Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի տեսակետը տարածաշրջանում թշնամիների տեղաշարժերի մասին
Կիրակի երեկոյան, ԻԻՀ հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնիի մահվան 28-րդ տարելիցիի առիթով նրա սրբավայր դամբարանում կայացած միջոցառման ժամանակ, տարածաշրջանային իրավիճակը վերլուծելիս, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին անդրադարձել է ԱՄՆ-ի, Իսրայելի և տարածրջանային որոշ երկրների կողմից ճգնաժամի առաջացմանը, ասելով.«Ներկա պայմաններում, թշնամիները միջնորդավորված պատերազմ են հրահրել տարածաշրջանի երկրներում»:
Նշելով, որ Բահրեյնում և Եմենում Սաուդյան Արաբիայի միջամտությունները թշնամիների դավադրությունների մաս են կազմում միջնորդավորված պատերազմ առաջացնելու համար, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հարց է առաջ քաշել, թե ինչու այդ երկիրը պետք է ռազմական ուժ կիրառելով իր կամքը պարտադրի տարածաշրջանի ժողովուրդներին:
Անդրադառնալով Իրաքում և Սիրիայում ձևավորված ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը, որն այսօր տարածվում է այլ երկրներ, այդ թվում Աֆղանստան, Պակիստան, Ֆիլիպիններ և Եվրոպա, մեծարգո առաջնորդն ասել է.«Սա կրակ է, որն իրենք են ստեղծել և իրենք էլ տուժելու են բոցերից»:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի արտահայտությունները հիշեցնում են լուսահոգի Իմամ Խոմեյնիի առանձնահատկությունները, որի մտքերը զարթոնք առաջացրին իրավազրկված ժողովուրդների մոտ և նրանք դիմակայեցին բռնակալներին:
Իր ելույթում նշելով, որ ԻԻՀ հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնիի անունը կապակցված է հեղափոխության անվան հետ, Ն. Վ. Այաթոլլահ Խամենեին ասել է, որ այդ երկուսը չեն առանձնանում և իսլամական հեղափոխությունը Իմամ Խոմեյնիի իրականացրած մեծ գործն էր:
Կայսերապաշտության ճակատը փորձում է կախված ռեժիմներին շահագործելով, մեկուսացնել ԻԻՀ հաջողակ համակարգին, որպեսզի իրենց ենթադրությամբ կարողանան դադարեցնել այս մեծ շարժումը: Սակայն իսլամական Իրանն այսօր այնպիսի հզոր դիրքում է գտնվում, որ թշնամիներն իրենք են տուժելու իրենց քայլերից: Իրանի իսլամական հանրապետությունը առաջատար է տարածաշրջանում և ժողովրդվարական համակարգ է տիրում երկրում: Անդրադառնալով վերջերս Իրանում կայացած շքեղ ընտրություններին, մեծարգո Այաթոլլահ Խամենեին ասել է.«Տեսեք թշնամին որքան լկտի է. ԱՄՆ-ի նախագահը սուրով պար է պարում կործանման եզրին կանգնած ցեղախմբային համակարգ ունեցող երկրում, իսկ մյուս կողմից քննադատում է Իրանի ժողովրդի 40 միլիոնանոց մասնակցությամբ կայացած ընտրությունները»:
Չնայած ավելի քան 40 տարիների շրջափակմանն ու պատերազմին, բոլոր ոլորտներում Իրանը մեծ հաջողություններ է արձանագրել:
Հետևաբար ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան Իրանի դեմ կոալիցիա ձևավորելով ոչ միայն չեն կասեցնում իսլամական հանրապետության առաջընթացը, այլև Իրանի ժողովուրդն ավելի վճռակամ է դառնում կայսերապաշտությանը դիմագրավելու հարցում: Ինչպես իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն է ասել, Իրանի ժողովուրդը բազմիցս ապացուցել է, որ շարունակելու է այդ ուղին: