Մամուլի տեսություն 2.02.2024
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i213306-Մամուլի_տեսություն_2.02.2024
Այսօրվա իրանական մամուլում կարդում ենք «աշխարհի 28 երկրներում Մոսադի լրտեսների բացահայտումից» մինչև «նախապատրաստում հետՆեթանյահուի ժամանակաշրջանի համար»:
(last modified 2025-09-18T14:41:00+00:00 )
Փետրվար 02, 2024 17:03 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 2.02.2024

Այսօրվա իրանական մամուլում կարդում ենք «աշխարհի 28 երկրներում Մոսադի լրտեսների բացահայտումից» մինչև «նախապատրաստում հետՆեթանյահուի ժամանակաշրջանի համար»:

 

Շարղ

Աշխարհի 28 երկրներում բացահայտվել են զգալի թվով Մոսադի լրտեսներ

Իրանի Իսլամական Հանրապետության Հետախուզության նախարարությունը հայտարարել է 28 երկրներում Մոսադի զգալի թվով լրտեսների բացահայտման մասին։

Հետախուզության նախարարության հայտարարության մեջ ասվում է. Ռասիստական ​​Սիոնիստական ​​ռեժիմին կից տասնյակ լրտեսներ ու ահաբեկիչներ են բացահայտվել Ասիայի, Աֆրիկայի և Եվրոպայի երեք մայրցամաքների 28 երկրներում։

Մի քանի լրտեսներ էլ բացահայտվել են Թեհրանում և Իրանի մի քանի այլ նահանգներում։ Նրանց հետ վերաբերվել են օրենքի համաձայն կամ նրանք գտնվում են անվտանգային հսկողության տակ:

 

Համշահրի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Այաթոլլահ Ռայիսին ասել է. «Նախկինում, երբ ցանկանում էին խոսել Իրանի հետ, խոսում էին այն մասին, որ սեղանի վրա է գտնվում ռազմական տարբերակը, իսկ հիմա ասում են, որ մենք Իրանի հետ առճակատման մտադրություն չունենք»։

Նա հավելել է. «Մենք պատերազմ չենք սկսի, բայց եթե ինչ-որ մեկը ցանկանա զոռբայություն անել, ապա նա խիստ պատասխան կստանա»։

 

Իրան

Համաշխարհային հանրությունը պատրաստվում է հետՆեթանյահուի ժամանակաշրջանի համար

Միջազգային իրավունքի գիտությունների թեկնածու և Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Յոսի Միկելբերգն ասել է, որ Թել Ավիվում Բենիամին Նեթանյահուի վերընտրությունից ի վեր, ով ժամանակակից շրջանում, բոլորի կարծիքով, ձևավորեց Իսրայելի ամենաարմատական,​​ ծայրահեղ աջակողմյան և ապարտեիդ կառավարությունը, իսրայելական հասարակությունը կանգնած է եղել հարկադիր համակեցության բոլոր տեսակի մարտահրավերների առջև:

Վերջին չորս ամիսների ընթացքում իր անմարդկային գործողություններից հետո Նեթանյահուն այնքան է ընկել բոլորի և նույնիսկ իսրայելցիների աչքից, որ այլ ելք չկա, քան ազատվել նրանից Գազայում հրադադարի հայտարարումից և ներկայիս պատերազմի ավարտից հետո։ Սա այն է, ինչ բոլորն են ցանկանում։

Նեթանյահուն խոստացել էր վերջին չորս ամիսներին Գազայի վրա հարձակումների արդյունքում ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը և տարածքը մաքրել Սիոնիստական ​​ռեժիմի հակառակորդներից, սակայն ինչպես պարզ էր ի սկզբանե, ՀԱՄԱՍ-ը դեռևս ուժեղ ու կանգուն է, և Նեթանյահուն ստորագրել է  միայն իր քաղաքականության թաղման փաստաթուղթը, իսկ ԱՄՆ֊ը, որը նրա զինանոցը լցրել է առաջադեմ զենքերով, նրա միջքին չի կանգնելու և նա պատրաստ կլինի փոխարինման համար։

 

Ֆարհիխթեգան

Բայդենի նոր շոուն՝ ամերիկյան հասարակական կարծիքի ինտենսիվ ճնշումից դուրս գալու համար. Սիոնիստ ավանաբնակների նկատմամբ  պատժամիջոցների ծրագիր

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել, որով պատժամիջոցներ են սահմանում Հորդանան գետի արեւմտյան ափում իսրայելցի ավանաբնակների նկատմամբ՝ պաղեստինցիների հանդեպ գործած բռնությունների պատճառով։

Բայդենի կատարողական հրամանը թիրախավորում է Հորդանան գետի արեւմտյան ափի սիոնիստ ավանաբնակներին, ովքեր ներգրավված են պաղեստինցիների դեմ բռնությունների մեջ:

Այս հրամանի շրջանակում պաղեստինցիների դեմ բռնությունների մեջ ներգրավված ավանաբնակներին արգելվում է մուտք գործել ԱՄՆ-ի տարածք և նրա հետ կապված վայրեր, ինչպես նաև արգելափակվաում  է նրանց հասանելիությունը այս երկրին առնչվող ակտիվներին։

 

Aysor.am

Մարտին հնարավոր է՝ քննարկումներ տեղի ունենան Ադրբեջան-Հայաստան միջխորհրդարանական երկխոսության հարթակի ստեղծման շուրջ

