Նոյեմբեր 16, 2016 19:06 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն շարունակում է խաղարկել շրջափակումների  խաղաքարտը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել 10 տարով Իրանի դեմ շրջափակումների  մասին Դամաթոյի օրենքի երկարաձգմանը։ Օրինագիծն ուժի մեջ մտնելու համար պետք է ստանա Սենատի ու նախագահի հավանությունը։

Դամաթոյի օրենքը ընդունվեց 20 տարի առաջ` Իրանի նավթարդյունաբերությունը ճնշման տակ դնելու համար: Այդ օրենքի հետևանքով տուժել է ԱՄՆ-ի տնտեսական գործընկերների մեծ մասը: Օրենքը մի քանի անգամ երկարաձգվել է:

Նշենք,որ ԱՄՆ հանրապետական սենատոր՝ Ալֆոնս Դամաթոն 1996 թվականին նոր նախագիծ ներկայացրեց Իրանին տնտեսական շրջափակման ենթարկելու վերաբերյալ,որը ընդունվեց Կոնգրեսի կողմից: Նախագիծն ԱՄՆ-ին թույլ է տալիս  պատժամիջոցներ կիրառել այն ընկերությունների ու պետությունների նկատմամբ, որոնք Իրանի նավթի ու գազի արդյունաբերության ոլորտում ավելի քան 40 միլիոն դոլարի ներդրում  կանեն:

Դամաթոյի միակողմանի օրենքը ուժի մեջ մտնելուց առաջ և հետո, ԱՄՆ-ն քայլեր ձեռնարկեց այլ երկրներին խրախուսելու` Իրանի դեմ նման որոշում ընդունելու համար:Այդ երկիրը բազմիցս հեռախոսային կապեր հաստատեց ԵՄ-ի որոշ անդամ երկրների ղեկավարների հետ և նրանց կոչ արեց տնտեսական շրջափակումներ կիրառել ԻԻՀ-ի դեմ :

ԱՄՆ-ն բազմիցս օգտագործել է տնտեսական լծակը և ոչ միայն Իրանի այլև շատ երկրների, այդ թվում Կուբայի , Ռուսաստանի, և մի շարք Լատինամերիկյան երկրների դեմ:ԱՄՆ-ն փաստորեն տնտեսական լծակն օգտագործում է իր զոռբայական նպատակների իրականացման համար: Ինչ խոսք շրջափակման օգուտն ու վնասը միակողմանի չեն  կարող լինել: Նավթի վաճառքի վրա սահմանած էմբարգոյից տուժել են թե՛ ամերիկյան  ընկերությունները և թե՛ ԱՄՆ-ի ասիական ու եվրոպական դաշնակից երկրները: Համատեղ քայլերի համապարփակ ծրագրից հետո այդ երկրները մեծ ցանկություն են հայտնել իրանական շուկա վերադառնալու համար: Նոյեմբերի 14-ին ԵՄ-ն հրապարակել է հաղորդագրություն, որում լիակատար հավատարմություն է հայտնել Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի նկատմամբ: ԵՄ  արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար` Ֆեդերիկա Մոգերինին ասել է.«Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործումը միության գերակայություններից  է»:  Սա ցույց է տալիս, որ Եվրոպան մտադիր է Իրանի կապակցությամբ անկախ որոշում ընդունել և ԱՄՆ-ն չի կարող Եվրոպայի շահերը զոհել հանուն իր շահերի:

Եվրոպան տարբեր պատճառներով դեմ է ԱՄՆ-ի այդ քաղաքականությանը: Որոշ փորձագետներ համոզված են,որ երկրները չպետք է իրենց ներքին օրենքները տարածեն այլ երկրներում: Այդ իսկ պատճառով Կանադայի և Ֆրանսիայի նման երկրները քայլեր ձեռնարկեցին որպեսզի չեղարկեն իրենց ընկերությունների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից տարիներ սահմանված պատժամիջոցները:

Իրանն ունի իր տնտեսական քաղաքականություններն ու ռազմավարությունները և  գիտի ինչպես դիմակայել նման հոսանքներին: ԱՄՆ-ն համատեղ քայլերի համապարփակ ծրագրից հետո ապացուցեց,որ նպատակ ունի տարբեր պատրվակներով պահպանել հակաիրանական շրջափակումները:

Իրանը դիմակայել է բոլոր սադրիչ քայլերին և իրանաֆոբիայի քաղաքականությունը երբեք չի իրականացնի ԱՄՆ-ի հետապնդած նպատակները: Քանի որ այսօր իրական վախն ու մտահոգությունը հենց ԱՄՆ-ից է և այդ երկրի նորընտիր նախագահ՝ Դոնալդ Թրամփի ռասայական գաղափարներից ,որոնց մասին խոսում է նա:

 

Պիտակ