Հունվար 02, 2018 13:14 Asia/Tehran
  • Հարավային Կորեան ողջունել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի ամանորյա շնորհավորական ուղերձը

Հարավային Կորեան ողջունել է Փխենյանի ու Սեուլի միջև բանակցություն անցկացնելու մասին Հյուսիսային Կորեայի առաջնորդի հայտարարությունը:

Ողջունելելով Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ամանորյա շնորհավորական ուղերձը, Հարավային Կորեայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Սեուլը հետաքրքրված է տարաձայնությունների կարգավորման համար Փխենյանի հետ բանակցելու հարցով:

Նոր տարվա առիթով հղած շնորհավորական ուղերձում, Հյուսիսային Կորեայի առաջնորդն ԱՄՆ-ին զգուշացնելով, հայտարարել է, որ Հարավային Կորեայի հետ բանակցության դռները բաց են և Հյուսիսային Կորեայի մարզական մի պատվիրակություն Հարավային Կորեա է մեկնելու Հարավային Կորեայում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Այս խաղերը լավ առիթ են մարզական դիվանագիտությունը Սեուլի ու Փխենյանի միջև զուգամերձությունն ամրապնդելու համար:

Իհարկե Հյուսիսային Կորեան նախկինում էլ մարզիկներ է ուղարկել Հարավային Կորեա և նրանք մասնակցել են Ինչեունի ասիական խաղերին: Երկու Կորեաների առաջնորդները գիտակցում են, որ տարաձայնությունների կարգավորման միակ ճանապարհը բանակցությունն է: Երկրորդ աշխարհամարտից հետո, հյուսիսային և հարավային մասերի բաժանված Կորեական թերակղզին խիստ հակված է միավորման և վերջին տարիներին քայլեր են ձեռնարկվել այդ ուղղությամբ: Սակայն արգելքներ կան այդ ուղղությամբ, որոնցից առաջինը երկու Կորեաների արդյունաբերական ու ռազմական վիճակի հավասարակշռված չլինելն է:

ԱՄՆ-ը դեմ է երկու Կորեաների միավորմանը և երբ այդ նրանք ցանկացել են բանակցել, ԱՄՆ-ը խափանարարություն է կատարել և ճգնաժամ է առաջացրել տարածաշրջանում: Կորեական թերակղզում տիրող ճգնաժամը կառավարելով, ԱՄՆ-ն իր շահերն է հետապնդում, որովհետև այդպիսով ավելացնում է Չինաստանի վրա ճնշումները և Հարավային Կորեայում ու Ճապոնիայում ամրապնդում է իր ռազմական ներկայությունը: Այս բոլորն այն դեպքում, երբ փորձագետներն այն համոզման են, որ երկու կորեաների միջև բանակցության համար հարկավոր է  կողմերը խուսափեն սադրիչ քայլերից:

Քաղաքական հարցերի փորձագետ Իգոր Մարգուլիևն ասել է.«Ճանապարհային ուղեքարտեզ է հարկավոր Ասիայի հյուսիս-արևելքում և Կորեական թերակղզում խաղաղության ու անվտանգության ամրապնդման նպատակով հստակ մեխանիզմ ճշտելու համար: Կառուցողական և առանց նախապայմանի բանակցություններ անցկացնելու համար այդ մեխանիզմը պետք է լինի փուլային»:

Ամեն դեպքում Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդները բազմիցս ցանկություն են հայտնել խնդիրների կարգավորման ուղղությամբ բանակցելու համար: Սակայն կարևորն այն է, որ տարաձայնությունների կարգավորման հարցով բանակցություններ անցկացնելու համար, Հարավային Կորեան պետք է  ԱՄՆ-ից անկախ դիրքորոշում որդեգրի և դադարեցնի իր ռազմական ծրագրերը, այդ թվում Վաշինգտոնի հետ ռազմափորձերի անցկացումը:

Պիտակ