Մամուլի տեսություն – 31.01.2024
Գազայում UNRWA կենտրոններից մեկի վրա հարձակման ժամանակ իսրայելական բանակը ձերբակալել է այս կազմակերպության մի շարք աշխատակիցների։ UNRWA-ի վրա ճնշումը տեղի է ունենում այն պայմաններում, երբ այդ գործողությունները կվատթարացնեն Գազայի հումանիտար պայմանները։
Քեյհան օրաթերթ
Արժույթի միջազգային հիմնադրամ. Իրանի տնտեսական աճը հասել է 5,4 տոկոսի
Արժույթի միջազգային հիմնադրամը համաշխարհային տնտեսական հեռանկարների մասին վերջին զեկույցում, որը հրապարակվում է երեք ամիսը մեկ, հայտարարել է անցյալ տարի Իրանի տնտեսության 5,4 տոկոսով աճի մասին:
Միջազգային այս կազմակերպության գնահատմամբ՝ 2023 թվականին Իրանի տնտեսական աճը նախորդ տարվա համեմատ զգալի աճով հասել է 5,4 տոկոսի։ Այս զեկույցը հայտարարեց 2022 թվականին Իրանի տնտեսության 3,8 տոկոս աճի մասին:
Իրան օրաթերթ
Թել Ավիվի դանակը մարդու իրավունքների ինստիտուտների կոկորդին
Գազայում UNRWA կենտրոններից մեկի վրա հարձակման ժամանակ իսրայելական բանակը ձերբակալել է այս կազմակերպության մի շարք աշխատակիցների։ UNRWA-ի վրա ճնշումը տեղի է ունենում այն պայմաններում, երբ այդ գործողությունները կվատթարացնեն Գազայի հումանիտար պայմանները։
Վաթանե Էմրուզ օրաթերթ
Ամերիկայի և Իսրայելի նոր մարտավարությունը Գազայի դեմ
Գազայի պատերազմում Սիոնիստական ռեժիմի հաջորդական պարտությունները և այս ռեժիմի իր առաջնային նպատակներին չհասնելը շատ բարդացրել են իրավիճակը Բենիամին Նեթանյահուի կառավարության, ինչպես նաև Իսրայելի գլխավոր դաշնակից ԱՄՆ-ի համար: Նեթանյահուն գտնվում է սիոնիստական համայնքի, իսրայելցի բանտարկյալների ընտանիքների և ընդդիմադիր կուսակցությունների կողմից՝ պատերազմը կառավարելու անկարողության, մեծ զոհերի և բանտարկյալների ազատման չկարողականովթյան պատճառներով, և նրա կաբինետը փլուզման եզրին է։
Ջամե Ջամ օրաթերթ
Թեհրանի Վահդաթ սրահում տեղի է ունենում Իրանի Ֆաջր կինոփառատոնի բացումը
Այսօր ժամը 18:00-ին Թեհրանի «Վահդաթ» սրահում տեղի կունենա Իրանի «Ֆաջր» 42-րդ կինոփառատոնի բացումը:
Այս տարվա փառատոնում «Սոդայ Սիմորղ» և «Նեգահե Նո» բաժիններում ընտրվել է 33 ֆիլմ, իսկ ֆիլմերի ցուցադրությունը կսկսվի վաղը՝ հինգշաբթի օրավանից տարբեր կինոթատրոններում։
Դոնյայե Էղթեսադ օրաթերթ
Բայդենի աշխատակիցները ծոմ են պահում Գազայի համար
ԱՄՆ կառավարության պաշտոնյաները այս շաբաթ պլանավորում են «Ծոմի օր Գազայի համար»՝ ուշադրություն հրավիրելու տարածաշրջանում հումանիտար ճգնաժամի վրա և դատապարտելու Ջո Բայդենի քաղաքականությունը Իսրայելի նկատմամբ։
tert.am
Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովի շրջանակում
Հայ-ադրբեջանական սահմանին մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովի շրջանակում: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հրապարակելով համապատասխան տեսանյութ:
Հայտնի է , որ հայկական կողմը ականապատ դաշտերի քարտեզներ է հանձնելու։
tert.am
Եթե Ռուսաստանը հաղթի, Եվրոպան կմնա առանց անվտանգության գործող ճարտարապետության, ինչը հետևանքներ կունենա նաև Կովկասում. Մակրոն
Եվրամիությունը պետք է համարձակ որոշումներ կայացնի՝ պաշտպանելու Ուկրաինան՝ կանխելով ԱՄՆ ցանկացած որոշում՝ դադարեցնելու կամ նվազեցնելու իր ռազմական աջակցությունն այդ երկրին, ասել է Էմանուել Մակրոնը։
Ինչպես նշում է The Guardian-ը, Մակրոնն այս մասին ասել է Շվեդիայում՝ ընդգծելով, որ Եվրոպայի ապագա անվտանգության ճարտարապետությունը, ներառյալ եվրոպական տարածքն ընդգրկող սպառազինությունների վերահսկման համաձայնագրերը, այլևս չեն կարող կարգավորվել միայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից, և Եվրոպան պետք է իրավունք ունենա որոշելու իր ապագան:
Բայց Մակրոնը նաև պնդել է, որ եթե Եվրոպան իսկապես արագացնի քայլերը և օգնի կանխել Ռուսաստանի հաղթանակը, ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի միջոցով այլևս չի կարող մենաշնորհ ունենալ Մոսկվայի հետ ապագա հարաբերությունները որոշելու հարցում:
