Իրանի առաջնորդ .«Պաղեստինն ազատագրվելու է»
(last modified Wed, 06 Dec 2017 13:26:50 GMT )
Դեկտեմբեր 06, 2017 16:56 Asia/Tehran
  • Իրանի առաջնորդ .«Պաղեստինն ազատագրվելու է»

Իսլամական հեղափոխության մեծարգո Առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նմել է, որ ԱՄՆ-ն, Սիոնիստական ռեժիմը և նրանց դաշնակիցները մեր օրերի փարավոններն են:

Իսլամի մեծ մարգարեի և Իմամ Սադեղի բարեբաստիկ ծննդյան տոնի առիթով, եռյակ իշխանությունների ղեկավարները, համակարգի մի շարք պատասխանոտւներ , իսլամական երկրների դեսպանները և իսլամական միասնության միջազգային նիստի մասնակիցները, չորեքշաբթի առավոտյան հանդիպել են իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հետ:

Հանդիպման ժամանակ Նորին Վսեմություն առաջնորդն ասել է .«Ամերիկացի որոշ պետայրեր կամա թե ակամա խոստովանել են, որ պետք է Ասիայի արևմուտքում բախումներ լինեն, որպեսզի Սիոնիստական ռեժիմը հայտնվի ապահով անկյունում և Իսլամական աշխարհն առաջընթացի հնարավորություն չունենա»:

Այաթոլլահ Խամենեին ասել է .«Տարածաշրջանում ԱՄՆ-ի քայլերի նկատմամբ մենք ընտրում ենք խրատի լեզուն և չենք ցանկանում պատասխանել որոշ տգետների : Մենք նրանց ասում ենք, որ համաշխարհային չարիքին ծառայելը հենց իրենց վնասին է լինելու: Ղուրանը նմում է, որ նենգամիտներին ուղեկցելը կործանումից բցի այլ ելք չունի»:

Տարածաշրջանում տիրող իրավիճակը և Պաղեստինի ու Երուսաղեմի հարցն առավել քան երբևէ ուշադրության կենտրոնում են և իսլամական պետություններին  Իսլամական միասնության  և  Դիմադրության  կոչ են  անում: Իրաքում և Սիրիայում վահաբական-սիոնիստական թաքֆիրական դավերին զուգահեռ, արաբական որոշ երկրներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, քայլ են պահում տարածաշրջանում ամերիկացիների ու սիոնիստաների շահերի հետ: Իսրայելի ռեժիմի հետ արաբ վարձկանների համաբերությունների նորմալացումը, Պաղեստինի հարցը մոռացության  տաելու ամերիկացիների նոր դավադրությունն է: ԱՄՆ-ի դեսպանատունը  Թել Ավիվից Երուսաղեմ տեշափոխելու և այդ քաղաքն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն ուղղված ամերիկացիների ջանքերը, համարվում են մերօրյա փառավոնների համագործակցության արդյունքը»:

Այաթոլլահ Խամենեին ասել է .«Երուսաղեմը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաքը ճանաչելու մասին Իսլամի թշնամիների հայտարարությունները վկայում են նրանց անճարակության մասին: Իսլամական աշխարհն անկասկած կանգնելու է այդ դավերի դեմ: Այդպիսով սիոնիստներն ավելի ծանր հարված են ստանալու և Պաղեստինն ազատագրվելու է»:

Երուսաղեմը և Պաղեստինի հարցը իսլամական միասնության կենտրոնն են և այս կենսական ու կարևոր հարցերի անտեսումը համարվում է Պաղեստինի իդեալների նկատմամբ դավաճանություն: ԱՄՆ-ի, Իսրայելի և Արաբիայի նենգ համագործակցությունն էապես վնասել է Իսլամին:  Սակայն ինչպես  Դիմադրության առանցքը  տապալեց Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ թաքֆիրական ծրագիրը, իսլամական միասնության ու պաղեստինցիների իմաստուն քայլերի արդյունքում, չեզոքացվելու են Երուսաղեմի դեմ նյութած նոր դավերը:

Պաղեստինի ինթիֆադաների փորձը տապալել է սիոնիստների դավերը և այս ուղու տևակայումը հօդս է ցնդեցնելու Երուսաղեմի դեմ նոր դավադրությունը: ԱՄՆ նախագահի նկարները վառելով, պաղեստինցիներն ի ցույց են դրել այն ներուժն ու զայրույթը, ու այն, որ  այդ դիրքորոշումն իրականություն դառնալու դեպքում,   ինչպես գերապատիվ առաջնորդն է ասել, սիոնիստները ստանալու են վերջնական հարվածը: 

Դիմադրության առանցքի հաղթանակը կրկնապատկել է Իսլամական միասնության նշանակությունը, իսկ իսլամական աշխարհի հաղթանակի ու արժանապատվության ուղին անցնելու անհրաժեշտ պայմանն են  Իսլամական միասնությունը և  Դիմադրությունը: Հաշվի առնելով իսլամական աշխարհի մեծ պոտենցիալը, այս ճանապարհը բաց է և իսլամական աշխարհի հեղինակության ամրապնդումն իսլամական աշխարհի հարցերի, այդ թվում՝ Երուսաղեմի ու Պաղեստինի հարցերի դեմ թշնամիների դավերի նկատմամբ Իսլամական ինտեգրմամբ  է պայմանավորված:  

 

 

 

 

 

Պիտակ