Մայիս 19, 2017 19:20 Asia/Tehran
  • Ընտրությունները և քաղաքական ակտիվությունը՝ Միջին Արևելքում Իրանի առաջատարի դիրքի դրսևորումը

Անկախ այն հանգամանքից, թե միջինարևելյան ԶԼՄ-ներն ինչպես են լուսաբանում Իրանի նախագահական ընտրությունները, անկասկած կարելի է ասել, որ տարածաշրջանում ԻԻՀ-ն առանձնանում է երկրում անցկացվող ընտրություններով և այդ իրադարձությանը ժողովրդի քաղաքական մասնակցությամբ:

2017 թվականի մայիսի 19-ի առավոտյան Իրանում մեկնարկեցին նախագահական 12-րդ շրջանի ընտրությունները: ԶԼՄ-ների և սոցիալական կայքերի հաղորդումները վկայում են ընտրություններին իրանցիների ակտիվ ու լայնամասշտաբ մասնակցության մասին:

102 երկրում բնակվող իրանցիները ևս ներկա են եղել ընտրատեղամասերում: Արտերկրում իրանցիների մասնակցությունն այնքան ակտիվ է եղել, որ Չինաստանում Պեկինի, Կուանգջոյի և Շանհայի նման քաղաքներում երկարաձգվել է ընտրությունների ժամկետը: Իսկ Ավստրալիայում բնակվող իրանցիների մասնակցությունը կրկնապատկվել է ՝ չորս տարի առաջվա համեմատությամբ:

Ընտրատեղամասերում գոյացել են երկար հերթեր: Դա վկայում է այն փաստի մասին, որ Միջին Արևելքում ընտրությունների և քաղաքական հարցերում ժողովրդական մասնակցության առումով, Իրանը եզակի երկիր է  համարվում: Հարկ է նշել, որ աշխարհի հզոր պետություններում կամ ընտրություններ չեն անցկացվում , կամ կրում են ձևական բնույթ:

Արաբիան, որ վերջին տարիներին իր ողջ կարողությամբ փորձել է կանխել ԻԻՀ-ի տարածաշրջանային դիրքի ամրապնդումը, ուժի ու հզորության հարցում հենված է միմիայն երկիր ներկրվող զինտեխնիկային և կախված՝ նավթային եկամուտներից: Երկիր, որտեղ իրական ընտրությունների և ժողովրդական մասնակցության մասին խոսք անգամ լինել չի կարող: Արաբիան երբեք չի կարող իսլամական աշխարհում հեղինակություն ձեռք բերել ներկայիս քաղաքականությամբ: Առ այսօր ոչ մի երկիր չի ընդունել Արաբիայի իշխանության ու քաղաքական համակարգը: 

Թուրքիան համարվում է Իրանի տարածաշրջանային մյուս մրցակիցը, որն իհարկե ընտրությունների և ժողովրդի քաղաքական մասնակցության հարցում ասելիքներ ունի: Այնուամենայնիվ, վերջին երեք տարիներին , այդ ոլորտում Թուրքիան հետդարձ քայլեր է արձանագրել: 2015 թվականի խորհրդարանական ընտրություններում, երբ «Արդարություն և զարգացում» կուսակցությանը չհաջողվեց հավաքել ձայների մեծամասնությունը, հարկադրաբար վաղաժամկետ ընտրություններ անցկացվեց երկրում: Իսկ հինգ ամսյա ժամկետից շուտ ընտրությունների անցկացումն անօրինական քայլ է: 
Ընտրությունների ու քաղաքական մասնակցության ոլորտում ԻԻՀ-ը տարիների ընթացքում հարաճող ընթացք է ունեցել: Գնալով մեծացել է քաղաքական դաշտի իրադարձություններին ժողովրդի ցուցաբերած մասնակցությունը: ԻԻՀ-ում քաղաքացիների համար ընտրություններին մասնակցելը  «իրավունք» է համարվում: Ժողովուրդն ընտրություններին մասնակցությունն իր պարտքն է համարում ՝ այդ քայլով իր ճակատագիրը տնօրինելու և ինքիշխանության իրավունքը պաշտպանելու լավագույն քայլը համարելով: 

ԻԻՀ-ի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների անցկացումը և ընտրատեղամասերում տարբեր երկրներում բնակվող իրանցիների ակտիվ մասնակցությունն ի տես աշխարհի ապացուցեց, որ Իրանի քաղաքական մոդելը Միջին Արևելքում առաջատար, եզակի ու անմրցունակ է:

 

 

 

Պիտակ