Դեկտեմբեր 30, 2016 11:14 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի ընտրություններում միջամտության պատրվակով նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ

ԱՄՆ-ի կառավարությունն այդ երկրի նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության պատճառաբանությամբ հայտարարեց ԱՄՆ-ից 35 ռուս դիվանագետների արտաքսման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացվելու մասին: ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունը հինգշաբթի օրը մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ պատժամիջոցներ են գործադրվում ԱՄՆ-ում կիբերային ու հաքերային հարձակումներում դերակատարություն ունեցած ռուս քաղաքացիների ու կառույցների դեմ:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պարզաբանելով այդ պատժամիջոցները հայտարարել է, որ դրանք գործադրվելու են 9-ը կառույցների և անձանց դեմ, որոնց մեջ են մտնում Ռուսաստանի տեղեկատվական երկու կազմակերպությունները: Նաև պատժամիջոցներ են կիրառվել Ռուսաստանի տեղեկատվական կազմակերպությանը ֆինանսավորած երեք ընկերությունների դեմ:

Օբամայի պաշտոնավարության ավարտին մնացած քանի շաբաթներում ոչ միայն ԱՄՆ-Ռուսաստան լարվածություններն աննախընթաց կերպով սրվել են, այլև դրանց ծավալները գերազանցել են նախկին կանխատեսումները: Նկատի առնելով այն պարագան, որ պատժամիջոցները կենտրոնացած են Ռուսաստանի տեղեկատվական կառույցների ու դրանց հետ առնչվող անձանց վրա, պարզ է դառնում, որ այս փուլում ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնատարներ առավելապես ձգտում են հատել այդ երկրում Ռուսաստանի ձեռքերը, որոնք Վաշինգտոնի հավակնությամբ ամենաշատ դերակատարությունն են ունեցել ԱՄՆ-ի վերջին ընտրություններում: Օբամայի կառավարությունն այս քայլով ոչ միայն ուղղակի ու կարևոր հարված է ուղղել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, ով հունվարի 20-ին պիտի ստանձնի իշխանության ղեկը: Նկատի առնելով Օբամայի ու Թրամփի միջև ընթացող բանավեճը, որը վերջին շաբաթվա ընթացքում Իսրայելի միջոցով քաղաքավանների կառուցման շարունակվելը դատապարտող ԱԽ-ի թիվ 2334 բանաձևին ԱՄՆ-ի տված ձեռնպահ քվեով հասել է գագաթնակետին, Օբամայի կառավարությունն այսօր պատժամիջոցներ գործադրելով և ԱՄՆ-ից արտաքսելով Ռուսաստանի տեղեկատվական տարրերին ապացուցել է, որ ցանկանում է նկատի առնելով Թրամփի հանդեպ ռուսների ցուցաբերած հովանավորությունն ինչ-որ կերպով  հարցականի տակ տանել նրա լեգիտիմությունը: Այս ուղղությամբ Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ի շահերին հարվածելու համար Ռուսաստանը համարժեք պատասխան կստանա: ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտությունը և տեղեկացրել է, որ Ռուսաստանի հետ կապված վերջին տեղեկություններն ստանալու համար հառաջիկա շաբաթ հանդիպելու է ԱՄՆ-ի անվտանգության ոլորտի պաշտոնատարներին: Հետաքրքիր կետն այն է, որ Հանրապետական կուսակցության ղեկավարներն էլ պաշտպանել են Ռուսաստանի դեմ ուղղված Օբամայի քայլերը:

Այս ժամանակահատվածում հարցի կարևորությունը մեծացրել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության մասին ԱՄՆ-ի դաշնային ոստիկանություն FBI-ի և ներքին անվտանգության նախարարության համատեղ զեկույցի հրապարակումը, ինչը կարող է առավել քան երբևե թուլացնել Թրամփի դիրքը՝ նրան ներկայացնելով, որպես արտաքին միջամտությամբ ընտրված նախագահ: Դա ի տես այն բանի, որ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է վստահ չէ, որ Դոնալդ Թրամփը կստորագրի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները: Դա վկայում է այն մասին, որ ռուսները հույսով են Թրամփի իշխանության հասնելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ու քայլերը հակառակ ընթացք կստանան: Այդուհանդերձ չպիտի մոռանալ, որ ԱՄՆ-ի իշխանական կառույցը համաձայն չէ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար Թրամփի կողմնորոշմանը և փորձելու է արգելել դրա իրագործումը:

 

Պիտակ