Կատարը կարևորում է Եմենի դեմ Սաուդական կոալիցիայի պատերազմին վերջ տալու անհրաժեշտությունը
Կատարի ԱԳ նախարարը հայտարարել է.«Եմենի դեմ Սաուդական ագրեսոր կոալիցիայի պատերազմը ցավ ու տառապանքից բացի ոչ մի արդյունք չի ունեցել Եմենի ժողովրդի համար և հնարավորինս շուտ պետք է դադարեցվի»:
Հինգշաբթի օրը, ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, հանդես գալով հաղորդագրությամբ, Կատարի ԱԳ նախարարությունը հավաստել է.«ՄԱԿ-ի Ախ-ի բանաձեւերի եւ երկրում ազգային երկխոսությունների համաձայն Դոհան աջակցում է Եմենում ազգային հաշտեցման եւ պատերազմի ավարտի բոլոր ջանքերին»:
Կարևորելով Եմենի միաբանության, անկախության ու տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը, Կատարի ԱԳ նախարարությունը կոչ է արել Միջազգային հանրության կողմից անհապաղ քայլեր ձեռնարկել՝ Եմենում մարդկային վտանգավոր ճգնաժամին վերջ տալու համար և մարդասիրական օգնություններ առաքել է Եմենի ժողովրդի համար:
Հովանավորվելլով ԱՄՆ-ի, Էմիրությունների ու մի քանի այլ երկրների կողմից Սաուդյան Արաբիան վերջին 3 տարիները ընթացքում հարձակվել է Եմենի վրա և ապա օդային, ցամաքայի ու ծովային պաշարման է ենթարկել այս երկրին: Եմենում Սաուդյան Արաբիայի ագրեսիայի հետևանքով սպանվել է ավել քան 14 հազար խաղաղ քաղաքացի, վիրավորվել են տասնյակ հազարավոր և տարագրվել միլիոնավոր մարդիկ: