Մարտ 24, 2024 17:41 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Գուտերեշն ընդունում է, որ Սիոնիստական ռեժիմը հակաբարոյական քայլ է արել՝ արգելելով հումանիտար օգնության մուտքը Գազա

Գազայում Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացվող ցեղասպանության վեցերորդ ամսում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այցելել է Ռաֆահ անցակետ։ Նա հայտարարել է, որ ռեժիմի կողմից հումանիտար օգնության մուտքը Գազա արգելելը բարոյազրկություն է։ Նա նշել է, որ Իսրայելը որդեգրել է Պաղեստինի ժողովրդի հավաքական պատժի անմարդկային և անօրինական քաղաքականությունը, որն արդարացում չունի։

Հավաքական պատժի քաղաքականության օրինակ է հումանիտար օգնության մուտքը Գազա արգելելը, այն պահմաններում, երբ այդ հատվածի բնակիչները, հատկապես երեխաները, մահանում են սովից:

Գուտերեշը հայտարարել է, որ անհրաժեշտ է հումանիտար նկատառումներից ելնելով  հրադադար հաստատել, հավելելով, որ ցավալի է տեսնել անցակետի մի կողմում կանգնած բենռատարներն իսկ մյուս կողմում սովամահ լինող մարդկանց։

Տեղահանված պաղեստինցի տղամարդիկ, կանայք և երեխաներն ապրում են  անվերջ մղձավանջի մեջ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է․ «Ժամանակն է, որպեսզի Իսրայելը պարտավորություն ստանձնի մարդասիրական օգնություն հասցնել Գազայի բոլոր բնակիչներին ու անհապաղ ազատ արձակի բոլոր բանտարկյալներին։

Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այցը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ չնայած Ռաֆահի վրա հարձակումը կանխելու միաջզգային պահանջին, Թել Ավիվը սպառնացել է ԱՄՆ-ի աջակությամբ կամ առանց դրա, ցամաքային գորոծղություն իրականացնել Եգիպտոսի հետ սահմանին գտնվող այս քաղաքում։

Գուտերեշն անդրադառնալով այդ սպառնալիքին, հայտարարել է, որ ցանկացած այլ հարձակում կվատթարացնի իրավիճակը պաղեստինցի խաղաղ բնակիչների համար։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բազմիցս զգուշացրել է Գազայում տիրող հումանիտար ծանր  իրավիճակի կապխակցությամբ, հայտարարելով, որ ժամանակակից պատմության մեջ հումանիտար նման սարսափելի վիճակն աննախադեպ է։ 

Անտոնիո Գուտերեշն այս ուղղությամբ կարևոր քայլ է արել՝ ակտիվացնելով ՄԱԿ-ի կանոնադրության 99-րդ հոդվածը, որը չի կիրառվել տասնամյակներ շարունակ։ Այն գլխավոր քարտուղարին թույլ է տալիս ընդգծել այն խնդիրները, որոնք սպառնալիք են միջազգային խաղաղության և անվտանգության համար։

Սակայն չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի արտահայտած դիրքորոշումներին, կազմակերպությունը որևէ արդյունավետ քայլ չի արել Գազայում ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ։ Պատճառը ՄԱԿ-ի ԱԽ երեք մշտական անդամներ ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի վետոյի իրավունքն է, որոնք այն կիրառում են՝ արգելելու Գազայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ցանկացած բանաձևի հաստատումը։ Այս երկրները  ՄԱԿ-ը և Անվտանգության խորհուրդն օգտագործում են որպես սիոնիստների շահերին ծառայող կառույցներ և մեղսակից են Սիոնիստական ռեժիմի բարոյազրկվածության հարցում։

 

Պիտակ