Օգոստոս 06, 2017 18:25 Asia/Tehran
  • Միջին Արևելքի տարածաշրջանը պատերազմի և անապահովության հորձանուտում

Արդեն վաղուց ի վեր անվտանգության հասկացողությունը անցել է պատերազմից բացառելու սահմանումից և այժմ ընդգրկում է մարդկային անվտանգության ոլորտը:

Պատերազմից բացի, աղքատության, քաղցի և հիվանդության բացակայությունը մարդկային անվտանգության և ավելին տարածքային անվտանգության ցուցանիշերն են համարվում: Սա այնքան կարևոր խնդիր է, որ ՄԱԿ-ի կողմից ճշտված հազարամյակի նպատակների մեջ է ընդգրկված մարդկային անվտանգության ապահովումը:

Միջազգային առողջապահության պարբերականի զեկույցի համաձայն՝ 1990 թ.-ից մինչև 2015 թ. ընկած 25 ամյա ժամանակահատվածում  Միջին Արևելքի տարածաշրջանում ավելացել է քրոնիկ հիվանդությունները: Քրոնիկ հիվանդությունները երկարատև հիվանդություններ են ինչպես ասթման և շաքարախտը: 

Միջազգային առողջապահության պարբերականի զեկույցում ասված է, որ 1990 թ.-ից մինչև 2015 թ.-ը շաքարախտի հետևանքով Միջին Արևելքի տարածաշրջանում մահացողությունը աճել է 216 տոկոսով, իսկ նույն հիվանդության հետևանքով առաջացած խանգարումները ինչպես երիկամային հիվանդությունները, նույն ժամանկահատվածում մահացողությունը աճել է 179 տոկոսով: 

Միջին Արևելքի տարածաշրջանում պատերազմները չորս տեսակի են բաժանվում՝ արտաքին, ներտարծաշրջանային, ներքին և ահաբեկչական պատերազմներ: Արտաքին պատերազմներն այն պատերազմներն են, որ վերտարածաշրջանային մի երկիր հարձակվում է որևէ տարածաշրջանում գտնվող մի այլ երկրի վրա, ինչպես 2003 թ.-ին ԱՄՆ-ի կողմից Իրաքի դեմ իրականացված հարձակումը կամ 2011 թ.-ին Լիբիայի պատերազմը: Ներտարածաշրջանային պատերազմները տեղի են ունենում նույն տարածաշրջանում գտնվող երկու երկրի միջև ինչպես Սաուդյան Արաբիայի կողմից  Եմենի դեմ հրահրված պատերազմը: Ներքին պատերազմն էլ այն տեսակ պատրազմն է որ մի երկրի ներքին ուժերը կռվում են միմյանց դեմ, ինչպես Լիբիայի և Եմենի ներքին պատերազմը: Ահաբեկչական պատերազմում ահաբեկչական խմբերը կռվում են որևէ երկրի իշխող համակարգի դեմ ինչպես Սիրիայի և Իրաքի պատերազմները:

Այդ պատերազմների արդյունքում մեծանում է անապահովությունը տարածաշրջանի երկրներում:

Միջազգային առողջապահության պարբերականի զեկույցում ասված է, որ 2010 թ.-ից ի վեր արաբական երկրներում առաջացած բողոքների և Իրաքի ու Սիրիայի պատերազմների մեկնարկով մեծացել է մարդկային կորուստների թիվը Միջին Արևելքի տարածաշրջանում: Այս պատերազմների հետևանքով ոչ միայն զոհվել կամ վիրավորվել են հազարավոր մարդիկ, այլև խաթարվել է ժողովրդի հոգեկան առողջությունը: 

Քաղաքացիների հոգեկան խանգարման հետևանքով առաջանում են ասթմա, շաքարախտ և երիկամային հիվանդությունները:

Նկատի առնելով այս պայմանները պետք է ասել, որ Միջին Արևելքի տարածաշրջանը  ոչ միայն անվտանգության այլև մարդկային անվտանգության տեսակետից աշխարհի ամենաանապահով տարածաշրջանն է համարվում:    

  

Պիտակ