Ելույթ ունենալով Շվեդիայի պաշտպանության ակադեմիայում Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնի հետ՝ Մակրոնն ասել է. «Սա վճռական պահ է Եվրոպայի համար։ Մենք պետք է պատրաստ լինենք գործել՝ պաշտպանելու և աջակցելու Ուկրաինային այն ամենով, ինչ անհրաժեշտ է, և անկախ նրանից, թե Ամերիկան ինչ որոշի: Եվրոպան բախտ է ունեցել ունենալ Ամերիկայի պես գործընկեր, բայց մենք պետք է հստակ լինենք: Ուկրաինան եվրոպական մայրցամաքի մի մասն է, և ինչ էլ որ Ամերիկան որոշի, մենք պետք է ճիշտ և համարձակ որոշումներ ընդունենք՝ աջակցելու Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին»:
Մակրոնի պնդմամբ՝ Եվրոպան պետք է տարիներ շարունակ անի այն ամենը, ինչ անհրաժեշտ է և ինչ գնով էլ լինի, որպեսզի Ռուսաստանի համար անհնարին դարձնի հաղթանակը: Ֆրանսիայի նախագահի համոզմամբ՝ եթե դա տեղի ունենա, Եվրոպան կմնա առանց անվտանգության գործող ճարտարապետության, որը հետևանքներ կունենա ՆԱՏՕ-ի արևելյան թևում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում։
Մակրոնն ասել է. «Կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանի հաղթանակի իրական գինը չափազանց մեծ է բոլորիս համար»:
Նա նշել է, որ Եվրոպայից կպահանջվի մեծացնել սեփական պաշտպանական արտադրության ջանքերը, որպեսզի Ուկրաինան կարողանա կայուն խաղաղության բանակցություններ վարել։
tert.am
Սահմանադրությունը պետք է վերանայվի հաշվի առնելով վերջին իրադարձությունները. Ալեն Սիմոնյան
Սահմանադրական հարցերով հանձնաժողովը ստեղծվել է շատ ավելի վաղ քան Սահմանադրության փոփոխությունների մասին խոսակցություններն են։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմանյանը՝ պատասխանելով Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումը հանելու մասին հարցին։
Նրա դիտարկմամբ՝ Սահմանադրությունն ունեցել է և ունի դրույթներ, որոնք պետք է վերանայվեն հաշվի առնելով աշխարհաքաղաքական բոլոր փոփոխությունները և վերջին իրադարձությունները։
ԱԺ նախագահի կարծիքով՝ մենք պետք է հասկանանք, թե Հայաստանն ուր է գնում, ինչ նպատակներ է հետապնդում և ինչի համար է ՀՀ-ի գոյությունը։
«ՀՀ-ի գոյությունն արդյոք նրա համար է, որպեսզի վերականգնենք պատմական Մեծ Հայքն ու Փոքր Հայքը, թե՞ Սեպտեմբերի 21-ի մասին է, որ մենք ստացանք անկախություն, թե՞ ՀՀ քաղաքացու մասին է, որը պետք է լինի ապահով», - նկատեց Սիմանյանը։
Նա նաև ասաց, որ Ադրբեջանի սահմանադրությունում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն, և կրկնեց, որ յուրաքանչյուր բանակցություն, որ հայկական կողմն իրականացնում է, արվում է հայելային։
tert.am
Լավրովը կհանդիպի ՀԱՊԿ երկրների դեսպանների հետ՝ քննակելու տարածաշրջանային հարցեր. ՌԴ ԱԳՆ
Փետրվարի 7-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների հանձնաժողովների ներկայացուցիչների և Ռուսաստանի Դաշնությունում ՀԱՊԿ երկրների դեսպանների հետ. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նախատեսվում է կարծիքների փոխանակում կազմակերպության և հարակից տարածաշրջանների պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի հարցերի շուրջ», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
news.am
Առաջին անգամ Երևանում կցուցադրվի Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը
«Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի և Բրիտանական թանգարանի միջև ձեռքբերված պայմանավորվածության շնորհիվ 2024 թվականի սեպտեմբերին առաջին անգամ Երևանում ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը։
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեից:
news.am
Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի էթնիկ զտումների փաստը կասկածից վեր է. Կոնստանտին Զատուլին
Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի էթնիկ զտումների փաստը կասկածից վեր է, հայտնում է Газета. Ру.-ն։
«Գոնե այն առումով, որ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը լքել է իր տները այն հողից, որն իր հայրենիքն է»,- ասել է նա։
Նա ընդգծել է, որ Ղարաբաղում Ադրբեջանի էթնիկ զտում իրականում տեղի է ունեցել՝ «անկախ նրանից, թե ով ինչ է ասում մեր աշխարհում, միջազգային կազմակերպություններում և այլն»։
Զատուլինը մեկնաբանել է նաև ոմն Սամվել Շիրինյանի գործողությունները, ով շրջել է Երևանի պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանի մոտ դրված ծաղկեպսակները։
Ռուս պատգամավորը Շիրինյանի գործողությունները «բարբարոսություն» է անվանել։ Նա ենթադրեց, որ նա «խելագարվել է»։