Հոկտեմբեր 16, 2018 16:55 Asia/Tehran
  • Իրանի մասին Պոմպեոյի հայտարարությունները և Միջին Արևելքում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը

2001 թվականի 11-սեպտեմբերյան դեպքերից հետո, ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով ներխուժեց Աֆղանստան և Իրաք: Այս հարձակումները տարածաշրջանի երկրներում Վաշինգտոնի ռազմական ներկայության ընդլայնման ենթահող պատրաստեցին: Ի դեպ, Սիրիայում ներքին պատերազմ ծագելուց և Սիրիայում ու Իրաքում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի գործունեության ծավալվելուց հետո, ԱՄՆ-ն, ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով, ամրապնդեց Իրաքում իր ռազմական ներկայությունը և այս պահին ռազմական անօրինական ներկայություն ունի Սիրիայի հյուսիսում:

Չնայած այս իրողություններին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն «Ֆորին Փալիսի»-  պարբերականում հրապարակված մի հոդվածում գրել է, որ Վաշինգտոնը նպատակ չունի Միջին Արևելքը ներքաշվել ռազմական մեկ այլ բախման մեջ:

«Հնարավոր է, որ փորձագետները մտահոգություն հայտնեն այն կապակցությամբ, որ Թրամփի վարչակազմը կարող է ԱՄՆ-ին ներքաշել մեկ այլ պատերազմի մեջ, բայց հստակ է, որ ամերիկացիներն ունեն մի նախագահ, որ ռազմական ուժ կիրառելուց որևէ սարսափ չունենալով հանդերձ, չի ցանկանում դա օգտագործել»,-գրում է Պոմպեոն:

Չնայած  ԱՄՆ պետքարտուղարի  հայտարարությանը, Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության կողմնորոշումը հիմնված է միջազգային ասպարեզում, այդ թվում Միջին Արևելքում նպատակների իրագործման համար բռնի ուժի կիրառման վրա: Դա հստակ ընդգծված է 2017 թվականին հրապարակված ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարության փաստաթղթում:

Դոնալդ Թրամփը 2017 թվականի դեկտեմբերին ներկայացնելով ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունն ասաց. «ԱՄՆ-ն բռնի ուժ գործադրելով հասնելու է խաղաղության»:

Այս հիման վրա, ԱՄՆ-ն այսօր լիարժեքորեն իր ռազմական հզորության ստվերում և կամ իրականության մեջ Սիրիայում բռնի ուժ գործադրելով, շարունակում է իր ռազմական անօրինական ներկայությունը և միևնույն ժամանակ Միջին Արևելքի ողջ տարածքում ու մասնավորապես Պարսից ծոցում ռազմական ընդլայնված ներկայություն ունի: Միայն Կատարի «Ալ-Աըդիդ» ռազմաբազայում տեղակայված են շուրջ  11000 ամերիկացի զինծառայողներ:

Տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը շարունակվելու գլխավոր պատրվակներից մեկն Իրանի  տարածաշրջանային քայլերի ու  ազդեցության դիմակայելն է: Այս շրջանակում, Մայք Պոմպեոն իր վերջին հոդվածում ԱՄՆ-ի առջև ծառացած նոր մարտահրավերն է համարում այն, ինչը նա «օրենքից խույս  տվող իշխանություններ» է անվանել նշել, որ Իրանն ու Հյուսիսային Կորեան  աշխարհում նման իշխանությունների գլխավոր նմուշներն են: Նա հայտարարել է, որ Թեհրանն ու Փխենյանը տասնամյակներ է ինչ միջուկային սպառազինության ծրագիր ունեն: Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախկին վարչակազմի ձեռք բերած պայմանավորվածությունը և  կամ ՀԳՀԾ-ն չի կարող վերջ տալ  Իրանի միջուկային ձգտումներին: Նրա խոսքերով. «Քանի որ Իրանը գիտեր, որ Օբամայի վարչակազմը ՀԳՀԾ-ի պահպանումը գերադասելու էր  ամեն ինչին, այդ համաձայնությունն Իրանի մոտ անձեռնմխելիության զգացողություն առաջացրեց ու նրան հնարավորություն տվեց ընդլայնել կործանարար քայլերի հանդեպ իր աջակցությունը»:

Իրանի մասին Պոմպեոյի հայտարարություններն իրողությանը չեն համապատասխանում: Իրանը համաշխարհային գերտերությունների հետ բարդ ու համապարփակ բանակցություններից հետո 2015 թվականի հունիսին նրանց հետ պայմանավորվածություն ձեռք բերեց ՀԳՀԾ-ի շուրջ: Իրանը շարունակ պնդել է, որ իր միջուկային ծրագիրը սոսկ խաղաղասիրական կիրառություն ունի և ԱԷՄԳ-ն մինչ այսօր իր 12 զեկույցներում հաստատել է Իրանի միջուկային աշխատանքների խաղաղասիրական էությունը:

Ի պատասխան, ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ն անբավարար է համարել Իրանի միջուկային աշխատանքները վերահսկելու համար և Պոմպեոյի կողմից ներկայացված 12 նախապայմանների շրջանակում պահանջել է լիարժեքորեն վերացնել  Իրանի միջուկային ծրագիրը, դադարեցնել ու սահմանափակել Իրանի հրթիռային ծրագիրը և վերջ տալ Իրանի տարածաշրջանային քայլերին:

Այդուհանդերձ այսօր աշխարհն իրազեկվել  է մասնավորապեսՀԳՀԾ-ի հետ կապված ԱՄՆ-ի  զոռբայական քաղաքականությունների մասին և այսօր դա ԱՄՆ-ն է, որ Թրամփի միահեծան քաղաքականությունների ստվերում շարունակաբար աճող մեկուսացման մեջ է հայտնվել:

Պիտակ