Մամուլի տեսություն 03-06-2018
Խորդադ ամիսն Իրանի ժողովրդի համար շաղկապված է լուսահոգի Էմամ Խոմեյնիի անվան հետ: Իրանական 1342 թվականի խորդադ ամսվա 15-ի արյունալի ընդվզումը և իրանական 1368 թվականի խորդադի 14-ին Էմամի ցավալի վախճանումը երկու իրադարձություններ են, որոնք առհավետ տխրություն են պատճառել Իրանի ժողովրդին:
Քեյհան
Մենք կանք այնքան ժամանակ որ պայքարը գոյություն ունի
Խորդադ ամիսն Իրանի ժողովրդի համար շաղկապված է լուսահոգի Էմամ Խոմեյնիի անվան հետ: Իրանական 1342 թվականի խորդադ ամսվա 15-ի արյունալի ընդվզումը և իրանական 1368 թվականի խորդադի 14-ին Էմամի ցավալի վախճանումը երկու իրադարձություններ են, որոնք առհավետ տխրություն են պատճառել Իրանի ժողովրդին: Ժողովրդի էմամի վախճանումից հետո Բանիմացների ժողովը պատմական ու ճակատագրական ընտրություն կատարելով քվեարկեց այն ճանապարհի օգտին, որն սկսել ու դրա ուղղությամբ ջանք էր գործադրել լուսահոգի Էմամը և այսօր շուրջ 30 տարիներ անցնում են այդ դառն օրերից և Էմամի ճանապարհը շարունակում է բաց մնալ մեր դիմաց:
Այս միջոցին դառնություն է պատճառում այն անհատների ու խմբերի ջանքերը, որոնք փորձում են աղավաղել Էմամի ճանապարհն ու ուղղությունը: Ուղղություն, որի սկզբունքները մատնանշված են Էմամի «Սահիֆե»-ում և ամեն տարի նրա տարելիցի հանդիսության ժամանակ էլ պարզաբանվում են հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեու միջոցով:
Այն անհատները, խմբերն ու կուսակցությունները, որոնք ցուցական ու խեղաթյուրող հայացք ունեն լուսահոգի Էմամ Խոմեյնու հանդեպ, ընտրում եւ ընդգծում եմ ԻԻՀ հիմնադրի կենսագրության որոշ բաժինների վրա, որի նմանը կարելի է գտնել նաև հոգևոր այլ առաջնորդների կենսագրականներում ու նորություն չի համարվում:
Անկասկած այն ինչը, որ պատմությունը բաժանել է Էմամից առաջ և հետո ժամանակահատվածների, այդ ցուցական ու խեղաթյուրված դիմագիծը չէ: ԻԻՀ հիմնադիրը խիստ կախված մի երկրի ձերբազատեց արևելքի ու արևմուտքի ճիրաններից և Ասիայի արևմուտքի զգայուն տարածաշրջանում ծածանեց անկախության ու ազատության դրոշը:
Իսլամի ու հայրենիքի համար որևէ զոհաբերություն չկատարած մեծահարուստների գանգատներին ու ճիչերին ուշադրություն դարձնելու փոխարեն հյուղակներում ապրող ժողովրդի հովանավորության վրա հիմնվելը, քաղաքական, տնտեսական ու մշակութային անկախության վրա հենվելը ու հասարակական կենցաղով ապրելն Էմամի ուղղության անփոփոխ սկզբունքներից են, որոնց քննարկումն այսօր էլ երեք տասնամյակ անց դեռ անհրաժեշտ է համարվում:
Մյուս կետը, որին ուշադրություն պիտի դարձնել այն է,որ Էմամի ճանապարհն ու ավանդույթները կենդանի ու հավերժական են և այդ կենդանության ու հավերժության պատճառը արտաքին թշնամիների և ներքին հակահեղափոխականության անվերջանալի թշնամությունն է: Եթե նկատում ենք, որ օտար ԶԼՄ-ները, սկսած «Բի Բի Սի»-ից մինչև Ամերիկայի ձայնն ամեն օր վերլուծություններ կատարելով փորձում են աղավաղել նրա անհատականությունը, նրա կենդանության ու կենսունակության ապացույցն է:
Խոռասան
ԱՄՆ-ի աննախընթաց նվաստացումը
ԱԽ-ն բազմազբաղ ուրբաթ գիշեր ունեցավ: Գազայում Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների ու նաև ԱՄՆ-ի կողմից «ՀԱՄԱՍ»-ի ահաբեկչական խումբ ճանաչվելու քննարկումն այն հարցերն են, որոնք առավել քան երբևե մեկուսացրեցին ԱՄՆ-ին: Այն դեպքում երբ ԱՄՆ-ն վետո դնելով Գազայում վերջին արյունալի բրտարարքների մասին Քուվեյթի առաջարկած բանաձևի վրա կանխեց ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում դրա վավերացումը, ԱՄՆ-ի առաջարկած նախագիծն էլ, որտեղ «ՀԱՄԱՍ»-ն էր մեղավոր ճանաչվել չկարողացավ ԱՄՆ-ից բացի նույնիսկ մեկ կողմ ձայն հավաքել։ Դա ԱԽ-ին ներկայացված բանաձևերի նախագծերի պատմության մեջ աննախընթաց երևույթ էր: Սա վկայում է Թրամփի ավտորիտար արտաքին քաղաքականության և միջազգային իրավունքի սկզբունքների ու պայմանագրերի ոտնահարման կողմնորոշման կրած ծանր պարտության մասին, ինչն ի վերջո հանգեցրեց Վաշինգտոնի նվաստացուցիչ մեկուսացմանը: «Բի Բի Սի»-ի հաղորդման համաձայն ՄԱԿ-ի ԱԽ-ի 15 անդամները ժամեր տևած քննարկումներից հետո քվեարկության դրեցին առաջարկված երկու նախագծերը: Քուվեյթի կողմից առաջարկված առաջին նախագիծը, որտեղ քննադատվել էր Իսրայելի կողմից բրտարարքների կիրառումը 10 կողմ և 4 ձեռնպահ ձայներով ու միայն ԱՄՆ-ի դեմ քվեով վետոյի հանդիպեց: ԱՄՆ-ի կողմից առաջարկված երկրորդ նախագիծը, որտեղ «ՀԱՄԱՍ»-ն էր Գազայի և Իսրայելի հետ այդ տարածքի սահմանում արյունալի բրտարարքների մեղավոր ներկայացվում ձախողեց 11 ձեռնպահ, և 3 դեմ ձայներով՝ ստանալով միայն մեկ կողմ ձայն, որ ԱՄՆ-ն ինքն էր տվել իր ներկայացրած բանաձևին:
Քուվեյթի ներկայացուցիչն իր երկրի առաջարկած բանաձևի վրա ԱՄՆ-ի կողմից վետո դրվելուց հետո հայտարարեց. «ԱԽ-ն այն հստակ ուղերձը հղեց, որ բռնազավթիչ մեկ ուժ միջազգային օրենքներից բացառվում է»:
Ալիք
Դոկտ. Կարեն Խանլարյան. «Կը հաղթենք, եթե միակամ լինենք»
Կը հաղթանեք, եթե պարտադրյալ պատերազմի տարիների պես պահպանենք միակամությունը: Այս մասին, ԻՌՆԱ-ի հետ զրույցում ասել է Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր դոկտ. Կարեն Խանլարյանը:
Միասնականությունն ու միակամությունը հայտարարելով որպես բոլոր հաղթանակների գրավականը, դոկտ. Կարեն Խանլարյանն ասել է. «Անցյալ 40 տարիների ընթացքում մեզ հաջողվել է հաղթահարել բազմաթիվ փորձություններ եւ մարտահրավերներ, ինչպիսիք են պարտադրյալ պատերազման ու անարդար պատժամիջոցների դժվարին շրջանը, իսկ հաջողությունը պայմանավորված է եղել մեր ազգային հոգեբանությամբ, միասնականությամբ եւ միակամությամբ»:
Ըստ պատգամավորի՝ եթե թշնամին փորձի պատժամիջոցների սաստկացմամբ, կամ աշխարհում եւ տարածաշրջանում իրանոֆոբիայի տարածմամբ սպառնալ Իրանի ժողովրդին եւ կասեցնել մեր առաջընթացի ուղին, ապա ազգային միասնականության պահպանման շնորհիվ հնարավոր կը լինի չեզոքացնել նրա բոլոր ջանքերը:
«Անհրաժեշտ է, որպեսզի ապավինելով հետհեղափոխության 40 տարիների ընթացքում ամենատարբեր ոլորտներում արձանագրված նվաճումներին եւ ամրացնելով միասնականությունը, պահպանենք մեր բոլոր արժեքներն ու ձեռքբերումները, որոնք ժողովրդի եւ համակարգի միակամության արդյունքն են»,- ասել է դոկտ. Խանլարյանը՝ հավելելով, որ Սահմանադրության ոգին, ազգային ինքնության, կրոնական եւ հեղափոխական համատեղություններն այն գլխավոր գրավականներն են, որոնք կարող են երաշխավորել Իրանի ժողովրդի միասնականությունն ու հզորությունը:
Անդրադառնալով Միջուկային համապարփակ համաձայնագրի թեմային, Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավորը նշել է, որ ողջ աշխարհն ականատես էր, թե բոլոր քննադատություններով հանդերձ մեզ հաջողվեց պահպանել ազգային միասնականությունն ու հանդես գալ ուժի դիրքերից. «Ստեղծված նոր իրավիճակն էլ հնարավոր է հաղթահարել նույն ոգու պահպանմամբ»,- ասել է նա:
Դոկտ. Կարեն Խանլարյանը հավելել է, որ մենք պետք է աշխարհին ապացուցենք, որ քաղաքական հարցերի շուրջ առկա որոշակի տարաձայնություններով հանդերձ, երբ խնդիրը վերաբերում է մեր ազգային ինքնության, տարածքային ամբողջականության, ազգային անվտանգության ու անկախության պահպանման, «Բոլորս միակամ ու մեկ Իրան ենք»:
Շեշտելով, որ Իրանի ժողովուրդը երբեւե չի հանդուրժելու իր ներքին գործերին արտասահմանյան ուժերի միջամտությունը, պատգամավորը հատուկ ընդգծել է. «Մեր ազգային անկախությունը ենթադրում է պաշտպանական անկախ համակարգի առկայություն: Այսուհետ եւս շարունակելու ենք նույն ընթացքը: Սա այն թեման է, որի շուրջ առկա է համակարծություն»: