Փետրվար 13, 2024 18:45 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-ԱՄՆ-ի միջամտությունը Ղրղզստանի ներքին գործերին. Բլինքեն․ Մի ընդունեք «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը ևս մեկ անգամ մեղադրել է ԱՄՆ-ին «Ղրղզստանի ներքին գործերին միջամտելու» մեջ և խոսքն ուղղելով Վաշինգտոնին ընդգծել է. «Իմ միակ պահանջն այն է, որ դուք չմիջամտեք մեր երկրի ներքին գործերին»։

Այս հայտարարությունը տարածվել է ի պատասխան ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի անցյալ ամսվա նամակին։
Այս տարվա հունվարի սկզբին ԱՄՆ պետքարտուղարը՝ մի նամակ ուղարկելով Բիշքեկ,  իր մտահոգությունն էր հայտնել Ղրղզստանի Շահույթ չհետապնդող կազմակերպությունների օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի հաստատման վերաբերյալ և Ղրղզստանի նախագահին  կոչ էր  արել Ազգային ժողովում  չհաստատել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։ 
Ի դեպ  ԱՄՆ պետքարտուղարը սպառնացել է, որ եթե այս օրենքը ընդունվի, ամերիկացի հասարակական ակտիվիստներն ու գործարարները կդադարեցնեն իրենց հարաբերությունները Ղրղզստանի կառավարության հետ։

Ակնհայտ է, որ ԱՄՆ կառավարության այս գործողությունն այլ իմաստ չունի, քան միջամտել Ղրղզստանի ներքին գործերին։
Ղրղզստանի նախագահը նաև նշելով, որ ԱՄՆ-ում  կա նմանատիպ օրենք հավելել է.- Այս օրինագծի նպատակն է հստակեցնել և  թափանցիկ դարձնել  Ղրղզստանում գործող հասարակական կազմակերպությունների գործունեությունը։
Տարածած հայտարարության մեջ Սադիր Ջապարովը նաև խստորեն քննադատել է Ղրղզստանում գործող որոշ արևմտյան ոչ կառավարական կազմակերպությունների՝ կեղծ տեղեկություններ տարածելու գործողությունները։

Կասկածից վեր է, որ օտար երկրների և արևմտյան կառույցների կողմից ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ֆինանսավորումը խոչընդոտում է Ղրղզստանի ազգային շահերի պահպանումը։

Ավելի վաղ և վերջին տասնամյակի ընթացքում ամերիկյան և բրիտանական կառավարությունները տասնյակ միլիոնավոր դոլարների կանխիկ օգնություն են տրամադրել ղրղզ քաղաքական գործիչներին, ակտիվ քաղաքական կուսակցություններին և այս երկրի մամուլի ոլորտում հայտնի գրողներին։
Բիշքեկի կառավարության պաշտոնյաները միշտ բողոքել են Միացյալ Նահանգների և  Բրիտանիայի դեմ, այն պատճառով,որ արևմտյան պետությունները արևմտյան դիվանագետների միջոցով  Ղրղզստանի բանկային համակարգից դուրս կանխիկ գումար են փոխանցում այս երկիր:

Այնուամենայնիվ արեւմտյան կառավարությունները ոչ միայն հստակ պատասխան չեն տվել Բիշքեկի կառավարության բողոքներին, այլեւ այս հարցում եւս չեն նահանջել իրենց դիրքերից։ Փաստորեն, արևմտյան դիվանագետները դեռևս կանխիկ գումար և ճամբրուկներ են փոխանցում Ղրղզստան, փորձելով հեղաշրջում իրականացնել  և ապակայունացնել Կենտրոնական Ասիայի այս երկիրը։
Այս համատեքստում ղրղզ քաղաքական վերլուծաբան և հետազոտող Ազիզ Օսմանովը համոզված է, որ Արևմուտքը Սորոսի հիմնադրամի օգնությամբ անկայունություն է ստեղծել Կենտրոնական Ասիայում, և այժմ հերթը Ղրղզստանինն է։ Այդ մասին է վկայում Սորոսի հիմնադրամի աջակցությամբ Ղրղզստանում որոշ ծրագրերի իրականացումը։ 

Այս ղրղզ քաղաքական վերլուծաբանն ու հետազոտողը նաև նշելով, որ Արևմուտքը փորձում է Ղրղզստանը և Կենտրոնական Ասիան վերածել աշխարհաքաղաքական և տեղեկատվական մարտերի փորձադաշտի  ասել է,- Սորոսի հիմնադրամի այս նախագծի կազմակերպիչները գրողներին կոչ են անում գրել այնպիսի հոդվածներ,որոնք կվնասեն ՌԴ-ի հետ համագործակցությանը,ու նաև գրել, որ Ղրղզստանի ներկայությունը Եվրասիական միությունում լրջորեն վնասում է Ղրղզստանին։
Վերջին մի քանի տարիների ընթացքում Կենտրոնական Ասիայի հանրապետությունների ներքին գործերին Միացյալ Նահանգների միջամտողական քաղաքականությունն աննախադեպ ակտիվացել է։ Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պատերազմի սկսվելուց հետո այդ միջամտություններն օրեցօր ավելանում են։ Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները և Բրիտանիան  չկարողացան  Կենտրոնական Ասիայի պետություններին իրենց հետ համընթաց դարձնել, այս երկրները լրացուցիչ ջանքեր են գործադրել  այս տարածաշրջանի երկրների ակտիվիստներին համախմբելով Կենտրոնական Ասիայում իրականացնել  իրենց նպատակները:

Ընդունելով անհրաժեշտ օրենքներ՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասյան տարածաշրջանի երկրները, այդ թվում՝ Ղրղզստանը, փաստացի փակում են արևմտյան տիրակալ երկրների միջամտության ճանապարհը և երաշխավորում իրենց անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։

Պիտակ