Օգոստոս 09, 2017 12:54 Asia/Tehran
  • Ի՞նչ նպատակ է հետապնդում Պուտինն Աբխազիա կատարած այցով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 8-ին այցելել է Աբխազիայի Սուխումի տարածք: Այցը կատարվել է Վրաստանի դեմ 2008թ-ի պատերազմի տարելիցի օրը, որի ավարտից հետո Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Այցի նպատակն Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ բանակցություններն են:

Պուտինը և Հաջիմբան բանակցել են տարածքի անվտանգության ապահովման և Ռուսաստան-Աբխազիա համագործակցությունների շուրջ:  Պուտինը կարևորել է Աբխազիայի անկախության, ինքնակառավարման և անվտանգության ապահովմանը Մոսկվայի աջակցությունը: Վրաստանի ԱԳՆ-ը մի հաղորդագրությամբ դատապարտել է Պուտինի այցը , հայտարարելով ՝ պատերազմից 9 տարի անց  Պուտինի այցը վկայում է Վրաստանի նկատմամբ Մոսկվայի խիստ քաղաքականության շարունակման մասին:

Աբխազիան Վրաստանին պատկանող տարածքն է, որի անկախությունը ճանաչել է Մոսկվան ՝ 2008 թվականի օգոստոսյան կարճատև պատերազմից հետո: Պուտինն Աբխազիա է այցելել մի քանի նպատակներով: Առաջին հերթին, դա համարվում է հակադարձ քայլ` ամերիկացի ավագ պետայրերի, այդ թվում ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի Թբիլիսի կատարած այցին: Վրացական աղբյուրների հաղորդմամբ, Պուտինն այդպիսով փորձում է ապացուցել, որ Աբխազիան գտնվում է Ռուսաստանի տիրապետության տակ և նա ցանկանում է արագացնել տարածքում ռուսների թվի ավելացման գործընթացը: Փաստորեն ԱՄՆ-ն ինտենսիվ քայլեր է անում ՝ Ռուսաստանի սահմանից դուրս հյուսիսկովկասյան այդ երկրում: Մյուս կողմից Պուտինն այդպիսով փորձում է ճնշել Թբիլիսիին ՝ դեպի Արևմուտք  հակումը կանխելու համար: Այդ նպատական իրականացնելու համար Վրաստանի անջատողական տարածքները ՝ հատկապես Աբխազիան միջոց են Մոսկվայի ձեռքում: Ներկայումս, Արևմուտքի և Թբիլիսիի համագործակցության առանցքներից մեկը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունների անցկացումը և անվտանգության ու ռազմական ոլորտի համագործակցությունն է , որին  հակազդել է Մոսկվան:

Ռուսաստանը խիստ դեմ է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը: Մոսկվան այդ հարցին ընդդիմացել է Միխայիլ Սահակաշվիլիի նախագահության օրոք՝  այդ պահանջի ներկայացման առաջին իսկ օրերից: Ռուսաստանը դա համարում է իր երկրի ազգային անվտանգության կարմիր գիծը: Թեև 2008 թվականին ռուս-վրացական պատերազմը մեկնարկեց Հարավային Օսեթիայի վրա Վրաստանի բանակի հարձակման պատրվակով, սակայն Մոսկվան այդ առիթն օգտագործել է Թբիլիսիին վախեցնելու համար:

Ամեն դեպքում, Վրաստանը հուսով է, որ ՆԱՏՕ-ի ազդեցիկ անդամների ՝ ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի համաձայնությունը շահելով, կարող է հասնել իր նպատակին, որին դեմ գնալով, Մոսկվան ճանաչեց այդ տարածքի անկախությունը: Իսկ ապագայում Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հետ առևտրա-տնտեսական ու քաղաքական հարաբերությունները հաստատեց և իր ռազմական ուժերը տարածք ուղարկեց: Կարելի է կանխատեսել, որ իր տարածաշրջանային ու եվրոպական նպատակների ուղղությամբ, Մոսկվան շարունակելու է Աբխազիայում իր ներկայությունը:

 

Պիտակ