Մարտ 08, 2023 18:13 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի եռամսյակային հանդիպումը և ՀԳՀԾ-ի վերաբերյալ  ՌԴ-ի և ԵՄ-ի դիրքորոշումները

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի եռամսյակային նիստում Ռուսաստանը և Եվրամիությունը դիրքորոշումներ են որդեգրել պատժամիջոցների վերացման և բանակցություններին վերադառնալու և ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ:

Ատոմային էներգիայի գործակալության կառավարիչների խորհրդի նիստում Ռուսաստանը կոչ է արել արեւմտյան երկրներին վերադառնալ Վիեննայում պատժամիջոցների վերացման բանակցություններին։ Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը  պատասխանել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ արեւմտյան երկրների պնդումներին և  նրանց մտահոգությունը լուծելի համարել: Ուլյանովը հայտարարել է.«Որպեսզի դա տեղի ունենա, Վիեննայի բանակցությունների մասնակիցները պետք է վերադառնան Վիեննա և մի քանի օրվա ընթացքում վերջնական տեսքի բերեն ՀԳՀԾ-ի որոշման մասին նախատեքստը»։ Եվրամիությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի նիստում հայտարարել է, որ Բրյուսելը քաղաքական և դիվանագիտական ​​ներդրումներ կկատարի ՀԳՀԾ-ի իրականացման համար։

Թվում է, թե Ռուսաստանի և Եվրամիության դրական դիրքորոշումը միջուկային համաձայնագրի նկատմամբ և դրան վերադառնալու անհրաժեշտությունը կարելի է վերլուծել մի քանի իրադարձությունների լույսի ներքո։ Նախ՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի վերջերս  Թեհրան  կատարած այցի արդյունքում գործակալության և Իրանի համագործակցության ու փոխգործակցության ընդլայնման ոլորտում Թեհրանի  հետ երկկողմ համաձայնագիրը, դրական ուղերձ է հղել ՄԱԳԱՏէ-ի կողմից  արծարծված խնդիրների լուծմանն ուղղված Իրանի բարի կամքի մասին, ինչու չէ  նաև  թափանցիկության ուղերձ է հղել Իրանի միջուկային խաղաղ գործունեության ոլորտում ,ինչը պատճառ է դարձել,որ ըստ դիտորդների, ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստում վերանա Իրանի դեմ բանաձեւ ընդունելու հավանականությունը։

 Երկրորդ հարցը , իհարկե վերաբերում է 4+1 խմբի անդամներ Գերմանիայից, Ֆրանսիայից և Բրիտանիայից կազմված եվրոպական եռյակին  և Եվրամիության,որը վկայում է Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների արդյունքում   Իրանի Իսլամական Հանրապետության թուլացումից նրանց հուսահատաության մասին: Խռովություններին իհարկե, լիովին  աջակցում էին ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքը: Արևմուտքը կարծում էր, որ վերջին անկարգությունները լավագույն հնարավորությունն են ընձեռել ճնշում գործադրելու Իրանի վրա, և արևմտյան և ամերիկացի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ ՀԳՀԾ-ի բանակցություններն այլևս իրենց առաջնահերթությունը չեն: Բայց հիմա, երբ Իրանում անկարգությունների նախագիծը ձախողվել է, եվրոպացիները, ովքեր իրենց քաղաքական, անվտանգության և տնտեսական շահերը տեսնում են ՀԳՀԾ-ի վերականգնման մեջ, կրկին իրենց հայտարարություններում շեշտում են ՀԳՀԾ-ի վերականգնման և քաղաքական ու դիվանագիտական ​​աջակցության առաջնահերթությունը։ Այս առնչությամբ Հորդանանում ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեֆ Բորելի վերջին հանդիպումը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ և ՀԳՀԾ-ի բանակցությունները վերսկսելու նրա դիմումը, եվրոպացիների  հուսահատությունն են ցույց տալիս Իրանի նկատմամբ իրենց բացասական ու ապարդյուն  մոտեցման արդյունավետությունից և Թեհրանի հետ փոխգործակցության ու բանակցությունների ուղի վերադառնալու մասին։

Բորելը իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Մենք պայմանավորվել ենք, որ պետք է բաց պահենք հաղորդակցությունը և վերակենդանացնենք ՀԳՀԾ-ն՝ հիմնվելով Վիեննայի բանակցությունների վրա»:

Եվրամիության հայտարարության մեջ ուշագրավ կետն այն է որ եվրոպացիները փորձում են  կրկին Իրանին մեղավոր ներկայացնել։ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, Եվրոպացիները չեն կատարել իրենց խոստումներից ոչ մեկը՝ նվազեցնելու ամերիկյան միակողմանի պատժամիջոցների հետևանքները։ ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների աստիճանական կրճատման Իրանի գործողությունները, նույնպես արձագանք են եղել այս խոստումների չկատարմանը:

 

Պիտակ