Մեծարգո առաջնորդի հայեցակետը ՝ Իսլամական աշխարհը պետք է պայքարի Սիոնիստական ռեժիմի դեմ
(last modified Mon, 26 Jun 2017 13:49:13 GMT )
Հունիս 26, 2017 18:19 Asia/Tehran
  • Մեծարգո առաջնորդի հայեցակետը   ՝ Իսլամական աշխարհը պետք է պայքարի Սիոնիստական ռեժիմի դեմ

Ֆեթրի տոնի առիթով , երկրի պատասխանոտւների, ժողովրդի տարբեր խավերի ներկայացուցիչների և իսլամական երկրների դեսպանների հետ տոնական հանդիպման ժամանակ, Այաթոլլահ Խամենեին ասել է. «Պաղեստինի հարցը մոռացության մատնելը վտանգավոր է»:

Նորին Վսեմություն առաջնորդն ասել է.-«Պաղեստինի խնդիրը համարվում է իսալամական աշխարհի գլխավոր հարցը, սակայն իսլամական որոշ երկրներ փորձում են մոռացության մատնել Պաղեստինի հարցը»: 

Անդրադառնալով Պաղեստինի  բռնագրավմանը և իրենց հայրենիքից պաղեստինցիների վտարմանը, մեծարգո առաջնորդը նշել է.«Իսլամի ուսուցումների համաձայն, իսլամական տարածքներում թշնամիների իշխանության դեպքում, բոլոր մուսուլմանները ջիհադի և պայքարելու պարտականություն ունեն: Ուստի այսօր Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարն անհրաժեշտություն է իսլամական աշխարհի համար»:

Բրիտանական դավադրությունը հանգեցրեց 1948 թվականին Սիոնիստական կեղծ ռեժիմի ձևավորմանը:  Բալֆուրի նենգ հռչակագրով, Բրիտանիայի ժամանակաի ԱԳ նախարար՝ Արթուր Ջեյմս Բալֆուրը դրեց սիոնիստական կեղծ ռեժիմի հիմքը: Բրիտանացիների դավադրության իրականացմամբ, սկսվեց հայրենական հողերից պաղեստինցիների հեռացման գործընթացը :  Պաղեստինի ժողովրդի տարածքները բռնագրավվեցին և միլիոնավոր պաղեստինցիների անօթևան դարձան:

Պաղեստինյան տարածքների օկուպացմանը զուգահեռ, սիոնիստաները տարբեր ջանքեր են գործադրում, որպեսզի Պաղեստինի հարցը չլինի իսլամական երկրների գլխավոր խնդիրը: Ճգնաժամեր հարուցելով, իսլամական երկրներում ահաբեկիչներին սատարելով և պառակտում սերմանելով, Սիոնիստական ռեժիմը փորձել է իրականացնել  այդ դավադրությանը և իրենից ուշադրությունը շեղելու նպատակով, փորձել է արաբական որոշ ռեժիմներ ներթափանցել և համագործակցել ԱՄՆ-ի հետ:

Արաբական ու իսլամական որոշ երկրների նույնպես Իսրայելի ռեժիմի օգտին են դիրքրոշովել ՝ փորձելով Պաղեստինի հարցն անկարևոր ներկայացնել և մոռացության մատնել այդ խնդիրը: Պաղեստինի ժողովրդի բարեկամ ՝ ԻԻՀ- դեմ անհիմն մեղադրանքներ ներկայացնելով, արաբական ու իսլամական որոշ երկրներ, այդ թվում` Արաբիան, փորձում են արդարացնել Իսրայելի ռեժիմի հետ սերտ կապերի հաստատումը և այդպիսով մոռացության տալ Պաղեստինի հարցը: Սաուդցի ղեկավարները վերջին տարիներին պարբերաբար հանդիպել են սիոնիստ պետայրերի հետ : Մոհամմեդ Բեն Սալմանը, ով Արաբիայի գահաժառանգի աթոռին բազմելու համար պարտական է ԱՄՆ-Իսրայել համագործակցությանը, սիոնիստների հետ սերտ կապեր է ունեցել:

Որպես իսլամական երկիր, Արաբիայի ներկա քաղաքականությունն իսլամին հասցրած նոր վերք է : Պաղեստինի տարածքներում իրականացվող ոճրագործությունները, միլիոնավոր պաղեստինցիների փախստական դառնալու փաստը և պաղեստինցի կանանց ու երեխաների սպանությունն անտեսելով , Ռիադը փորձում է օրինականացնել Իսրայելի մանկասպան ու անօրինական ռեժիմին:

Նման հանգամանքներում, ինչպես հեղափոխության մեծարգո առաջնորդն է ասել, միասնությունը և պառակտումից զերծ մնալը շահեկան է իսլամական բոլոր երկրների համար և պետք է որպես իսլամական աշխարհի գլխավոր խնդիր՝ Պաղեստինի հարցի շուրջ համախմբվելով, կանխել հարցի մոռացումը:

 

Պիտակ