Դեկտեմբեր 23, 2016 12:35 Asia/Tehran
  • Պուտինը Ռուսաստանի միջուկային հզորացման հրաման Է արձակել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը ռազմական հրամանատարների հավաքում այդ երկրի միջուկային կարողության ընդլայնման հրաման է արձակել:

Պուտինն այդ նիստում ասել է, որ Ռուսաստանը կարիք ունի հրթիռների, որոնք կկարողանան ներթափանցել ցանկացած տեսակի հակահրթիռային վահան: Ռուսաստանը վերջերս ներկայացրեց միջմայրցամաքային «Սարմաթ» միջուկային հրթիռը, որը ըստ ռազմական պաշտոնատարների վկայության կարող է անցնել ցանկացած հրթիռային վահանից:

Ռուսաստանի միջուկային ռազմավարական կարողության ընդլայնման ուղղությամբ Ռուսաստանի բանակի հրամանատարներին ուղղված Պուտինի հրահանգն արձակվել է արևմուտքի սպառնալիքներին, ՆԱՏՕ-ի տարածամալությանը և Եվրոպայի արևելքում ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգերի տեղակայմանը դիմակայելու նպատակով:

Ռուս բարձրաստիճան պաշտոնատարների, այդ թվում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի տեսանկյունից Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի սպառնալիքները դասակարգվում են երեք բնագավառներում: Առաջինը՝ տակտիկային միջուկային ռումբերի բարեկարգման ու դրանք Թուրքիայում ու ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներում տեղակայելու ուղղությամբ  ՆԱՏՕ-ի գլխավոր անդամ ԱՄՆ-ի ջանքերն են: Երկրորդ առնացքը Ռուսաստանի մերձակայքում ՆԱՏՕ-ի տեղեկատվական գործունեության ծավալումն է: Այս կապակցությամբ Ռուսաստանի պաշտպանության նախարարն ասել է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական թռիչքները Ռուսաստանի սահմանների մերձակայքում աճել են գրեթե երեք անգամ, իսկ այդ երկրի հարավ-արևմտյան սահմաններում՝ ութ: Երրորդ առանցքը Ռուսաստանի սահմանների հարևանությամբ ՆԱՏՕ-ի զորուժի ու զինասարքերի ներկայության ընդլայնումն է: Վերջին տարիներին ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնվելու, Եվրոպայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգերի տեղակայման, մարդու իրավունքների նման հարցերով Ռուսաստանի ներքին հարցերում միջամտելու և Ռուսաստանի դեմ արևմուտքի ոչ-բարեկամական քայլերի շարունակվելը Մոսկվայի ու Արևմուտքի տարաձայնության պատճառ են դարձել: Ռուսները գիտակցել են, որ արևմուտքը հիմնականում նպատակ ունի թուլացնել Ռուսաստանին: ԱՄՆ-ն հատկապես Ռուսաստանից ունեցած վախի պատճառով այդ երկրի միջուկային ռազմավարական զինապահեստների ծավալի փոքրացման համար հնարք է որոնում: Իհարկե Ռուսաստանի հետ Արևմուտքի երկկողմ հարաբերությունների սրմանը թափ է հաղորդել նաև Ուկրաինայի ճգնաժամը: Այդ լարվածությունների պատճառով, երկու կողմերը փորձում են ուժ ցուցադրել միմյանց և արևմուտքի ռազմական բազուկը համարվող ՆԱՏՕ-ն առավել հարձակողական դիրք է ընդունել: ԱՄՆ-ն ռազմական տեսակետից թշնամական դիրք է ընդունել Ռուսաստանի դեմ: ԱՄՆ-ն հայտարարում է իր և եվրոպացի դաշնակիցների համար Ռուսաստանի ներկայացրած սպառնալիքի մասին: Իսկ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնատարներնը ռազմական սովորական կարողության ընդլայնմամբ նաև ընդգծում են Դաշնության միջուկային ռազմավարական զինապահեստի հզորացման անհրաժեշտությունը: Պուտինը 2015 թվականի դեկտեմբերին հայտարարեց, որ որպես միջուկային ուժ,  Ռուսաստանը կշարունակի որպես կանխարգելիչ տարր իր միջուկային զինապահեստի ընդլայնումը: Սակայն տնտեսական իրականությունները, հատկապես նավթի արտահանումից գոյացող կառավարության եկամուտներ խիստ նվազումը և արևմուտքի գործադրած ծավալուն պատժամիջոցները գործնականում բացասական ազդեցություն են գործել Ռուսաստանի պաշտպանական քաղաքականության և ռազմական կառույցի վրա: Ռուսաստանի 2017 թվականի ռազմական բյուջեն կրճատվել է, ինչը շարունակվելու է մինչև 2019 թվականը: Նավթի ու գազի համաշխարհային գների անկումը, ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված Ռուսաստանի ծախսերի մեծացումը և Ուկրաինայի ու Սիրիայի ճգնաժամերը Ռուսաստանի ռազմական բյուջեի կրճատման պատճառներից են համարվում, ինչը բացասաբար է ազդել Ռուսաստանի միջուկային ռազմավարական կարողության ընդլայնման համար այդ երկրի նախագծերի վրա:

Պիտակ