ն ​​իր գազը եվրոպացիներին վաճառում է 3-4 անգամ ավելի թանկ գնով, քան իր ներքին շուկայում»։

Իհարկե, եվրոպական երկրները այլ ելք չունեն, քան իրենց կարիքների մի մասը ստանալ Ամերիկայից, և այս հարցը հիմա բարձրացրել է Եվրոպական խորհրդի նախագահը։

Մինչ եվրոպական իշխանությունները շարունակում են օգնել և համագործակցել Ուկրաինայի հետ պատերազմում, այս պատերազմը փաստացի թուլացրել է նրանց տնտեսական և քաղաքական հզորությունը միջազգային ասպարեզում։ Կարծես թե թուլացել է ոչ միայն միասնական եվրոպական բանակ և հզոր Եվրոպա ստեղծելու երազանքը, այլև Եվրոպան ստիպված է եղել վերանայել իր որոշ քաղաքականությունները միջազգային ասպարեզում:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցը Չինաստան և այդ երկրին ուղղված խնդրանքը՝ օգնելու դադարեցնել պատերազմը Ուկրաինայում, եվրոպացիների անկարողության մասին է վկայում:

 

Պիտակ