Դեկտեմբեր 29, 2022 17:51 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունները սրվել են

Ամերիկյան նավթային հսկան Exxon-ը, որպես եվրոպական մայրցամաքի նավթի խոշորագույն մատակարարներից մեկը, հայց է ներկայացրել  Եվրամիության դեմ՝ նավթային ընկերությունների «ավելցուկային եկամուտների» վրա հարկ  սահմանելու համար։ Նոր հարկը ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 31-ից ,որը  2022 և 2023 թվականներին համարժեք կլինի նավթային ընկերությունների բոլոր հարկվող շահույթի առնվազն 33 տոկոսին: 

Ամերիկյան նավթային այս հսկան հայտարարել է,որ Բրյուսելը որ հարկեր սահմանելով վաստակելու է  մինչև 25 միլիարդ եվրո,  գերազանցել է իր օրինական լիազորությունները։ Exxon-ը հայտարարել է, որ հայց է ներկայացրել Եվրամիության դեմ, ստիպելու նրան չեղարկել նավթային եկամուտների վրա իր սահմանած  հարկերը:

Չորեքշաբթի օրը գերմանական և հոլանդական դուստր ձեռնարկությունները հայցը ներկայացրել են Լյուքսեմբուրգ քաղաքում գտնվող Եվրոպական ընդհանուր դատարան: Դատական ​​հայցը եվրոպական պետությունների կողմից ներկայացված ամենակարևոր հայցն է նավթարդյունաբերության հարկի դեմ՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո էներգակիրների գների աճի ֆոնին: 

Թվում է, թե չնայած Ջո Բայդենի նախագահության տարիներին անդրատլանտյան կոնվերգենցիայի և Եվրոպայի ու Միացյալ Նահանգների վերամիավորման ոլորտում առկա հույսերին, Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի միջև ևս մեկ անգամ առաջացել են տարաձայնություններ և ճեղքեր  տնտեսական և առևտրային ոլորտներում,ինչը հանգեցրել է Բրյուսելի ու Վաշինգտոնի միջև տարաձայնությունների սրմանը: 
Եվրոպան հետևելով ԱՄՆ-ի օրինակին, պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ, ինչը հանդիպեց Մոսկվայի հակազդեցությանը և հանգեցրեց դեպի Եվրոպա նավթի և գազի արտահանման կտրուկ նվազմանը, գների աննախադեպ աճին և տնտեսական լճացմանը եվրոպական շատ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում և  Բրիտանիայում: Այժմ Եվրամիությունը փորձում է  ամերիկյան նավթային ընկերություններին հարկելու միջոցով, ԱՄՆ-ին  ներգրավել  Ռուսաստանի դեմ Արևմուտքի վարած քաղաքականության և գործողությունների  հետևանքով առաջացած ծանր  ծախսերի մեջ։

Եվրահանձնաժողովն ընդգծել է. «Անսպասելի հարկը լիովին համահունչ է ԵՄ օրենսդրությանը, և գործընկերությունն ու համերաշխությունը երաշխավորում են, որ ամբողջ էներգետիկ ոլորտը վճարի իր բաժինը այս դժվարին ժամանակներում»:

Exxon-ի ներկայացուցիչ Քեյսի Նորթոնն ասել է. «Exxon-ը  վերջին 10 տարիների ընթացքում 3 միլիարդ դոլար է ծախսել եվրոպական վերամշակման նախագծերի վրա ՝ ավելացնելով իր արտադրությունն այն ժամանակ, երբ Եվրոպան պայքարում է նվազեցնելու Ռուսաստանից էներգակիրների ներմուծումը»:

Հաշվի առնելով ԱՄՆ-ում հակագնաճային օրենքի ընդունումը, Եվրոպացի ղեկավարներն ու բարձրաստիճան պաշտոնյաները վերջերս զգուշացրել են Միացյալ Նահանգների հետ առևտրային պատերազմի վտանգի կապակցությամբ և սպառնացել,որ բողոքելու են Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, եթե Վաշինգտոնը շարունակի անտեսել Եվրամիության քննադատությունները: Սպիտակ տունը նշում է ,որ հակագնաճային օրենքն ուղղված է ամերիկյան արտադրությունը վերականգնելու և վերականգնվող տեխնոլոգիաները խթանելու ջանքերին, սակայն ԵՄ երկրները համոզված են, որ ԱՄՆ-ն առևտրային պատերազմ է մղել Եվրոպայի դեմ՝ սուբսիդավորելով իր կանաչ տնտեսությունը և հարկեր սահմանելով եվրոպական ընկերությունների արտադրանքի վրա  վերջիններիս զրկել է ամերիկյան մրցակիցների հետ արդար մրցելու հնարավորությունից:

Պիտակ