Ադրբեջանի և Հայաստանի միջև միջխորհրդարանական երկխոսության հարթակ ստեղծելու շուրջ քննարկումները հնարավոր է՝ տեղի ունենան մարտին` Ժնևում, «Trend»-ին ասել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը։

«Ես քննարկումներ եմ անցկացրել Ադրբեջանի իշխանությունների հետ և գոհ եմ իմ ստացած պատասխանից։ Այս փուլում մենք ձգտում ենք հասնել սկզբունքային համաձայնության, որ Միջխորհրդարանական միությունը հարթակ կապահովի երկու երկրների համար՝ խորհրդարանական մակարդակով հավաքվելու և անկեղծ ու ազնիվ քննարկելու այն հարցերը, որոնք լուծելու դեպքում կարող են օգնել տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը»,- ասել է նա:

 Չունգոնի խոսքով՝ միությունը նախատեսում է քննարկումների համար հրավիրել երկու երկրների խորհրդարանների բարձրաստիճան ղեկավարներին։

 «Մենք հավատում ենք խորհրդարանական դիվանագիտությանը, որը լրացնում է դիվանագիտության ավանդական ձևը, որը ձևակերպված է գործադիր իշխանության կողմից», - նշել է պաշտոնյան:

 

Hraparak.am

«Հրապարակ». Փաշինյանի ձեռագիրը ստալինյան բռնաճնշումների ժամանակներն են հիշեցնում

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի ձեռագիրը ստալինյան բռնաճնշումների ժամանակներն են հիշեցնում, երբ չէին խնայում ո՛չ մերձավոր զինակիցներին, ո՛չ կանանց ու երեխաներին։ Վերջին կոռուպցիոն «բացահայտումների» շոուի գլխավոր դերակատարները հիմնականում կանայք են՝ էկոնոմիկայի 32-ամյա փոխնախարարը, վարչության պետը, «Սիներջի» ընկերության 2 կին ներկայացուցիչ, որոնց նախնական կալանքի հարցում Փաշինյանի գրպանային իրավապահներն անգամ հաշվի չառան նրանց խնամքի տակ գտնվող մանկահասակ երեխաներին և մեղադրանքի բնույթը: Անգամ «բռնապետ» հռչակված Սերժ Սարգսյանի ժամանակ չգրված կանոն կար, որ տնտեսական հանցագործությունների համար կանանց նախնական կալանք չէին տալիս` նրանք ազատության մեջ էին մնում մինչև դատավճիռը։

Երեկ կանանց իրավունքների պայքարի առաջամարտիկ Զարուհի Բաթոյանին հարցրինք՝ խնդրահարույց չէ՞ կատարվածը։ «Ես շատ ընդհանրական պատասխան եմ տալու, բայց բոլոր իրավիճակներում կանայք և երեխաները շատ ավելի խոցելի են, քան տղամարդիկ, լինի կոռուպցիոն սկանդալ, թե բռնություն, քաղաքական կյանք, անկախ քաղաքական պատկանելությունից։ Ցավոք, դա եղել է միշտ և շարունակում է ինձ մտահոգել։ Ես կարծում եմ, որ, այո, մենք պետք է միշտ զգույշ լինենք, երբ գործ ունենք կանանց հետ, այո՝ անմեղության կանխավարկածի հետ, սա միշտ եմ ասել»։ Այսինքն՝ խնդրահարո՞ւյց եք համարում և կարծում եք, որ կանանց «փակում» են, քանի որ նրանցից հե՞շտ է ցուցմունքներ ստանալը։ «Հույս ունեմ, որ ոչ»: Իսկ դատապարտո՞ւմ եք, որ կանայք են թիրախավորվել։ «Ես դատապարտում եմ ցանկացած թիրախավորում, որը մարդու սեռով, հաշմանդամությամբ և քաղաքական պատկանելությամբ է պայմանավորված»»։

 

Panorama.am

ԵՄ-ից դեպի Հայաստան արտահանումների շեշտակի աճը մտահոգել է Արժույթի միջազգայն հիմնադրամի ավագ տնտեսագետին

Արժույթի միջազգայն հիմնադրամի ավագ տնտեսագետ Ռոբին Բրուքսը, որ ուշի ուշով հետևում է ԵԱՏՄ անդամ երկրների ԵՄ-ից ներմուծումեների ու դեպի Ռուսաստան արտահանումների ծավալաներին, X-ի իր միկրոբլոգում հունվարի 31-ին անդրադարձել է ԵՄ-ից Հայաստանի ներմուծումների ծավալի կտրուկ աճին։

Գրաֆիկին կից նա գրել է.

«Հայաստանի մաքսային ծառայության երկար ու փառավոր պատմության ընթացքում նախկինում երբեք ԵՄ-ից ապրանքների առաքման այսքան մեծ աճ հաջողությամբ չի իրականացվել:

Էլ չենք խոսում այն մասին, որ այդ ամենը վերափաթեթավորվում և տեղափոխվում է Մոսկվա, որտեղ այն իսկապես գնում է»։

Ուշագրավ են նաև գրառման ներքո մեկնաբանությունները։ Օգտատերերից մեկն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ, մյուսն էլ նոր է հասկանում, թե ինչու օրինակ Գերմանիան սկսեց սիրել Հայաստանին։