Եմենի Ալ-Հադիդա քաղաքում Սուդյան Արաբիայի դեմ բողոքի ցույց է անցկացվել
Եմենի Ալ-Հադիդա նահանգի ժողովուրդը բողոքի ցույց է անցկացրել Եմենում Սաուդյան ագրեսիվ կոալիցիայի շարունակվող հանցագործությունների դեմ:
Կիրակի օրը Ալ-Հադիդա նահանգի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել ալ-Մունիրայի շրջանում: Ցուցարարները հակասաուդական և հակաամերիկյան կարգախոսներ են վանկարկել:
Ցուցարարները դատապարտելով Եմենի ժողովրդի դեմ Սաուդյան ռեժիմի հանցագործությունները, պահանջել են վերջ դնել այդ երկրում Սաուդյան ռեժիմի և նրա դաշնակիցների հանցագործություններին:
Սաուդյան կոալիցիայի օկուպանտ ուժերը հոկտեմբերի 24-ին Ալ-Հադիդա նահանգում ռմբակոծել են մի շուկա, ինչի հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ քաղաքացիներ:
Սաուդյան կոալիցիան հունիսի 13-ից մեծ հարձակում է սկսել Եմենի արևմուտքում գտնվող Ալ-Հադիդա նավահանգիստը գրավելու համար:
Նավահանգիստը Եմենին մարդասիրական օգնություն ուղարկելու հիմնական ուղին է