Հուլիս 16, 2017 14:09 Asia/Tehran
  • Մասնատման ցունամի Միջին Արևելքում

Կարևորելով Իրաքի միատարրության պահպանումը այդ երկրի ազգային կոալիցիայի ղեկավար ՝ Ամար Հեքիմը զգուշացրել է, որ անկախության հանրաքվե անցկացնելու մասին Քուրդստանի տարածքի պնդումը, տարածաշրջանը կանգնելու է մասնատման վտանգի առջև:

Հեքիմի խոսքերը համարվում է հակազդեցություն Մասուդ Բարզանիի սպառնալի խոսքերին: Հեքիմի խոսքերով՝ քրդերի անկախության մասին հայտարարությունն օրինական հիմքեր չունի: Նրանք 2005 թվականին քվեարկել են միատարր ու դաշնային Իրաքի օգտին: Իրաքի Քուրդստանի տարածքի ղեկավարը շաբաթ օրն Իրաքի կենտրոնական իշխանության դեմ արտահայտվելով, կրկին անգամ խոսել է տարածքի չանկախացման դեպքում, արյունահեղ պատերազմ սկսվելու մասին: Ուստի տարածաշրջանի քաղաքական գործիչները պետք է առավել զգոն լինեն իրենց հայտարարությունների ու քայլերի նկատմամբ: 

Ստրատեգիական հատուկ դիրք և հարուստ բնապաշարներ ունենալու պատճառով՝ Միջին Արևելքը մշտապես եղել է շահամոլ քաղաքականությունների նպատակակետը: Տարածաշրջանային հարցերի փորձագետները համոզված են, որ իրադարձությունները հուշում են «Սայքս-Պիկոյի»  համաձայնագրի  շրջանակում տարածաշրջանի մասնատման հանգամանքների մասին: Հարկ է նշել, որ 1916 թվականին Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև կնքված գաղտնի համաձայնագրով այդ երկու երկրները Միջին Արևելքը մասնատեցին: Համաձայնագրով, Բրիտանիան և Ֆրանսիան պառակտում սերմանեցին տարածաշրջանում, իսկ համաձայնագրի գլխավոր հետևանքը ՝ Իսրայելի զավթիչ ռեժիմի պարտադրումն էր: Այսօր ահաբեկչական ու ծայրահեղախան խմբերին աջակցելով, Սիոնիստական ռեժիմը փորձում է փոխել տարածաշրջանի քարտեզը: 

Այդ կապակցությամբ միջազգային հարցերի վերլուծաբան՝ Աբդոլբարի Աթվանը բազմիցս զգուշացրել է ազգության ու ցեղախմբերի հիմունքով երկրների մասնատման համար երկիր ձևավորելու վրա կենտրոնացմամբ նոր «Սայքս-Պիկոյի»  համաձայնագրի  իրականացման կապակցությամբ: 
Նման մթնոլորտում  ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքի քայլերը վկայում են այն մասին, որ այդ ուժերը փորձում են իրենց նպատակներն իրականացնել «Նոր Միջին Արևելք» նախագծի միջոցով: Այդ նախագծի գլխավոր ցուցիչը՝ տարածաշրջանի երկրների մասնատումը և հանուն նպատակների իրականացման սարսափ հարուցելու ռազմական քայլերն են: 

Մեծ Միջին Արևելք նախագծի քարտեզների համաձայն՝ Իրաքը և Սիրիան եղել են նախագծի գլխավոր նպատակակետերը: Իրաքում իրենց միջամտողական նպատակներին հասնելու համար, ամերիկացիները ցանկացած միջոց օգտագործել են ՝ այդ թվում պառակտում սերմանելն ու տարաձայնություններ ստեղծելը: Իրաքի պետայրերը՝ այդ թվում Ամար հեքիմը հաշվի առնելով ԱՄՆ ծրագրի հետևանքները, նախազգուշացնում են այդ երկրի ցուցադրական ու կեղծ քայլերի կապակցությամբ:

Տարածաշրջանային հարցերի վերլուծաբան Օսամե Ալ-Համդն այդ մասին ասել է, որ վերջին տարիներին Իրաքի կենտրոնական իշխանությունից անկախ իրաքյան տարբեր ցեղախմբերին սպառազինելու համար Վաշինգտոնի գործելակերպը հարցեր է առաջացրել նման կասկածելի ու նպատակային քայլերի հետկուլիսյան նպատակների մասին: 

 

 

Պիտակ