Նոյեմբեր 19, 2017 19:35 Asia/Tehran
  • Քուվեյթի համագումարը մեկ քայլ է տարածաշրջանում Իսրայելի և Սաուդյան Արաբիայի առավել մեկուսացման համար

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում՝ ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի անդամ՝ Էզզաթ Ալ-Ռաշղը նշել է, որ Քուվեյթի հյուրընկալությամբ Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների նորմալացմանն ընդիմանալու թեմայով համագումարը կարևոր քայլ է Սիոնիստսկան ռեժիմի և իր հովանավորների խայտառակման ու մեկուսացման ճանապարհին:

Համագումարը կայացել է Քուվեյթում Սիոնիստական ռեժիմի բոյկոտման շարժման, Կատարում հարաբերությունների նորմալացմանն ընդդիմացող երրիտասարդական շարժման և Բահրեյնում հարաբերությունների նորմալացումը մերժող միության անդամների միջև ձևավորված համաձայնության արդյունքում:

Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների նորմալացմանն ընդդիմանալու թեմայով համագումարի անցկացումը հակազդեցություն է սիոնիստական պատվիրակություններին հյուրընկալելու կամ տարածաշրջանային համագումարներ կազմակերպելու և մարզական, մշակութային ու ակադեմիական միջոցառումներին մասնակցելու պատրվակով  սիոնիստների հետ գործարքի մեջ մտնելու պարսիցծոցյան տարածքի որոշ արաբական երկրների ձեռնարկած քայլերին: 

Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների նորմալացմանն ընդիմանալու թեմայով համագումարի կայացումը ամուր պատասխան է այն կողմերին, որոնք ձգտում են այդ ռեժիմի հետ հարաբերությունների նորմալացմանը:

Համագումարն այն պայմաններում է կայացել Քուվեյթում, երբ Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարները ենթադրում էին, որ տարածաշրջանային պայմանները նպաստավոր են պարսիցծոցյան ավազանի արաբական երկրներ ներթափանցելու համար: Սակայն այս համագումարի կայացումը խախտեց նրանց բոլոր երևակայություններն ու հավասարությունները:

Հակաիսրայելական համաշխարհային շարժման (BDS) նպատակն է քաղաքական, տնտեսական ու մշակութային լծակներով ճնշել Իսրայելին՝ Պաղեստինի բռնազավթմանը վերջ դնելու, խտրականությունը վերացնելու և միլիոնավոր պաղեստինցիների հայրենիք վերադառնալու իրավունքը պաշտոնապես ճանաչելու համար: Նման մթնոլորտում Քուվեյթի նիստի անցկացումը վկայում է արաբական իշխանավորների շրջանակում այդ շարժման ազդեցության մասին:

Միջին Արևելքում հաշտության դավադիր գործընթացը կարմիր գիծ է համարվում, որից անցնելը երբեք ընդունելի չի լինելու հանրային կարծիքի կողմից: Այդ շրջանակում  ժողովրդական կազմակերպությունները և քաղաքացիական կառույցները իրենց դիրքորոշումներով իրենց բացահայտ հակառակությունն են հայտնել Սիոնիստական ռեժիմի բռնատիրական ու զավթողական քայլերի և արաբական խաղաղության նախագիծ կոչվող Սաուդյան Արաբիայի հաշտվողական քաղաքականությունների նկատմամբ:

Միջազգային զարգացումները վկայում են այն մասին, որ չնայած Սիոնիստական ռեժիմի արաբ ղեկավարների ցանկությանը  հակաիսրայելական համաշխարհային շարժումը (BDS) տարածվում է ողջ աշխարհում: Այս իրադարձությունները վկայում են Սիոնիստական ռեժիմի նկատմամբ ձևավորված խորը ատելության մասին: Նման մթնոլորտում Իսրայելի և արաբական երկրների հարաբերությունները նորմալացնելու Սաուդյան Արաբիայի տեղաշարժերն ավելի են խայտառակելու Ալե Սաուդի ռեժիմին և այդ երկիրն էլ ավելի է մեկուսացվելու:

Պիտակ